Ավտոֆան Էյ Սի ՍՊԸ

34 Garegin Nzhdeh St

1 ակտիվ աշխատանքներ

ոլորտ`

Ներմուծում, ներկրում

ընկերության մասին

Ավտոֆան Էյ Սի ՍՊԸ-ն 2006թ-ից սկսած գործունեություն է ծավալում ավտոյուղերի և քսայուղերի շուկայում որպես դիստրիբուցիոն ընկերություն։ Իր պրոֆեսիոնալության և երկարամյա փորձի շնորհիվ՝ ներկայումս ընկերությունը հանդիսանում է այս ոլորտի առաջատարը և ավտոյուղերի ու ֆիլտրերի՝ Eurol B.V, Oscar Lubricants, ZIC, Gazpromneft, G-Energy, Roadwin, Baldwin և Denckermann հանրահայտ բրենդների պաշտոնական և բացառիկ ներկայացուցիչը Հայաստանում:

Ավտոյուղերի շուկա մուտք գործելուց ի վեր մենք մատակարարում ենք ավտոմեքենաների և հատուկ տեխնիկայի ընթացիկ սպասարկման բարձրորակ միջոցներ, ինչպես նաև մասնագիտական խորհրդատվություն ենք տրամադրում B2B, B2C և B2G սեգմենտի հաճախորդներին՝ պարբերաբար կատարելագործելով մեր ապրանքատեսականին և սպասարկումը։

Գիտակցելով, որ մեր հաջողությունների գրավականը մեր աշխատակիցներն են՝ ընկերությունը հանձն է առնում ապահովել հարմարավետ և ապահով աշխատանքային միջավայր: Տարիների ընթացքում կարողանալով միավորել տարբեր մանսագիտացում ունեցող աշխատակիցների փորձը, գիտելիքները և երիտասարդ մասնագետների եռանդն ու ներուժը` այսօր մենք ունենք ամուր <<Ավտոֆան ընտանիք>>, որի միասնական և թիմային աշխատանքի շնորհիվ գրանցում ենք այնպիսի արդյունքներ և հաջողություններ, որոնց հնարավոր չէր լինի հասնել առանց պրոֆեսիոնալ և նվիրված աշխատակիցների:

Մեր գլխավոր արժեքներն են

  • Հավատարմություն։Պահպանել Ընկերության արժեքները, մշտապես բարձր պահել Ավտոֆան ընկերության անունը։ Լինել նվիրված և հոգատար Ավտոֆան ընտանիքի անդամ։
  • Թիմային ոգին: Մենք գործում ենք որպես մեկ թիմ, որտեղ նաև գնահատվում է յուրաքանչյուրի անհատականությունն իր մարդկային որակով։
  • Մարդկային ռեսուրսի գերկարևորում: Ընկերությունը օբյեկտիվ և անհատական կերպով է գնահատում իր յուրաքանչյուր աշխատակցի ձեռքբերած հաջողությունները և ըստ արժանվույն ապահովում է նրա կարիերայի աճը տարիների ընթացքում։

Գործելով մեր արժեքներին համապատասխան՝

  • Մենք Ինքնազարգացող ենք և մշտապես ձգտում ենք առաջընթացի,
  • Գործում ենք ազատ՝ լինելով պատասխանատու,
  • Մենք արդյունավետ ենք,
  • Մենք ճկուն ենք և պատրաստակամ նոր փոփոխությունների,
  • Մենք ապահովում ենք բաց և անկեղծ փոխհարաբերություններ,
  • Մենք ներգրավված ենք և նախաձեռնող

ակտիվ աշխատանքներ

company_logo
Հաշվետար
Ավտոֆան Էյ Սի ՍՊԸ
Լրիվ դրույք
31/08/2025
ԴԻՏԵԼ
Լրիվ դրույք
31/08/2025
ԴԻՏԵԼ