pagebg
  • Տվյալ հայտարարությունը այլևս ակտիվ չէ
Տեղեկատվական անվտանգության բաժնի առաջատար մասնագետ

Armeconombank OJSC

Վայրը`

Հայաստան, Երևան

Վերջնաժամկետ`

18/08/2024

Աշխատանքի տեսակը`

Լրիվ դրույք

Կրթություն`

Բարձրագույն / բակալավր

Կատեգորիա`

Տեղեկատվական Տեխնոլոգիա

Աշխատանքային պարտականությունները

  • Մասնակցել տեղեկատվական անվտանգության շրջանակներում բիզնես գործընթացների շարունակական անխափան աշխատանքի ապահովմանն ուղղված գործընթացներին,
  • Իրականացնել տեղեկատվական անվտանգության միջոցառումներ՝ ընկերության տեղեկատվական անվտանգության գործընթացների անընդհատությունը ապահովելու և կոնկրետ նպատակներին հասնելու համար,
  •  Իրականացնել տեղեկատվական անվտանգության սպառնալիքների վերլուծություն, ինչպես նաև ռիսկերի գնահատում,
  • Բարելավել տեղեկատվական անվտանգության քաղաքականությունը՝ հաշվի առնելով ներթափանցման թեստերի արդյունքներից ստացված առաջարկությունները,
  •  Մասնակցել տեղեկատվական ենթակառուցվածքի աուդիտին՝ տեղեկատվական անվտանգության պահանջներին համապատասխանության համար,
  •  Տեղեկատվական անվտանգության ռիսկերի և սպառնալիքների բացահայտում, վերլուծություն, գնահատում, դիմագրավման պլանի կազմում, միջոցառումների նախաձեռնում, իրականացում և վերահսկողություն,
  • Աշխատակիցների ծրագրային իրավասությունների հաստատում,
  •  Մշակել/թարմացնել տեղեկատվական անվտանգության փաստաթղթերը,
  •  Իրավասությունների փաթեթների մատրիցայի վերանայում և ներդնում,
  • Տեղեկատվական անվտանգության խնդիրների բացահայտման նպատակով ծրագրային և ապարատային ապահովման մշտադիտարկում,
  •  Մասնակցել ընկերության տեղեկատվական ռեսուրսների անվտանգության
  • վերլուծությանը,
  •  Տեղեկատվական Անվտանգության միջադեպերի կանխարգելում և կառավարում, ցանցային և հակավիրուսային անվտանգության մոնիթորինգ,
  • Նոր համակարգերի ներդրման ուսումնասիրությունների կատարում և
  • Մասնագիտական գիտելիքներ, որակավորումներ և հմտություններ իրականացում,
  • Տեղեկատվական և կիբեռ անվտանգության ոլորտներում թեստավորման աշխատանքների նախաձեռնում, կազմակերպում և աջակցություն,
  • Կատարել տեղեկատվական անվտանգության շրջանակներում ղեկավարի  կողմից այլ հանձնարարականներ,
  • Տեղեկատվական անվտանգության պահանջներին և ստանդարտներին
  • (ISO, ՀՀ օրենսդրական, ԿԲ նորմատիվ իրավական ակտեր) համապատասխանության և հավաստագրման ապահովում,
  • Օգտագործողների ցանկի վարում, լիազորությունների տրամադրման գործընթացի, դասակարգման, արդիականության ապահովման վերահսկում:

Պահանջվող որակավորումներ

Բարձրագույն տեխնիկական կրթություն

2 տարվա աշխատանքային փորձ IT/IT security ոլորտներում 


Տեխնիկական հմտություններ  

  • Տեղեկատվական անվտանգության գործիքների (Firewall, IPS/IDS, SIEM, DLP,  antivirus,Vulnerability scanners), տիրապետում
  • Ներթափանցման փորձարկում (PEN testing), խոցելիությունների հայտնաբերում
  • Windows/Linux գործառնական համակարգերի  իմացություն
  • ISO 27001 իմացություն 
  • ցանցային ենթակառուցվածքների սարքածրագրային ապահովման իմացություն

Հմտություններ 

  • պարտաճանաչություն
  • վերլուծական և կառուցողական մտածելակերպ
  • թիմում աշխատելու հմտություն
  • արագ կողմնորոշման և արձագանքման կարողություն
  • լարված և արտակարգ  իրավիճակներում աշխատելու ունակություն

Լեզվի իմացություն

  • Հայերեն-գերազանց
  • Ռուսերեն և անգլերեն - լավ 
Աշխատանքի նկարագրությունը
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ  ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ԱՌԱՋԱՏԱՐ ՄԱՍՆԱԳԵՏԻ ՄՐՑՈՒՅԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ Գլխամասային գրասենյակ
Մրցութային աշխատատեղ Տեղեկատվական անվտանգության բաժնի առաջատար մասնագետ
Դիմելու ընթացակարգը

Մրցույթին դիմողները կարող են իրենց CV-ներն ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեով` պարտադիր կցելով լուսանկար և վերնագիր դաշտում
լրացնել դիմողի անուն, ազգանունն ու թափուր աշխատատեղի անվանումը:

Կտեղեկացվեն միայն հարցազրույցի համար ընտրվածները:

Փաստաթղթերի ընդունման
ժամկետը

18.07.2024-18.08.2024թթ.

Հետադարձ կապ` Հեռախոս՝ 010 510 910 (Ներքին` 9604, 9605, 9606 (Անձնակազմի

կառավարման և ուսումնական ծրագրերի բաժին)

Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին Ջոբֆայնդեր կարիերայի կայքից:

Ընկերության մասին

Armeconombank, OJSC is one of the largest and leading banks in the Republic of Armenia, playing an outstanding role in developing Armenian bank system. Being a universal-type financial and credit Institution it offers its customers a comprehensive package of bank services. Armeconombank, OJSC actively cooperates with International financial and credit Institutions in realization of a number of credit programs

Նմանատիպ աշխատանքներ

company_logo
Ցանցային և օպերացիոն համակարգերի ադմինիստրատոր
Representative Office of "KRKA, Pharmaceutical Factory, d.d., Novo Mesto"
Լրիվ դրույք
02/10/2024
ԴԻՏԵԼ