Սան Ֆուդ

Շիրակի փող., 1/68 շենք

0 ակտիվ աշխատանքներ

ոլորտ`

Սննդամթերք, Խմիչք

ընկերության մասին

<<Սան ֆուդ>> ընկերությունը ստեղծվել է 2009 թ.։ Կարճ ժամանակահատվածում ընկերությունը դարձել է Հայաստանի բուսայուղային բնագավառի առաջատարը։ Մեր արտադրությունը՝ դա արտադրության բոլոր փուլերում պատրաստվող արտադրանքի որակի վերահսկման համակարգված մոտեցում է, ինչը թույլ է տալիս սպառողին տրամադրել բացառապես օգտակար և համեղ արտադրանք։ Որակ՝ մենք մեր սպառողներին առաջարկում ենք միայն բարձրորակ, բացառիկ ըստ իրենց բաղադրության և համեղ մթերքներ։ Գնային քաղաքականություն՝ մենք ուշադրություն ենք դարձնում սպառողական զամբյուղի աճի տեմպերին, այդ պատճառով մեր արտադրանքը լավագույն առաջարկն է ընտանքի առողջության և ընտանեկան բյուջեի մասին հոգացող սպառողների համար։ Սեփական բացառիկ բաղադրատոմսերի համակցում բիզնեսի և մրցակցային միջավայրի պահանջների ժամանակակից և կատարելագործված տեխնոլոգիաների հետ՝ ահա այն բաղկացուցիչները, որոնք թույլ են տալիս <<Սան ֆուդ>> ՍՊԸ ամուր դիրքեր գրավել պարենային ապրանքների շուկայում։ Այսօր, առաջարկի մշտական աճի պայմաններում, սպառողների վստահությանն ու նրա ընտրության գերակայությանը կարելի է հասնել միայն արտադրանքի անվտանգության բարձր ստանդարտների, որակի համապատասխանության պայմանների դեպքում։ Իր գոյության կարճ ժամանակահատվածի ընթացքում ընկերությունը հասցրել է ձեռք բերել ժողովրդականություն ոչ միայն ներքին, այլ նաև արտաքին սպառողական շուկայում։ <<Սան ֆուդ>> ՍՊԸ-ն <<ԷՖԿՈ>> Ընկերության պաշտոնական ներկայացուցիչն է, որն առաջատարն է իր ոլորտում և հուսալի գործընկեր:<<ԷՖԿՈ>> ընկերությունը արտադրում է ունիվերսալ և մասնագիտացված մարգարին և ճարպեր, կաթնային ճարպի փոխարինիչներ, ճարպաթթուների տրանս-իզոմերների նվազագույն պարունակությամբ:

ակտիվ աշխատանքներ