Խորհուրդներ

Ինչ է JobFinder.am-ը

JobFinder.am-ը կարիերայի կայք է, որը ստեղծված է օժանդակելու կայացած ընկերությունների կողմից բարձրակարգ և իրենց պահանջներին համապատասխան մասնագետների որոնման, գտնելու և ընդունման աշխատանքներին: Միևնույն ժամանակ կայքը տրամադրում է որակյալ ծառայություններ բոլոր այն մասնագետներին, ովքեր փնտրում են համապատասխան աշխատանք:

Հիմնադրված լինելով Մարգասոֆտ ամերիկյան ընկերության կողմից` JobFinder.am-ը կոչված է լրացնել այն բացը, որն առկա է Հայաստանում որակյալ աշխատողների աճող պահանջարկի և շուկայում առկա սակավ, բայց հաստատուն աճող առաջարկի միջև: Ղեկավարվելով հմուտ և փորձառու մասնագետների ռազմավարության տեսանկյունից` JobFinder.am կայքը միջոցներ և լուծումներ է առաջարկում գործատուներին աշխատանքի ընդունման գործընթացը բարելավելու ուղղությամբ` այն դարձնելով ավելի դյուրին , արագ  և արդյունավետ:

JobFinder.am մեկ հպումով կարիերայի կայքը ավտոմատացված է և գործի է դրվում բազմաթիվ ծրագրային լուծումների միջոցներով, որոնք ձևավորվել և կիրառվում են` օգտագործելով Microsoft®-ի ժամանակակից տեխնոլոգիաները և փաթեթները: Կայքը վերահսկվում և թարմացվում է 24/7 սկզբունքով (ամեն օր, յուրաքանչյուր ժամ)` ապահովելով պատշաճ գործունեություն և լուրջ բովանդակություն: