
PROFAL LLC
Վայրը`
Հայաստան,Երևան
Վերջնաժամկետ`
13/02/2023
Աշխատանքի տեսակը`
Լրիվ դրույք
Կրթություն`
Բարձրագույն / բակալավր
Կատեգորիա`
ՊրոֆԱլ ընկերությունը փնտրում է Պահեստապետի օգնական:
Տվյալ թափուր պաշտոնի նկարագրին համապատասխանելու դեպքում խնդրում ենք ուղարկել ռեզյումե /ինքնակենսագրական/ [email protected] էլեկտրոնային հասցեին: Խնդրում ենք պարտադիր նշել պաշտոնի անվանումը, այլապես ձեր դիմումը չի ընդունվի: Հեռ.՝ 096-999-183։
Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին Ջոբֆայնդեր կարիերայի կայքից:
Արդեն քսան տարի հայաստանյան շուկայում զբաղվելով բազմոլորտ գործունեությամբ` «ՊՐՈՖԱԼ» ընկերությունն այսօր մի շարք ծառայություններ և տարանուն արտադրանք է առաջարկում հայ սպառողին: «ՊՐՈՖԱԼ»-ը հայտնի է բնակարանային, գրասենյակային կահույքի արտադրությամբ և ոճավորմամբ, ալյումինե և մետաղապլաստե պրոֆիլներով դռների, պատուհանների, շենքերի ճակատային մասերի, երդիկների, ավտոտնակի դարպասների, արևապաշտպան շերտավարագույրների, բարձրորակ մետաղական կղմինդրների, բնական հումքից պատրաստված կախովի առաստաղների ներկրմամբ և արտադրությամբ: Հայաստանում «ՊՐՈՖԱԼ»-ն ունի տասից ավելի արտադրամասեր, որոնք կառուցված են ժամանակակից գործարանների նախագծով և ապահովում են եվրոպական չափանիշներին համապատասխան որակյալ արտադրանք: Օգտագործելով միջազգային հանրահայտ ընկերությունների բարձրորակ նյութերն ու կիրառելով ժամանակակից սարքավորումները` «ՊՐՈՖԱԼ»-ի անձնակազմը դրանք համադրում է աշխատանքային բազմամյա փորձի ու յուրատիպ ոճի հետ, որի արդյունքում ստեղծվում է որակյալ արտադրանք: