pagebg
  • Տվյալ հայտարարությունը այլևս ակտիվ չէ
Գանձապահ - Ստեփանավան մ/ճ

Ardshinbank CJSC

Վայրը`

Հայաստան,Ստեփանավան

Վերջնաժամկետ`

06/03/2023

Աշխատանքի տեսակը`

Լրիվ դրույք

Կրթություն`

Բարձրագույն / բակալավր

Կատեգորիա`

Բանկային, Հաշվապահական, Ֆինանսական

Աշխատանքային պարտականությունները

  • Մասնաճյուղի սպասարկման բաժնի մասնագետների գործունեության անընդհատության համար դրամարկղերի անխափան աշխատանքի ապահովում,  դրամական միջոցների ամրացման և ինկասացիայի ժամանակին կատարում, դրամարկղի մնացորդների` Բանկի կողմից հաստատված սահմանաչափերի համաձայն ապահովում և դրանց նկատմամբ հսկողություն Բանկի ներքին իրավական ակտերի, այլ որոշումների և հրամանների պահանջներին համապատասխան,
  • Սպասարկող մասնագետներին չեկային գրքույկներով և խիստ հաշվառման բլանկներով ապահովում,
  • Սպասարկող մասնագետների համար սահմանված չափաքանակը գերազանցող գումարների ընդունում և փաթեթավորում,
  • Բանկի ներքին իրավական ակտերի, այլ որոշումների և հրամանների պահանջներին համապատասխան գործառնական օրվա վերջում մասնաճյուղի դրամարկղի ստուգում, վերջնական մնացորդի դուրս բերում, դրամապահոցի պատշաճ ձևով հանձնում պահպանության մարմիններին,
  • Բանկի ներքին իրավական ակտերի, այլ որոշումների և հրամանների պահանջներին համապատասխան մասնաճյուղի կառուցվածքային ստորաբաժանումներից և հաճախորդներից տարբեր տեսակի արժեքների ի պահ ընդունում և հետ հանձնում,
  • Բանկի ներքին իրավական ակտերի, այլ որոշումների և հրամանների պահանջներին համապատասխան դրամական միջոցների տրամադրման և արտարժույթի կանխիկ առքուվաճառքի իրականացում` աշխատողների կողմից սահմանաչափը գերազանցելու դեպքում,
  • Բանկի ներքին իրավական ակտերի, այլ որոշումների և հրամանների պահանջներին համապատասխան ԱԳՄ գանձման սարքերի լիցքավորման աշխատանքների կազմակերպում, պլաստիկ քարտերի սպասարկում POS տերմինալների միջոցով,
  • Փաստաթղթերի ձևավորում և արխիվացում,
  • Գլխավոր դրամապահոցի նկատմամբ հսկողություն:

Պահանջվող որակավորումներ
  • Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն (3 և ավելի տարվա համապատասխան աշխատանքային փորձի առկայության դեպքում) կամ միջնակարգ կրթություն ("Արդշինբանկ" ՓԲԸ 5 տարվա համապատասխան աշխատանքային փորձի առկայության դեպքում), բարձրագույն կրթությունը նախընտրելի է, 
  • Վերջին 3 տարվա ընթացքում առնվազն 1 տարվա փորձ   հաճախորդների սպասարկման (ներառյալ կանխիկ դրամով և արտարժույթով գործառնությունների իրականացման) ոլորտում, գանձապահի փորձը նախընտրելի է,
  • Հայերեն լեզվի գերազանց իմացություն, օտար լեզուների իմացությունը ցանկալի է,
  • Բանկային օրենսդրություն, բանկային ծառայությունների ընդհանուր իմացություն, ՀՀ ԿԲ կանոնակարգ 9-ի գերազանց իմացություն. ՀՀ արժույթի և արտարժույթի ճանաչում, գործարար էթիկայի կանոնների իմացություն,
  • MS Office, LSoft կամ համանման ծրագրերի իմացություն: 
Աշխատանքի նկարագրությունը
Արդշինբանկն իր թիմը համալրելու նպատակով փնտրում է մասնագիտական բարձր որակավորում ունեցող Գանձապահ։ Եթե համապատսախանում եք նեքոնշյալ պայմաններին, ապա մենք սպասում ենք Ձեզ:

  • Մրցակցային աշխատավարձ,
  • Աշխատավարձի տարեկան վերանայում,
  • Մասնագիտական աճի հնարավորություն,
  • Ամսական, եռամսյակային, տարեկան բոնուսներ,
  • Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր,
  • Բժշկական ապահովագրություն:

Դիմելու ընթացակարգը

Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են անցնել հղումով՝ Ստեփանավան մասնաճյուղ - Գանձապահ    ։ Ինքնակենսագրականների ընդունման վերջնաժամկետն է 2023թ. Մարտիի 6-ը: Հարցազրույցին կհրավիրվեն ստացված Ինքնակենսագրականների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք:  

Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին Ջոբֆայնդեր կարիերայի կայքից:

Ընկերության մասին

Բանկը մասնակցում է Համաշխարհային Բանկի (գյուղատնտեսության բարեփոխումների աջակցության եւ ձեռնարկությունների զարգացման գծով), Միգրացիայի միջազգային կոմիտեի, “Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման Ազգային Կենտրոն” Հիմնադրամի վարկային ծրագրերին: Բանկը հանդիսանում է արժեթղթերի շուկայի մասնակից` Հայաստանի Հանրապետության ԿԲ-ի, ֆինանսների եւ Էկոնոմիկայի նախարարության եւ "Արդշինբանկի" միջեւ կնքված անժամկետ եռակողմ պայմանագրերի հիման վրա, ինչպես նաեւ ՀՀ ԿԲ կողմից թողարկվող պետական պարտատոմսերի շուկայի դիլեր: Բանկը հանդիսանում է Հայաստանի բանկերի միության, Հայ-վրացական գործարար համագործակցության ասոցիացիայի, “Հայաստանի ֆոնդային բորսա” ինքնակարգավորվող կազմակերպության անդամ, Master Card Europay միջազգային վճարային համակարգի աֆիլյանտ անդամ, SWIFT միջազգային ֆինանսական հեռահաղորդակցման համակարգի, “Հայինկասացիա” ՓԲԸ եւ “ArCa” ՓԲԸ բաժնետեր: Բանկի բաժնետերերն են “Բիզնես ներդրումների կենտրոն” ՍՊԸ-ն, Միջազգային Ֆինանսական Կորպորացիան (IFC), “Միջազգային բիզնես կենտրոն” ՀՁ ՓԲԸ-ն, “Ռեգիոն’” ԻՖԿ ՓԲԸ-ն, ֆիզիկական անձինք:

Նմանատիպ աշխատանքներ

company_logo
Կորպորատիվ հաճախորդների հետ աշխատանքներ ֆինանսական խորհրդատու
Ardshinbank CJSC
Լրիվ դրույք
30/04/2024
ԴԻՏԵԼ
company_logo
Հետգործառնական վարչության/Վարկային խմբի գլխավոր մասնագետ
Evocabank CJSC
Լրիվ դրույք
05/05/2024
ԴԻՏԵԼ
company_logo
Զվարթնոց մասնաճյուղ - Սպասարկող մասնագետ
Ardshinbank CJSC
Լրիվ դրույք
28/04/2024
ԴԻՏԵԼ
company_logo
Փրայվիթ հաճախորդների հետ աշխատանքի մենեջեր
Ardshinbank CJSC
Լրիվ դրույք
02/05/2024
ԴԻՏԵԼ
company_logo
Պրոդուկտների մշակման և մեթոդաբանության ուղղության վերլուծաբան
Ardshinbank CJSC
Լրիվ դրույք
02/05/2024
ԴԻՏԵԼ