Ծառայություններ

Աշխատատեղի հայտարարություն


Ծառայության նկարագիրը

Jobfinder.am մեկ-հպումով կարիերայի կայքն առաջարկում է աշխատատեղերի վերաբերյալ հայտարարություններ տեղադրելու ծառայություն: Մեր կայքն ունի Հայաստանում գործող On-line կարիերայի կենտրոններից ամենաշատ այցելուների քանակը` Հայաստանում թափուր աշխատատեղերի ամենահարուստ տեղեկատվական դաշտով: Հավատացնում ենք, որ տեղադրելով աշխատանքի վերաբերյալ Ձեր հայտարարությունը մեր կայքի համապատասխան բաժնում, Դուք մեծապես կընդլայնեք Ձեր հնարավորությունները ճիշտ թեկնածու գտնելու համար:

Ու՞մ համար է սա նախատեսված

Հիմնականում միջին և մեծ ընկերություններն են օգտվում այս ծառայություններից, քանի որ նրանք ունեն համապատասխան անձնակազմ, որը կարող է կազմակերպել ռեզյումեներն ուսումնասիրելու և հարցազրույց անցկացնելու գործընթացը: Սակայն, շատ դեպքերում փոքր ընկերություններն էլ են օգտվում այս հնարավորությունից` մեր ծառայությունների որակը գնահատելու և հետագայում վճարում կատարելու որոշում ընդունելու դեպքում: Հաճախ ընկերություններն այս ծառայություններից կարող են օգտվել` վճարելով տարեկան անդամակցության փաթեթի համար, որն էլ առաջարկում է զգալի զեղչերի հնարավորություն: Խնդրում ենք այցելել ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ԷՋ  բաժինը, որտեղ կարող եք ավելի մանրամասն ծանոթանալ փաթեթի կանոնների հետ:

Ի՞նչ են ստանում հաճախորդները

  • Աշխատանքային հայտարարությունները տեղադրվում են կայքում 30 օրով: Դիմորդները կարող են տեսնել հայտարարությունները և դիմել գործատուի կողմից ահմանված եղանակով:
  • Մեր կայքը հնարավորություն է տալիս ստանալ  հայտերի նմուշներ, որոնք կարելի է օգտագործել նոր հայտարարություններ տեղադրելիս:
  • Բոլոր աշխատատեղերի հայտարարություններով  կենտրոնացված փոստարկղը հաճախորդի հարմարավետության համար պահվում է մեկ տեղում: Սա օգնում է գործատու մենեջերներին պահել և բոլոր հայտարարությունները մեկ տեղում:
  • Աշխատատեղի յուրաքանչյուր հայտարարություն ներառում է դիտումների քանակը: Այս հատկանիշը թույլ է տալիս հաճախորդներին իմանալ, թե քանի անգամ է իրենց հայտարարությունը դիտվել պոտենցիալ թեկնածուների կողմից:
  • Բոլոր հայտերի ձևերը հասանելի են on-line ռեժիմով` խմբավորված ըստ հայտարարությունների բնույթի, այնպես որ պատվիրատուները կարող են տեսնել կոնկրետ աշխատատեղի համար իրենց ուղղված դիմումները: Կայքի հայտերի բաժնի հարուստ ֆունկցիոնալ հնարավորությունները թույլ են տալիս գործատուներին դասակարգել, նշումներ տեղադրել, մերժել կամ էլեկտրոնային նամակ ուղարկել թեկնածուներին նույն էջից: Դիմումների վերաբերյալ բոլոր տեղեկությունները` ներառյալ ռեզյումեն, էլ.փոստի հասցեն, թեկնածուի անունը, հասցեն, ինչպես նաև դիմումի ամսաթիվը և ժամը ցույց են տրվում յուրաքանչյուր հայտի համար:


    bg image bg image second

    Ի՞նչ պետք է անել այս ծառայություններից օգտվելու համար

    • Պետք է գրանցվել www.jobfinder,am Կայքում` որպես աշխատատեղի մասին հայտարարություն տվող հաճախորդ, եթե դեռ գրանցված չեք որպես այդպիսին:
    • Պետք  է մտնել www.jobfinder,am Կայքի համակարգ` օգտագործելով գրանցման էլ.փոստի հասցեն և ծածկագիրը: Ծածկագրերը ուղարկվում են գրանցման էլ. Փոստի հասցեին www.jobfinder,am –ի կողմից: Խորհուրդ է տրվում հաճախորդներին փոխել իրենց ծածկագրերը առաջին անգամ համակարգ մտնելուց հետո:
    • Մեկ անգամ համակարգ մտնելուց հետո հաճախորդները կարող են հայտարարություն տեղադրել` արդեն գոյություն ունեցող իրենց հայտարարությունը կրկնօրինակելով, առաջարկելով նորը կամ էլ ստեղծել նոր հայտարարություն` օգտվելով նմուշներից:
    • Դրանից հետո հաճախորդը պետք է հոգա վճարման պայմանների մասին: Յուրաքանչյուր հայտարարության համար գանձվում է 17.900 ՀՀ դրամ` ներառյալ ԱԱՀ-ն: Տարեկան անդամավճար մուծողները` կախված անդամակցության մակարդակից, կարող են օգտվել զեղչերից և նախապես վճարված հայտարարություններ տեղադրելու հնարավորությունից: Խնդրում ենք այցելել ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ԷՋ վճարման պայմանների հետ ավելի մանրամասն ծանոթանալու համար: Ուշադրույթուն դարձրեք, որ բոլոր հաճախորդները սպասարկվում են որպես հիմնական անդամներ, եթե նրանք չեն վճարում տարեկան անդամավճար:


      JobFinder.am կարիերայի կենտրոնը կարիերայի վերաբերյալ անհատական խորհրդատվություն է տրամադրում, որի ընթացքում մեր փորձառու խորհրդականը կհանդիպի Ձեզ հետ և գործնական, օգտակար խորհուրդներով կօգնի կարիերայում հասնել հաջողությունների: Մենք մշակել և զարգացրել ենք հետևյալ բաժիններից բաղկացած մի ծրագիր.

    • Կարիերայի գնահատում: Դուք կատարում եք այն աշխատանքը, որով իսկապե՞ս ուզում եք զբաղվել: Դուք բավարարվա՞ծ եք Ձեր աշխատանքով::
    • Ռեզյումե գրելը: Արդյո՞ք Ձեր ռեզյումեն գործում է ի օգուտ, թե ընդդեմ Ձեզ:
    • Ուղեկցող-նամակ գրելը: Ձեր ռեզյումեին կից  ուղեկցող նամակը կարող է գործատուին հաղորդել այն, ինչ ուզում եք ասել:
    • Հետազոտություն կատարելը նախքան հարցազրույցը:Դուք տեղեկանու՞մ եք այն ընկերության և պաշտոնի մասին, որի համար հրավիրված եք հարցազրույցի:
    • Հեռախոսային հարցազրույց: Դուք ունե՞ք պատշաճ հմտություններ հեռախոսային հարցազրույցը անցնելու համար:
    • Հարցազրույցը վարելու խորհուրդներ: Դուք գիտե՞ք` ինչպես հաջողության հասնել հարցազրույցի ժամանակ:
    • Հետևողական լինելը:Դուք տիրապետու՞մ եք հետևողական լինելու մեթոդներին:
    • Այս ծառայություններից օգտվելու համար կապ հաստաստեք Jobfinder.am կայքի վաճառքի բաժնի աշխատակցի հետ:
    • Հիշե՛ք՝ պատվիրատուները պետք է հիշեն, որ մենք ունենք մեր սեփական պահանջները, որոնց պետք է բավարարեն թեկնածուները, նախքան մենք կսկսենք խորհրդակցության գործընթացը: Ուստի մենք իրավունք ենք վերապահում մերժելու տվյալ ծառայությունը մատուցել, եթե մեր նախնական գնահատականը ցույց է տալիս, որ մենք չենք կարողանա օգնել Ձեզ, կամ եթե Դուք չունեք նվազագույն որակավորումը այս գործընթացի համար: