Երևանի սննդի կոմբինատ ՍՊԸ

ք. Երևան, Գյուրջյան 15, Խանջյան 20

0 ակտիվ աշխատանքներ

ոլորտ`

Սննդամթերք, Խմիչք

ընկերության մասին

«Երևանի Սննդի Կոմբինատ»-ը ստեղծվել է 1991 թվականի սեմպտեմբերի 9-ին։ Ընկերությունն իր գործունեության սկիզբն ազդարարեց մակարոնեղենի արտադրությամբ։ Այս ճշգրիտ և գրագետ շեշտադրության արդյունքում նորաստեղծ ընկերությունը կարողացավ հասնել մեծ հաջողությունների։ Այսօր «Երևանի Սննդի Կոմբինատ»-ի արտադրանքը մեծ պահանջարկ է վայելում սպառողների շրջանում և՛ որակի, և՛ լավագույն գնի շնորհիվ։ Մասնակցելով 2008, 2009, 2010, 2011 թվականներին կայացած «Տարվա լավագույն ապրանքանիշ» մրցանակաբաշխությանը, ընկերությունն իր «Պաստա Իմպերիա» մակարոնեղենի ապրանքատեսակով ճանաչվել է առաջին մրցանակակիր։ 2009 թվականի օգոստոսից սկսած ընկերությունն արտադրում է լավաշ, ինչը նորություն է հայկական շուկայում թե՛ տեխնոլոգիայի կիրառման տեսանկյունից (խմորը պատրաստվում է առանց խմորիչի), թե՛ արտադրական գործընթացի կազմակերպման մասով (տեխնիկական նոր սարքավորումներ, հիգիենիկ կտրատված և յուրահատուկ ձևով փաթեթավորված)։ Այժմ «Երևանի Սննդի Կոմբինատ»-ը հանդիսանում է պարենային ցորենի խոշոր ներկրող: Նաև հանդիսանում է «Սիմֆերոպոլի մակարոնի գործարան»-ի, իտալական «Pasta Zara» ընկերության «Giulio Pagani» ապրանքանիշի, նաև ուկրաինական «Ուկրտեխնոֆուդս» ընկերության բացառիկ դիստրիբյուտորը տարածաշրջանում, ինչպես նաև շարունակում է զբաղվել մակարոնեղենի, այնուհետև ալյուրի, հրուշակեղենի և լավաշի արտադրությամբ ու վաճառքով։ 2014թ-ից «Երևանի Սննդի Կոմբինատ» ընկերության կազմում է Jose ռեստորանային համալիրը:

ակտիվ աշխատանքներ