pagebg
  • Տվյալ հայտարարությունը այլևս ակտիվ չէ
ՈՒՂԻՂ ՎԱՃԱՌՔՆԵՐԻ ՈՒՂՂՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՈՒ

Ardshinbank CJSC

Վայրը`

Հայաստան, Երևան

Վերջնաժամկետ`

10/12/2024

Աշխատանքի տեսակը`

Լրիվ դրույք

Կրթություն`

Բարձրագույն / բակալավր

Կատեգորիա`

Բանկային, Հաշվապահական, Ֆինանսական

Աշխատանքային պարտականությունները

  • Ինչ պարտականություններ կունենաս դու.

    • Ոչ ստանդարտ աշխատավարձային հաշիվների բացում ոչ Բանկի տարածքում,
    • Ոչ ստանդարտ աշխատավարձային նախագծերի շրջանակներում Բանկում գործող բանկային պրոդուկտների գծով վաճառքների իրականացում, շնորհանդեսների կազմակերպում և անցկացում,
    • Ոչ ստանդարտ աշխատավարձային նախագծերի պայմանագրերի կնքում, հետագա համագործակցության գործընթացի կազմակերպում,
    • Հեռախոսազանգերի միջոցով նախնական վաճառքների իրականացում,
    • Արտոնյալ սակագնային փաթեթով սպասարկվող հաճախորդներին բանկային ծառայությունների վերաբերյալ խորհրդատվության տրամադրում,
    • Ուղղությանը վերաբերող հաշվետվությունների և այլ փաստաթղթերի կազմում,
    • Բանկի ներքին իրավական ակտերով, որոշումներով և հրամաններով վերապահված այլ գործառույթների և գործառույթներին առնչվող այլ հանձնարարականների կատարում:

Требования

Դիմիր եթե.

  • Ունես բարձրագույն (տնտեսագիտական կամ տեխնիկական կրթությունը նախընտրելի է),
  • Ունես վերջին 3 տարիների ընթացքում առնվազն 1 ամսվա փորձ ֆինանսաբանկային ոլորտում (նախընտրելի է վարկավորման և (կամ) վաճառքների ուղղվածությամբ),
  • Ունես հայերեն (գերազանց), ռուսերեն (լավ), անգլերեն (լավ) լեզուների իմացություն,
  • Ունես MS Office, LSoft կամ համանման ծրագրերի իմացություն,
  • Ունես բանկային օրենսդրության իմացություն, բանկային ծառայությունների ընդհանուր իմացություն, գործարար էթիկայի կանոնների իմացություն:
Описание вакансии
Արդշինբանկն իր թիմը համալրելու նպատակով փնտրում է մասնագիտական բարձր որակավորում ունեցող Ուղիղ վաճառքների ուղղության ֆինանսական խորհրդատու։ Եթե համապատսախանում եք նեքոնշյալ պայմաններին, ապա մենք սպասում ենք Ձեզ:

  • Աշխատելով մեր թիմում դու կունենաս.

    • Աշխատանք և կյանք բալանս. 24 վարձատրվող արձակուրդային օրեր, հավելյալ վարձատրվող հանգստյան օրեր (Day off) և ժամեր (Time off), ճկուն աշխատանքային գրաֆիկ, հեռավար աշխատելու հնարավորություն:
    • Զարգացման հնարավորություն. Ուսուցման և զարգացման անհատական ծրագրեր, արտերկրում ուսուցման հնարավորություն, սկսնակ մասնագետների ուսուցում, ինչպես նաև վերապատրաստումներ՝ ուղղված աշխատակիցների մասնագիտական գիտելիքների և հմտությունների զարգացմանը:
    • Հավելյալ արտոնություններ. Առողջության ապահովագրություն, կրիտիկական ապահովագրություն, արտոնյալ պայմաններով Բանկի պրոդուկտներից օգտվելու հնարավորություն, գործընկեր կազմակերպությունների կողմից առաջարկվող զեղչեր, թեմատիկ նվերներ աշխատակիցներին, բիզնես գործուղումների հնարավորություն:
    • Թիմային ոգի. Թիմային հանդիպումներ, կորպորատիվ միջոցառումներ, ինտելեկտուալ և սպորտային խաղեր:
    • Նյութական արտոնություններ. Հիմնական աշխատավարձից զատ՝ եռամսյակային և տարեկան բոնուսներ, ինչպես նաև աշխատավարձի տարեկան վերանայում:
Դիմելու ընթացակարգը

Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են դիմել ստորև սեղմելով 

https://ardshinbank.hirebee.ai/en/jobs/owghigh-vacharhkneri-owghghowtyan-finansakan-khorhrdatow-9?source_id=other-336

 Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք: 

Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին Ջոբֆայնդեր կարիերայի կայքից:

Ընկերության մասին

Արդշինբանկը Հայաստանի առաջատար բանկն է։ Այն մատուցում է բազմաբնույթ ունիվերսալ բանկային ծառայություններ՝ տրամադրելով լուծումներ մանրածախ, փոքր ու միջին ձեռնարկատիրության, կորպորատիվ, ներդրումային, ինչպես նաև փրայվիթ բանկինգի ու ակտիվների կառավարման ոլորտներում։


  *   Մեր առաքելությունը՝ Նպաստել ազգային տնտեսության զարգացմանը, հանդիսանալ առաջին ընտրության բանկ և գործատու:
  *   Մեր տեսլականը՝ Լինել ֆինանսական շուկայում առաջատար և արդիական բանկ, բիզնեսի և անհատների հետ կառուցելով կայուն երկարաժամկետ հարաբերություններ, բարձրորակ և համալիր ծառայությունների մատուցման միջոցով:
  *   Մեր արժեքները՝ Որակ, վստահելիություն, հասանելիություն, արդիականություն, արդյունավետություն, պատասխանատվություն:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Նմանատիպ աշխատանքներ

company_logo
Պարտքերի վերահսկման մասնագետ
Premium Machinery Armenia
Լրիվ դրույք
01/08/2025
ԴԻՏԵԼ
company_logo
Հաշվապահ
Derjava-S
Լրիվ դրույք
26/07/2025
ԴԻՏԵԼ
company_logo
Հաշվապահ / ք. Տաշիր
Yeremyan Projects
Լրիվ դրույք
25/07/2025
ԴԻՏԵԼ
company_logo
Accountant
Errand HR Agency
Լրիվ դրույք
25/07/2025
ԴԻՏԵԼ
company_logo
Տնտեսագետ
Garage Masters' Mall
Լրիվ դրույք
23/07/2025
ԴԻՏԵԼ