pagebg
  • Տվյալ հայտարարությունը այլևս ակտիվ չէ
Վաճառող-խորհրդատու

Sportmaster

Վայրը`

Հայաստան, Երևան

Վերջնաժամկետ`

12/02/2023

Աշխատավարձ`

170,000 +

Աշխատանքի տեսակը`

Լրիվ դրույք

Կրթություն`

Կատեգորիա`

Վաճառք

Աշխատանքային պարտականությունները

  • Աջակցել հաճախորդներին անհրաժեշտ մարզագույքի և սարքավորումների ընտրության հարցում 
  • Վաճառքի պլանի իրականացում
  • Պահպանել կարգուկանոն և դրական մթնոլորտ վաճառասրահում
  • Մասնակցել ապրանքների ընդունմանը
  • Հաճախորդներին ծանոթացնել ընթացիկ ակցիաների և բոնուսային ծրագրերի հետ
  • Իրականացնել հաճախորդւ գնումների հաշվարկ
  • Կատարել առաջնային դրամարկղային գործարքներ

Պահանջվող որակավորումներ
  • Ակտիվ ապրելակերպի նկատմամբ հետաքրքրություն և միջազգային ընկերությունում դինամիկ աշխատելու պատրաստակամություն
  • Ընկերական թիմում աշխատելու և մեզ հետ զարգանալու ցանկություն
  • Թվայնացված համակարգեր օգտագործելու պատրաստակամություն  ամենօրյա աշխատանքում 
  • Պատրաստակամություն աշխատել լավագույն արդյունքի համար
Աշխատանքի նկարագրությունը
Հայտարարում ենք ՄՐՑՈՒՅԹ մեր խանութ-սրահում Վաճառող-Խորհրդատուի թափուր աշխատատեղի համար!

Այսօր Սպորտմաստերը հայտնի  բրենդ է իր հայտնիությամբ և հավատարմությամբ: Միացե՛ք սպորտասեր և ակտիվ  թիմին, որն ապրում է սպորտով և քարոզում առողջ ապրելակերպ : 

  • Պաշտոնական գրանցում առաջին իսկ օրվանից 
  • Կայուն եկամուտ ամսական 2 անգամ (աշխատավարձ + բոնուս) 
  • Հարմարավետ հերթափոխային գրաֆիկ 
  • Թիմ, որն անտարբեր չէ սպորտի նկատմամբ 
  • Յուրահատուկ ներգրավվածության ծրագրեր և առցանց ուսուցում
  • Մասնագիտական աճ և զարգացում
  • Մրցանակներ շահելու հնարավորություն

Սպորտմաստեր ընկերությունը հրավիրում է ձեզ դառնալու մեր թիմի մի մասը:
Դիմելու ընթացակարգը

Կարող եք դիմել այս աշխատանքին` ուղարկելով Ձեր ռեզյումեն հետևյալ էլ. հասցեին` [email protected] :

Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին Ջոբֆայնդեր կարիերայի կայքից:

Ընկերության մասին

Սպորտմաստեր-ն ունիվերսալ սպորտային խանութների ամենամեծ ցանցն է, որն առաջարկում է տարբեր սպորտաձևերի և ակտիվ հանգստի համար նախատեսված մուլտիբրենդային ապրանքներ ամբողջ ընտանիքի համար:

Առկա է Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի և Ղազախստանի բոլոր շրջաններում, արդեն նաեւ Հայաստանում։

Մենք հրավիրում ենք Ձեզ միանալու երիտասարդ եւ իր գործին նվիրված եռանդուն թիմ:

Սպորտմաստեր-ը միշտ բաց է ստեղծագործ, նախաձեռնող, խիզախ, բազմակողմանի զարգացած աշխատակիցների համար, ովքեր ցանկանում են աճել Ընկերության հետ միասին: