Վատ գրված հայտարարությունը հաճախ բերում է չափից ավելի քանակությամբ դիմողների արձագանքին, ինչն էլ հանգեցնում է ռեզյումեների ուսումնասիրության և իրականում չորակավորված թեկնածուների հարցազրույցների վրա անհամեմատ շատ ժամանակի վատման: Ոչ ճիշտ կազմված հայտարարությունը կարող է հանգեցնել նաև որակավորված աշխատակիցների և ժամանակի կորուստի: Յուրաքանչյուր հայտարարության հիմնական նպատակն է աշխատանք փնտրողներին տեղեկացնել, թե ինչու նրանք պետք է աշխատեն հատկապես Ձեզ համար և ոչ թե Ձեր մրցակցի:
Ստորև բերված են արդյունավետ հայտարարություն գրելու վերաբերյալ մի քանի խորհուրդներ`Տեքստը թարգմանված և խմբագրված է հետևյալ աղբյուրից http://www.workforcecentralflorida.com/employer/post-job-openings/writing-effective-recruitment-advertisements.stml:
Այս թեման ուսումնասիրելու ընթացքում մի գործատուից մենք տեղեկացանք հետևյալ պատմության մասին:
Ես նոր էի Սիեթլից ժամանել Ատլանտա: Եվ միայն այն ժամանակ, երբ տաքսի նստեցի, հասկացա, որ այն անձնակազմի հարյուրավոր անդամների է տեղափոխում` թռիչքն ապահովելու համար: Ես տեսա ընդունարանի աշխատակցին, անվտանգության աշխատակիցներին, օդաչուներին, բեռնափոխադրողներին, թռիչքի անձնակազմին, օդային վերահսկողներին և օդանավակայանի բազմաթիվ այլ աշխատակիցների: Նրանք ինչպես թռիչքն իրականացնող անձինք են, այնպես էլ իրենց գործին տիրապետող մի փոքրիկ բանակ: Ես մի բան եմ հասկացել իմ կարճատև գործունեության ընթացքում, և դա այն անվիճելի փաստն է, որ մեկ անձը կարող է արգելք հանդիսանալ հաջողակ բիզնեսի աճին:
Ես մշտապես այնպիսի “վարչական” աշխատանքներ եմ կատարում, ինչպիսիք են երկարաձգված հաշիվներին հետևելը, հարկերին և շուկայավարման մանրամասներին մշտապես տեղյակ լինելը և իմ ընկերության միջոցները հաշվեկշռելը: Թվում է, թե հասարակ առաջադրանքներ կատարելը դյուրին է, սակայն հենց որ փորձում եմ աշխատել որևէ նախագծի վրա, հեռախոսը սկսում է զանգել:
Ես նաև հասկացել եմ, որ որոշ իրեր բաց թողնելը Ձեզ ավելի շատ վերահսկողություն կտա: Շփոթվա՞ծ եք: Մտածեք այս մասին: Ես շաբաթը 3 ժամ տրամադրում եմ հաշվառման մանրամասներին: Ես դրանից ոչ մի գումար չեմ ստանում, ես վաստակում եմ ինտերնետային կայքեր ձևավորելով և տարբեր կազմակերպություններին online տարբերակով խորհրդատվություն տալով: Ինչու՞ ծախսել 3 ժամ` առանց փող վաստակելու, եթե կարող եմ ժամը $45 վաստակել` անելով իմ աշխատանքը: Պատասխանն է` քանի որ այն պետք է իրականացվի: Շաբաթական 3 ժամ տրամադրելով այլ աշխատանքի, որի ընթացքում ժամը $45 կորուստ եմ ունենում` ես մեկ շաբաթում կորցնում եմ $175, իսկ մեկ տարվա կտրվածքով`$7020:
Երբ ես աշխատանքի ընդունեցի իմ հաշվապահին, ես գումար “խնայեցի”: Ես այլևս տարեկան $7000 չեմ կորցնում` ադմինիստրատիվ առաջադրանքներ կատարելով: Փոխարենը, ես կարող եմ վճարել նրան շատ ավելի քիչ, քան տարեկան $7000` իմ հաշվառումներն իրականացնելու համար: Սա ինձ տրամադրում է հավելյալ 3 ժամ հաճախորդների սպասարկման համար:
Ես նաև աշխատանքի եմ ընդունել անձանց, ովքեր հոգ են տանում փոստի և հեռախոսազանգերի մասին: Ամեն օր ես բավականին շատ արձագանքներ եմ ստանում $ 50.000-ի չափով: Ես մեկի կարիքն ունեի, ով կհամակարգեր ամբողջ տեղեկատվությունը: Սա է միայն խնայում իմ ժամանակը` թույլ տալով ինձ կենտրոնանալ իմ գործունեության/ բիզնեսի իրականացման վրա:
Գործարար մարդիկ հաճախ նկարագրվում են որպես համառ, ուժեղ կամք ունեցող, խելագար, ճարպիկ/խելացի և հաջողակ: Այս բնութագիրներից ոչ մեկը բացասական չեն, կամ չպետք է լինեն: Բիզնեսմեններն անհրաժեշտ են այնքան, որքան աշխատողները: Այս բառերը երբեմն նկարագրում են Ձեզանից որոշներին, և Ձեր կազմակերպության կարևոր բնագավառները ուրիշներին հանձնելու միտքը Ձեզ իրական չի թվում:
Որքանո՞վ է իրական Ձեզ թվում այն փաստը, որ կարելի է աշխատանքի ընդունել փաս՞տաբանի տունը ներկելու համար: Իսկ ի՞նչ կասեք Ձեր համակարգչի մեջ ծրագրեր մունքագրելու համար գորգ լվացողի աշխատանքի ընդունելու մասին: Ակնհայտորեն, այս մարդիկ անկարող են իրականացնել այդ աշխատանքները. դա նրանց մասնագիտությունը չէ.
Երբեմն Ձեզ ավելի քիչ չպետք է անհանգստացնի այն փաստը, թե ինչը կարող է խթանել Ձեր ստեղծագործականությունը: Ես մի լուսանկարչի գիտեմ, ինչը պարտադիր էր իր կայքի էջերը ձևավորելու համար: Չնայած նա լավ ստեղծագործական միտք ուներ, նա չգիտեր որոնողական համակարգերի մասին կամ այն մասին, թե ինչ է բրաուզերն իրենից ներկայացնում: Սակայն նա գերազանց տիրապետում էր այն ամենին, ինչ վերաբերում էր ֆոկուսին, լուսավորմանը և --- արագությանը: Իմ տեսակե՞տը: Աշխատանքի ընդունել իրենց գործին լավ տիրապետող անձանց.
Իմ հաշվապահը հաշվապահ է, ով կատարում է հաշվառումներ, ավելին, կատարում է իմ հաշվառումները: Ես չեմ պատրաստվում խնդրել նրան ինձ նկարել, ձևավորել իմ ինտերնետային կայքը կամ ներկել իմ տունը.
Հանձնեք ուրիշներին Ձեր բիզնեսի որոշ բնագավառները: Դուք կարող եք լինել օդաչուն և ոչ թե մտահոգվել իրերի հանձնման կամ ընդունարանի աշխատակիցների ընտրման համար.
Տեքստը թարգմանված և խմբագրված է հետևյալ աղբյուրից http://ezinearticles.com/?Hire-People-For-What-They-Do-Best&id=8604:
Տաղա՞նդ եք որոնում, թե՞ կարիք ունեք կատարյալ թեկնածուի, ով կհամապատասխանի Ձեր ընկերությունում առկա թափուր պաշտոնին: Որպես կադրերի գծով աշխատակից` Դուք երբեք չպետք է բավարարվեք լավագույն թեկնածուներով: Թաքնված տաղանդները ամենուր են: Այս ամենը կախված է նրանից, թե որքան ջանք եք Դուք գործադրում և ինչ ռազմավարություն եք կիրառում հավաքագրելու ոչ թե պարզապես “լավ” թեկնածուներ, այլ թեկնածուներ, ովքեր արժանի են տվյալ աշխատանքին:
Փորձեք կրկին ստուգել Ձեր տվյալների բազան և տեսնել, թե արդյոք կան ռեզյումեներ, որոնք լի են բազմաթիվ հարցականներով: Իհարկե Դուք կցանկանաք, որ Ձեր տվյալների բազայում լինի բերքի միայն լավագույն մասը: Այսպիսով, այն, թե ինչպես Դուք կտարբերակեք ցորենը ծղոտից, կախված է Ձեր և Ձեր անձնակազմի հմտություններից:
Տեքստը թարգմանված և խմբագրված է հետևյալ աղբյուրից http://www.howtodothings.com/careers/how-to-find-the-best-candidates-for-that-job:
Ձեր ընկերությունն աճում է, և Դուք հավելյալ աշխատակիցների կարի՞ք ունեք: Հայտարարությունները գովազդվե՞լ են, և կան մի քանի դիմողնե՞ր, համանայն դեպս թղթի վրա, որոնք համապատասպանում են պաշտոններին: Ժամանակն է դեմ առ դեմ հանդիպել վերջնական թեկանածուների հե՞տ` որոշելու, թե որն ավելի շատ կնպաստի ընկերության հետագա զարգացմանը:
Հարցազրույցը վարելը հաջող բիզնեսի կարևորագույն նախապայմաններից մեկն է: Քանի որ Ձեր աշխատակիցները Ձեր ամենաարժեքավոր կապիտալի մի մասն են կազմում, ապա Դուք պետք է խոհեմորեն կատարեք ընտրությունը: Ահա մի քանի խորհուրդ հարցազրույցը վարելու համար:
- Չպետք է հարցնել դիմողի ծննդյան տարեթիվը, բացառությամբ այն դեպքերի, երբ կասկածում եք, որ նա 18 տարեկանից փոքր է:
- Չպետք է դիմողի քազաքացիության ու ազգային պատկանելիության վերաբերյալ հարցեր տալ, բայց կարող եք հարցնել` արդյոք նա լիազորված է տվյալ երկրում աշխատելու համար:
- Դուք չպետք է դիմողի ընտանեկան կարգավիճակի և հետագա պլանների մասին հարցեր տաք: Կարող եք միայն հարցնել`արդյոք նա հնարավորություն ունի արտաժամյա աշխատել կամ գործուղման գնալ, եթե իհարկե նման պահանջներ նշված են եղել տվյալ թափուր տեղի հայտարարության մեջ:
- Չպետք է հարցնել դիմողի տարիքի, առողջության կամ հաշմանդամության մասին: Եթե անհարաժեշտ է, ապա կարող եք հարցնել` ի վիճակի է արդյոք նա 8 ժամ աշխատել:
- Չպետք է հարցնել` արդյոք դիմողը երբևէ ձերբակալված է եղել:
- Չպետք է հարցնել դիմողին`արդյոք նա ազնիվ ճանապարհով է ազատվել բանակից:
Տեքստը թարգմանված և խմբագրված է հետևյալ աղբյուրից http://www.howtodothings.com/careers/a2062-how-to-conduct-an-interview.html:
Այսօր բոլոր խոշոր կազմակերպությունների կադրերի գծով ղեկավարները` որպես թափուր աշխատատեղ լրացնելու առաջին փուլի միջոց, ընտրում են հեռախոսային հարցազրույց տարբերակը: Այն հնարավորություն է ընձեռում գտնել ամենահամապատասխան աշխատակցին` առանց շատ գումար կամ ժամանակ ծախսելու: Միևնույն ժամանակ հեռախոսային հարցազրույցները հնարավորություն են տալիս դիմողներին առանձնանալ իրենց մրցակիցներից և տպավորություն գործել գործատուի վրա: Անկախ նրանից, թե հարցազրույցի ժամանակ լսափողի որ կողմում եք գտնվում (ում դերն եք ստանձնում` գործատուի, թե աշխատանք փնտրողի), Ձեզ ենք ներկայացնում մի քանի օգտակար խորհուրդներ, որոնք կօգնեն Ձեզ հարցազրույցի ընթացքում:
Տեքստը թարգմանված և խմբագրված է հետևյալ աղբյուրից http://www.howtodothings.com/careers/a2391-how-to-conduct-a-phone-interview.html:
Ահա հարցազրույցի ընթացքում տրվող հարցերի օրինակներ, որոնք կարող եք իբրև ուղեցույց կիրառել:
Ընդհանուր հարցերՏեքստը թարգմանված և խմբագրված է հետևյալ աղբյուրից http://www.workforcecentralflorida.com/employer/employer-research-resource-center/hr-tips-strategies/recruitment/interviewing-questions.stml:
Տեքստը թարգմանված և խմբագրված է հետևյալ աղբյուրից http://www.mikenacke.com:
Տեքստը թարգմանված և խմբագրված է հետևյալ աղբյուրից http://ezinearticles.com/?5-Interviewing-Mistakes-That-Can-Lead-To-Hiring-The-Wrong-Person&id=11680:
Հաճախ նոր աշխատակիցների առաջին աշխատանքային օրը մենք ընդունում ենք որպես սովորական փաստ` մոռանալով, որ մեր կոլեկտիվներում ունենք արդեն ձևավորված և կայացած գրասենյակային մշակույթ, որը երբեմն կարող է ճնշող լինել նոր աշխատակիցներից շատերի համար:
Նոր աշխատակցին աշխատանքային միջավայրում ընդգրկելու համար խորհուրդ է տրվում ձեռնարկել հետևյալը:
Երբ յուրաքանչյուր աշխատակից փորձի անել այս ամենը, նորեկն ավելի հեշտությամբ կանցնի իր աշխատանքին, և ինքն էլ նույն կերպ կվերաբերվի մյուս նոր աշխատակիցներին: Այդ դեպքում նոր աշխատանքի անցնելը այլևս դժվար չի լինի, ավելին` հաճելի կլինի: Եվ Դուք հավանաբար ձեռք կբերեք նոր ընկերներ:
Տեքստը թարգմանված և խմբագրված է հետևյալ աղբյուրից http://www.howtodothings.com/business/how-to-welcome-a-new-employee:
Հաճախ գործատուները ընդունում են աշխատանքի անձանց, ովքեր այս կամ այն պատճառով աշխատողների և շրջապատի հետ շփումներում որոշակի բարդություններ են առաջացնում, ստեղծում անհարմար վիճակներ, հաճախորդի հետ հարաբերություններում դրսևորում ոչ նպատակահարմար կեցվածք:
Նման մարդկանց հիմնականում բնորոշ են հետևյալ հատկանիշները:
- Խնդիրներ են ստեղծում իրենց գործընկերների համար
- Մշտապես բամբասում են և ասեկոսեներ տարածում
- Վհատեցնում և քննադատում են ուրիշների աշխատանքը պարզապես իրենց “Ես”-ը բարձրացնելու նպատակով
- Չեն համագործակցում կամ չեն մասնակցում թիմային աշխատանքներին
- Բավականաչափ ջանք չեն գործադրում իրենց հանձնարարված առաջադրանքները կատարելու համար
- Դժկամությամբ են լսում և ընկալում դիմացինին
- Փորձում են բացասականը տեսնել որևէ մեկի կամ բանի մեջ և այլն:
Այս բացասական հատկանիշների ցուցակը կարելի է շարունակել` կախված նրանից, թե ինչպես եք ընկալում և սահմանում խնդրահարույց անձնավորություն հասկացությունը, սակայն ավելի լայն սահմանմամբ դա այն անձն է, ում հետ բարդ է աշխատել կամ շփվել աշխատատեղում և դրանից դուրս: Այդ անձնավորությունը կարող է լինել Ձեր ղեկավարը, Ձեր գործընկերը, որևէ հաճախորդ կամ Ձեր աշխատանքի հետ առնչվող որևէ անձ:
Մենք այստեղ չենք կենտրոնանա խնդրահարույց մարդկանց վարքագծի և վերաբերմունքի վրա, քանի որ մենք չենք կարող վերահսկել նրանց վարքագիծը և ուղղակիորեն փոխել նրանց` համապատասխանեցնելով ընդհանուր աշխատանքի արդյունավետության ընդունված չափանիշներին: Այդուհանդերձ, մենք այստեղ կքննարկենք մեր սեփական վարքագիծը, որը հենց մենք ի զորու ենք վերահսկել և բարելավել: Մենք կարող ենք հարմարվողականություն դրսևորել նման մարդկանց հետ շփվելու համար:
Այստեղ մենք առաջարկում ենք Ձեր ուշադրությանը մի շարք միջոցներ և խորհուրդներ, թե ինչպես կարելի է շփվել և արդյուվետ համագործակցել խնդրահարույց անձանց հետ աշխատանքային միջավայրում:
Հետևեք Ձեր խոսքերին և շարժուձևին, որպեսզի իրավիճակը չվատթարանա: Մարդիկ հաճախ նման խորհրդատվությունը ընկալում են որպես վիրավորանք կամ առճակատում: Հաշվի առեք կազմակերպությունում տվյալ անձնավորության զբաղեցրած դիրքը և մտածեք, թե ինչպես կարող եք խնդիրը լավագույնս ներկայացնել նրան: Ստեղծեք ընկերական և հանգիստ միջավայր մինչ քննարկման սկիզբը, իսկ քննարկման ընթացքում եղեք հնարավորինս ընկերական, դրականորեն տրամադրված և համբերատար: Եղեք առավելագույնս արդարացի Ձեր դատողություններում և երբեք մի քննադատեք տվյալ մարդու անձը, անհատականությունը: Քննարկման ընթացքում երբեք մի մեջբերեք Ձեր նախկին բացասական փորձառությունը կամ տվյալ մարդու ընդհանուր բնավորությունը, այլ Ձեր քննարկումը միայն կենտրոնացրեք նրա հետ ունեցած ներկայիս խնդրի վրա և փորձեք գտնել փոխընդունելի ու խելամիտ լուծումներ:
Գոյություն ունեն խնդրահարույց մարդկանց տարբեր տեսակներ: Դուք նրանց կհանդիպեք ամենուր, ուր էլ որ գնաք, և ստիպված կլինեք կամ ընդհանուր լեզու գտնել կամ ուղղակի չշփվել: Նման մարդկանց հետ արդյունավետ շփում հաստատելու Ձեր հաջողությունը կախված է միմիայն իրավիճակը կառավարելու, խնդրի հիմնական պատճառը գտնելու և համբերատարությամբ այն լուծելու Ձեր ունակությունից:
Տեքստը թարգմանված և խմբագրված է հետևյալ աղբյուրից http://www.howtodothings.com/careers/how-to-handle-difficult-people-in-the-office-and-workplace:
Անկախ նրանից` Դուք փոքր բիզնես եք վարում և ունեք ընդամենը մի քանի աշխատող, թե ղեկավարում եք որևէ բաժնետիրական ընկերություն, որն ունի ավելի քան հազարավոր աշխատող, Ձեր ամենամեծ արժեքներից մեկը կլինի աշխատողների հավատարմությունը և նվիրվածությունը: Այնուամենայնիվ, աշխատակցի հավատարմությունը չի կարող հարատևել, եթե ջանքեր չգործադրվեն այն կենդանի և ակտիվ պահելու ուղղությամբ: Ստորև ներկայացվում են մի քանի գաղափարներ այն մասին, թե ինչպես կարող եք նպաստել Ձեր ընկերությունում աշխատակցի հավատարմությանը և դրա զարգացմանը:
Աշխատողների հավատարմությունը, ըստ էության, կայանում է նրանում, որ մարդիկ իմանան, որ իրենք արժանի ձևով գնահատվում են: Սա կարելի է արտահայտել բառերով, վարձատրության բարձրացմամբ, ինչպես նաև ոգեշնչման այլ միջոցներով: Գտեք նման գնահատման և արժանիքների ճանաչման ամենահարմար ձևերը Ձեր կորպորատիվ կուլտուրայի շրջանակներում և Դուք կունենաք այնպիսի աշխատակիցներ, որոնց վրա կարող եք ապավինել և՛ հաջողությունների, և՛անհաջողությունների դեպքում:
Տեքստը թարգմանված և խմբագրված է հետևյալ աղբյուրից http://www.howtodothings.com/business/a4654-how-to-encourage-employee-loyalty.html:
Որպեսզի բիզնես համակարգերը հաջողության հասնեն, ղեկավարությունը պետք է անընդհատ այն վերահսկի: Ընկերության շահութաբերության վրա ազդող գործոններից մեկը աշխատակցի արտադրողականությունն է: Ստորև ներկայացվում են որոշ գաղափարներ, որոնք կօգնեն Ձեր աշխատակիցներին մշտապես բարձրակարգ գործունեություն ծավալել:
Տեքստը թարգմանված և խմբագրված է հետևյալ աղբյուրից http://www.howtodothings.com/business/a2487-how-to-improve-employee-productivity-.html:
JobFinder.am կայքը կոչված է օգնել աշխատանք փնտրողներին եւ տրամադրել կարիերայի ոլորտին վերաբերող ամբողջական տեղեկություններ: JobFinder.am-ը աշխատանք փնտրողներին առաջարկում է հետևյալը:
Քայլ առաջին – Գրանցում.
Կայքի բոլոր հնարավորություններից օգտվելու համար հարկավոր է գրանցվել կայքում` որպես աշխատանք փնտրող: Այս ծառայությունն անվճար է և ապահովում է գաղտնիություն: Գրանցվելու համար հարկավոր է սեղմել ՙԳրանցվել՚ կոճակը և լրացնել հարցաթերթիկը:
Քայլ երկրորդ -Ռեզյումեի տեղադրում .
Գրանցվելուց հետո Ձեզ կառաջարկվի այցելել Ձեր հաշիվը: Այնտեղ հարկավոր է տեղադրել ռեզյումե` “Ռեզյումեի տեղադրում” կոճակը սեղմելով: Կարող եք տեղադրել արդեն պատրաստի ռեզյումե կամ էլ ստեղծել նորը` օգտվելով JobFinder.am կայքի տրամադրած Օնլայն ռեզյումե էջից:
Քայլ երրորդ - Աշխատանքի որոնում.
JoFinder.am կայքը առաջարկում է Ձեզ աշխատանքի որոնման երկու տարբերակ: Կարող եք օգտվել Աշխատանքի որոնում կամ Փնտրել բոլոր առաջարկները էջերից` փնտրելով աշխատանք ըստ որորտների կամ կազմակերպությունների: Թափուր աշխատատեղի կարող եք դիմել` ՙԱշխատանքի դիմում՚ կոճակը սեղմելով:
Այլ տեղեկատվություն աշխատանք փնտրողների համար:
Հարգանքներով`
--
JobFinder.am-ի աջակցության թիմ
JobFinder.am կայքի աշխատանքային թիմը մեծ ջանք և միջոցներ է ներդնում` որակյալ ծառայությունների ապահովման համար: