ոլորտ`
Գովազդ, մարկետինգ
Կանտա ընկերությունը իր գործունեությունը ծավալել է 2009թ.-ից: Սկզբնական շրջանում մեր ընկերությունը սկսել է մասնագիտանալ արարողակարգային հուշանվերների, պարգևատրման առարկաների արտադրության ու մատակարարման մեջ: Մեր հիմնական ուղղության մեջ ընդգրկված ապրանքատեսակները` հուշամեդալներ, մեդալներ, կրծքանշաններ, դրոշներ, մետաղական դիպլոմներ և այլ մետաղական հուշանվերներ, իրենց որակական ու գնային հատկանիշներով նորամուծություն էին հայկական շուկայում: 2011թ.-ից սկսած, մենք ընդլայնելով առաջարկվող տեսականին, մեր հաճախորդներին ենք առաջարկում պրոմո հուշանվերների ու կորպորատիվ նվերների լայն տեսականի: Մենք աշխատում ենք արարողակարգային ու պրոմո հուշանվերների ասիական և եվրոպական խոշոր արտադրողների ու մատակարարների հետ: