
ՀՀ, 0033, ք. Երևան, Ավետ Ավետիսյան փողոց 116/1 և 116/5
ոլորտ`
Ապահովագրություն
«ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ապահովագրական ընկերությունը հիմնադրվել է 1996
թվականին, և ներկայում հայաստանյան ապահովագրական շուկայի խոշոր ընկերություններից
մեկն է։
Միջազգային կազմակերպության կողմից վարկանշավորված առաջին և միակ
ապահովագրական ընկերությունն է ՀՀ-ում․ «Moody's» վարկանշային գործակալության
կողմից ունի B1 վարկանիշ՝ կայուն հեռանկարով: Այն վկայում է ընկերության
ֆինանսական կայունության, թափանցիկ գործունեության և զարգացման հեռանկարների մասին։
Գերմանական TÜV Rheinland աուդիտորական ընկերության կողմից ստացել է
ISO 9001 որակի սերտիֆիկատ և ISO 27001 տեղեկատվական
անվտանգության սերտիֆիկատ:
2024 թվականի տվյալներով` ՆԱԻՐԻՆ Հայաստանի 1000 խոշոր հարկատուների
ցանկում է։ Ընկերությունը շարունակաբար կատարելագործում է մատուցվող
ծառայությունների և սպասարկման որակը՝ հասանելի լինելով հաճախորդի համար 24/7
սկզբունքով։
Մենք այնտեղ ենք, որտեղ մեր հաճախորդն է, որովհետև մենք խոստացել
ենք՝ ՄԵԶ ՀԵՏ ԱՊԱՀՈՎ Է։