pagebg
  • Տվյալ հայտարարությունը այլևս ակտիվ չէ
Պասիվային գործառնությունների բաժնի գլխավոր մասնագետ

Ardshinbank CJSC

Վայրը`

Հայաստան,Երևան

Վերջնաժամկետ`

05/04/2023

Աշխատանքի տեսակը`

Լրիվ դրույք

Կրթություն`

Բարձրագույն / բակալավր

Կատեգորիա`

Բանկային, Հաշվապահական, Ֆինանսական

Աշխատանքային պարտականությունները

  • «Գործառնական օր» համակարգում պասիվային գործառնություններին (բանկային հաշիվներ, ավանդներ) առնչվող ստանդարտ և անհատական կաղապարների ձևավորում, սակագների, միջնորդավճարների ներմուծում ու փոփոխում, ավանդային և բանկային հաշիվների սրբագրում, հաճախորդների կոդերի միավորում, հաշվեկշռային հաշիվների և դասերի փոփոխում, հաճախորդների հատուկ հաշիվների (սոց.փաթեթի, կառուցապատողի) սպասարկման ուղեկցում (հիմքերի ստուգում և գործարքների հաստատում), կենտրոնացված եղանակով տրամադրված վարկերի գումարների փոխանցումների ըստ նպատակայնության իրականացում,
  • Բանկի ներքին իրավական ակտերով և որոշումներով սահմանված կարգով Հաճախորդի` Բանկում բացված (սպասարկվող) բոլոր տիպի պասիվային հաշիվների վերաբերյալ բաժնի պետի կողմից հանձնարարված տեղեկանքների (ոչ ստանդարտ, աուդիտորական, բանկային գաղտնիք կազմող) կազմում և հետագա ընթացքի ապահովում,
  • Բանկի հաճախորդների (նաև սնանկ ճանաչված) դրամական միջոցների և այլ արժեքների արգելադրման, բռնագանձման և արգելանքից ազատման գործողությունների իրականացում, սնանկության հատուկ հաշիվների բացման հիմքերի ստուգում,
  • Սոցիալական փաթեթի հաշիվների վերաբերյալ տեղեկատվության տրամադրում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը, ՀՀ Ընտրական օրենսգրքի համաձայն նախընտրական հիմնադրամների ձևավորման հաշիվներով իրականացվող մուտքերի և ելքերի վերաբերյալ տեղեկանքների տրամադրում ՀՀ ԿԸՀ,
  • Բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի վարում, հաշվետվությունների ներկայացում ՀՀ ԿԲ,
  • Իրականացվող աշխատանքների արդյունավետության բարձրացման վերաբերյալ առաջարկությունների ներկայացում,
  • Բանկի ներքին իրավական ակտերով, որոշումներով և հրամաններով իրեն վերապահված այլ գործառույթների և իր գործառույթներին առնչվող այլ հանձնարարականների կատարում:

Պահանջվող որակավորումներ
  • Բարձրագույն (տնտեսագիտական կամ տեխնիկական կրթությունը ցանկալի է),
  • Վերջին 5 տարվա ընթացքում առնվազն 2 տարվա փորձ ֆինանսաբանկային ոլորտում (նախընտրելի է պասիվային գործառնությունների ձևակերպումների (ուղեկցման) ուղղվածությամբ),
  • MS Office, Lotus Notes, LSoft կամ համանման ծրագրեր,
  • Հայերեն (գերազանց), ռուսերեն (լավ), անգլերեն (բավարար),
  • ՀՀ բանկային, վճարահաշվարկային, ՀԿԱԾ ոլորտը կանոնակարգող օրենսդրության ընդհանուր իմացություն:
Աշխատանքի նկարագրությունը
Արդշինբանկն իր թիմը համալրելու նպատակով փնտրում է մասնագիտական բարձր որակավորում ունեցող Պասիվային գործառնությունների բաժնի գլխավոր մասնագետ: Եթե համապատսախանում եք նեքոնշյալ պայմաններին, ապա մենք սպասում ենք Ձեզ:
  • Մրցակցային բարձր աշխատավարձ,
  • Աշխատավարձի տարեկան վերանայում,
  • Մասնագիտական աճի հնարավորություն,
  • Եռամսյակային, տարեկան բոնուսներ,
  • Ճկուն աշխատանքային գրաֆիկ,
  • Հեռավար աշխատանքի հնարավորություն,
  • Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր,
  • Բժշկական ապահովագրություն:
Դիմելու ընթացակարգը
Բոլոր այն անձինքովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են անցնել հղումով՝ Պասիվային գործառնությունների բաժնի գլխավոր մասնագետ։ Ինքնակենսագրականների ընդունման վերջնաժամկետն է 2023թ  Ապրիլի 5- -ը։
Հարցազրույցին կհրավիրվեն ստացված Ինքնակենսագրականների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք: 

 Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին Ջոբֆայնդեր կարիերայի կայքից:
Ընկերության մասին

Բանկը մասնակցում է Համաշխարհային Բանկի (գյուղատնտեսության բարեփոխումների աջակցության եւ ձեռնարկությունների զարգացման գծով), Միգրացիայի միջազգային կոմիտեի, “Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման Ազգային Կենտրոն” Հիմնադրամի վարկային ծրագրերին: Բանկը հանդիսանում է արժեթղթերի շուկայի մասնակից` Հայաստանի Հանրապետության ԿԲ-ի, ֆինանսների եւ Էկոնոմիկայի նախարարության եւ "Արդշինբանկի" միջեւ կնքված անժամկետ եռակողմ պայմանագրերի հիման վրա, ինչպես նաեւ ՀՀ ԿԲ կողմից թողարկվող պետական պարտատոմսերի շուկայի դիլեր: Բանկը հանդիսանում է Հայաստանի բանկերի միության, Հայ-վրացական գործարար համագործակցության ասոցիացիայի, “Հայաստանի ֆոնդային բորսա” ինքնակարգավորվող կազմակերպության անդամ, Master Card Europay միջազգային վճարային համակարգի աֆիլյանտ անդամ, SWIFT միջազգային ֆինանսական հեռահաղորդակցման համակարգի, “Հայինկասացիա” ՓԲԸ եւ “ArCa” ՓԲԸ բաժնետեր: Բանկի բաժնետերերն են “Բիզնես ներդրումների կենտրոն” ՍՊԸ-ն, Միջազգային Ֆինանսական Կորպորացիան (IFC), “Միջազգային բիզնես կենտրոն” ՀՁ ՓԲԸ-ն, “Ռեգիոն’” ԻՖԿ ՓԲԸ-ն, ֆիզիկական անձինք:

Նմանատիպ աշխատանքներ

company_logo
Զվարթնոց մասնաճյուղ - Սպասարկող մասնագետ
Ardshinbank CJSC
Լրիվ դրույք
28/04/2024
ԴԻՏԵԼ
company_logo
Փրայվիթ հաճախորդների հետ աշխատանքի մենեջեր
Ardshinbank CJSC
Լրիվ դրույք
02/05/2024
ԴԻՏԵԼ
company_logo
Պրոդուկտների մշակման և մեթոդաբանության ուղղության վերլուծաբան
Ardshinbank CJSC
Լրիվ դրույք
02/05/2024
ԴԻՏԵԼ
company_logo
Պայմանագրային ապահովման բաժնի ավագ մասնագետ
Evocabank CJSC
Լրիվ դրույք
05/05/2024
ԴԻՏԵԼ
company_logo
Կորպորատիվ վարկերի վերակառուցման ուղղության ֆինանսական խորհրդատու
Ardshinbank CJSC
Լրիվ դրույք
21/04/2024
ԴԻՏԵԼ