Աշխատանքային պարտականությունները
• Բանկի կողմից առաջարկվող վարկատեսակների վերաբերյալ պոտենցյալ հաճախորդների տեղեկացվածության ապահովում,
• Նոր հաճախորդների ակտիվ ներգրավման աշխատանքների իրականացում,
• Նոր և ընթացիկ հաճախորդների հետ մշտական աշխատանքի իրականացում,
• Վարկային հայտերի ուսումնասիրություն, այցելություններ հաճախորդների գործունեության վայր և նրանց ֆինանսատնտեսակամ վիճակի վերլուծություն,
• Վարկային ռիսկերի գնահատում, վարկունակության և վճարունակության գնահատում,
• Վարկային գործերի ներկայացում վարկային կոմիտե,
• Վարկային փաթեթի ձևաորում, վարկերի տրամադրում, տրամադրված վարկերի պարբերական մոնիտորինգի իրականացնում:
Պահանջվող որակավորումներ
- Բարձրագույն կրթություն (Տնտեսագիտական կամ տեխնիկական կրթություն)
- Աշխատանքային փորձը պարտադիր չէ, կդիտարկվեն նաև 4-րդ կուրսի ուսանողները
Հմտություններ
• Վերլուծելու և առողջ դատելու ունակություն,
• Թիմում աշխատելու հմտություն,
• Համագործակցելու և բանակցելու ունակություն,
• Նախաձեռնողականություն,
• Աշխատանքը հնարավորինս սեղմ ժամկետներում կատարելու ունակություն,
• Լարված իրավիճակներում աշխատելու ունակություն,
• Ճկունություն,
• Վաճառքի հմտությունների առկայություն` պահանջարկի բացահայտում, բանակցությունների վարում:
Տեխնիկական հմտություններ
MS Excel, MS Word ծրագրերի լավ իմացություն
Լեզվի իմացություն
Հայերեն՝ գերազանց, ռուսերեն և անգլերեն լեզուների լավ իմացություն
Աշխատանքի նկարագրությունը
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
<<ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ>> ԲԲԸ Առևտրային վարկավորման վարչության առևտրային վարկերի գծով մասնագետի /Երևան քաղաքի և մարզերի մասնաճյուղերի համար/ թափուր աշխատատեղի մրցույթ
<<ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ>> ԲԲԸ Գլխավոր գրասենյակ
Մրցութային աշխատատեղ Պաշտոն`
Առևտրային վարկերի գծով մասնագետ Երևան քաղաքի և մարզերի մասնաճյուղերի համար
Դիմելու ընթացակարգը
Մրցույթին դիմողները կարող են իրենց CV-ներն ուղարկել
[email protected] էլեկտրոնային հասցեով` պարտադիր կցելով լուսանկար և վերնագիր դաշտում լրացնել դիմողի անուն, ազգանունն ու թափուր աշխատատեղի անվանումը:
Կտեղեկացվեն միայն հարցազրույցի համար ընտրվածները:
Փաստաթղթերի ընդունման ժամկետը
29.04.2024-29.05.2024թթ.
Հետադարձ կապ` Հեռախոս՝ 010-510-910 (Ներքին` 9604, 9605, 9606
/Անձնակազմի կառավարման և ուսումնական ծրագրերի բաժին/)
Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս հայտարարության մասին Ջոբֆայնդեր կարիերայի կայքից: