Կարաս ազգային սննդի ցանց

Լենինիգրադյան 1/1

0 ակտիվ աշխատանքներ

ոլորտ`

Ռեստորան, Բար, Կաֆե

ընկերության մասին

«ԿԱՐԱՍ» ազգային սննդի ցանցը հիմնադրվել է 2005 թվականին: Ներկայումս Հայաստանում գործող խոշորագույն սննդի ցանցերից մեկն է, որն ունի 14 մասնաճյուղ. 12 մասնաճյուղ Երևանում, 1 մասնաճյուղ ք. Աբովյանում և 1 մասնաճյուղ ք. Ծաղկաձորում: 2017 թ.-ին ընկերությունը մուտք գործեց ամերիկյան շուկա և բացեց իր առաջին մասնաճյուղը Գլենդելի կենտրոնում: 2022 թ.ի հունվարի սկզբին Հոլիվուդում բացվեց ԱՄՆ-ում  2-րդ մասնաճյուղը: Ցանցը սպասարկում է ամսական ավելի քան 350 000 հաճախորդի: Ճաշացանկում ներկայացված են ավելի քանի 300 ապրանքային տեսականի: «Կարաս»-ն ունի իր սեփական առաքման ծառայությունը, որը խոշորագույններից մեկն է ողջ Հայաստանում: Կարևորելով որակի պահպանումը «Կարաս»-ն ամեն տարի վերահաստատում է HACCP որակի միջազգային չափանիշները: Արդեն երկրորդ տարին է (2020, 2021 թթ.) «Կարաս»-ը Մարքեթինգի Հայկական Ասոցիացիայի կողմից անցկացվող «Լավագույն Հայկական Բրենդ 2021» ամենամյա մրցանակաբաշխությանն արժանանում է տարվա լավագույն արագ սննդի ցանց մրցանակին՝ «Գելլափ Ինթերնեյշնլ Ասոցիացիա»-ի հայաստանյան ներկայացուցիչ «Էմ Փի Ջի» ընկերության կողմից իրականացված հարցումների արդյունքների հիման վրա: Նպատակ ունենալով սպասարկել հասարակության առավել լայն հատվածին «Կարաս»-ը առաջարկում է ազգային խոհանոցի մեծ ընտրանի` խնայելով սպառողների ժամանակն ու առաջարկելով գին, որակ լավագույն համադրությունը: Հաղթահարելով COVID-19 համավարակը, պատերազմ և մի շարք այլ դժվարություններ, սննդի ցանցը շարունակում է առաջ շարժվել՝ ընդլայնելով իր ծրագրեը և պահելով ազգայինը: Իրականացնելով մի շարք սոցիալական ծրագրեր, ապահովելով հարյուրավոր քաղաքացիների աշխատատեղով, ազգային սննդի ցանցն իր փոքր ներդրումն է կատարում պետության զարգացմանը:

ակտիվ աշխատանքներ