pagebg
  • Տվյալ հայտարարությունը այլևս ակտիվ չէ
Ներմուծման մասնագետ

Atenk LTD

Վայրը`

Հայաստան,Երևան

Վերջնաժամկետ`

01/03/2023

Աշխատավարձ`

N/A

Աշխատանքի տեսակը`

Լրիվ դրույք

Կրթություն`

Բարձրագույն / բակալավր

Կատեգորիա`

Վաճառք

Աշխատանքային պարտականությունները

  • Պահանջվող ապրանքատեսականու գծով ընկերության որակական և գնային չափանիշների համաձայն արտաքին շուկայի մշտական ուսումնասիրություն
  • Նոր գործընկերների ներգրավում և գործարար բանակցությունների վարում
  • Հարցումների կազմում և պատվերների ձևակերպում
  • Մատակարարվող ապրանքների գների, ժամկետների, պայմանագրի այլ կետերի շուրջ բանակցային գործընթացների իրականացում և վերահսկում
  • Լավագույն գնային և ապրանքային առաջարկներ ներկայացնող ընկերությունների համեմատական վերլուծություն
  • Բեռնափոխադրող ընկերությունների մրցակցային առաջարկների մշտական ուսումնասիրություն, բեռնափոխադրման գործընթացի կազմակերպում -Ճանապարհատրանսպորտային փաստաթղթերի պատրաստում
  • Ներմուծման ողջ գործընթացի կազմակերպում և վերահսկում
  • Անհրաժեշտ հաշվետվությունների կազմում և ներկայացում

Պահանջվող որակավորումներ
  • Բարձրագույն տնտեսագիտական/տեխնիկական կրթություն
  • Ներմուծման, արտաքին կապերի և լոգիստիկայի ոլորտի աշխատանքային փորձ
  • Միջազգային առևտրի կանոնների, մաքսազերծման գործընթացի վերաբերյալ գիտելիքների առկայություն -Համակարգչային գիտելիքներ (պարտադիր` MS Excel, ցանկալի` ՀԾ)
  • Հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուների գրավոր և բանավոր հաղորդակցման գերազանց ունակություն
  • Գործարար հաղորդակցման և բանակցային հմտություններ
  • Վերլուծական մտածելակերպ, որոշումներ կայացնելու ընդունակություն
  • Ժամանակի կառավարման հմտություններ
Աշխատանքի նկարագրությունը
Աթենք ընկերությունը փնտրում է նոր գիտելիքների ձգտող, ոլորտով հետաքրքրված, բանակցել սիրող երիտասարդների՝ ներմուծման ոլորտում աշխատելու համար: Ներմուծման մասնագետը պատասխանատվություն է կրում ընկերության կարիքներին համապատասխան ապրանքների գնման, ներմուծման գործընթացների կազմակերպման և վերահսկման համար: Կարող են դիմել սկսնակները, ովքեր հետաքրքրված են արտաքին տնտեսական կապերով, ունեն մաթեմատիկական մտածողություն: Նվազագույն պահանջներին համապատասխանության դեպքում մեր մասնագետները կիրականացնեն ուսուցում:
Դիմելու ընթացակարգը

Ինքնակենսագրություններն ուղարկել [email protected] էլ. փոստին՝ նամակի թեմայում նշելով աշխատատեղի անվանումը, կամ լրացնել դիմում-հայտը հետևյալ հղումով՝ www.tinyurl.com/atenk-jobform:

Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին Ջոբֆայնդեր կարիերայի կայքից:

Ընկերության մասին

Atenk Company was founded in 1993. Currently Atenk is presenting more than 150 products in the market. Here you can see intertwined the traditional and the modern, national and European elements due to the company՛s proficient technologists and as a result the consumer is provided with meat products that have the characteristic taste of this wonderful brand.