Աշխատանքային պարտականությունները
• Բանկի կողմից առաջարկվող վարկատեսակների վերաբերյալ պոտենցյալ հաճախորդների տեղեկացվածության ապահովում,
• Նոր հաճախորդների ակտիվ ներգրավման աշխատանքների իրականացում,
• Նոր և ընթացիկ հաճախորդների հետ մշտական աշխատանքի իրականացում,
• Վարկային հայտերի ուսումնասիրություն, այցելություններ հաճախորդների գործունեության վայր և նրանց ֆինանսատնտեսական վիճակի վերլուծություն,
• Վարկային ռիսկերի գնահատում, վարկունակության և վճարունակության գնահատում,
• Վարկային գործերի ներկայացում վարկային կոմիտե,
• Վարկային փաթեթի ձևավորում, վարկերի տրամադրում, տրամադրված վարկերի պարբերական մոնիտորինգի իրականացում:
Պահանջվող որակավորումներ
Բարձրագույն կրթություն (Տնտեսագիտական կամ տեխնիկական կրթություն)
- Աշխատանքային փորձ՝ նվազագույնը երկու տարի ֆինանսաբանկային համակարգում
Հմտություններ
- Վերլուծելու և առողջ դատելու ունակություն,
- Թիմում աշխատելու հմտություն,
- Համագործակցելու և բանակցելու ունակություն,
- Նախաձեռնողականություն,
- Աշխատանքը հնարավորինս սեղմ ժամկետներում կատարելու ունակություն,
- Լարված իրավիճակներում աշխատելու ունակություն,
- Ճկունություն,
- Վաճառքի հմտությունների առկայություն` պահանջարկի բացահայտում, բանակցությունների վարում:
Տեխնիկական հմտություններ
- MS Excel, MS Word ծրագրերի լավ իմացություն
Լեզվի իմացություն
Հայերեն՝ գերազանց, ռուսերեն և անգլերեն լեզուների լավ իմացություն
Աշխատանքի նկարագրությունը
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ <<ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ>> ԲԲԸ Առևտրային վարկավորման վարչության Կորպորատիվ վարկերի տրամադրման բաժնի առաջատար մասնագետի թափուր աշխատատեղի մրցույթ
<<ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ>> ԲԲԸ Գլխավոր գրասենյակ
Մրցութային աշխատատեղ Պաշտոն`
Առաջատար մասնագետ
Դիմելու ընթացակարգը
Մրցույթին դիմողները կարող են իրենց CV-ներն ուղարկել
[email protected] էլեկտրոնային հասցեով` պարտադիր կցելով լուսանկար և վերնագիր դաշտում լրացնել դիմողի անուն, ազգանունն ու թափուր աշխատատեղի անվանումը:
Կտեղեկացվեն միայն հարցազրույցի համար ընտրվածները:
Փաստաթղթերի ընդունման ժամկետը 30.07.2024-30.08.2024թթ.
Հետադարձ կապ` Հեռախոս՝ 010-510-910 (Ներքին` 9605, 9606 /Անձնակազմի կառավարման և ուսումնական ծրագրերի բաժին/)
Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին Ջոբֆայնդեր կարիերայի կայքից: