pagebg
  • Տվյալ հայտարարությունը այլևս ակտիվ չէ
ՓՄՁ հաճախորդների մշտադիտարկման բաժնի վերլուծաբան

Ardshinbank CJSC

Վայրը`

Հայաստան,Երևան

Վերջնաժամկետ`

12/05/2023

Աշխատանքի տեսակը`

Լրիվ դրույք

Կրթություն`

Բարձրագույն / բակալավր

Կատեգորիա`

Բանկային, Հաշվապահական, Ֆինանսական

Աշխատանքային պարտականությունները

  • Պորտֆելի պատշաճ, սահմանված ժամկետներում մոնիթորինգների անցկացում,
  • Վարկերի տրամադրման պայմանների, որոշումների իրականացման կատարման պայմանների հսկողություն,
  • Մոնիթորինգների էլեկտրոնային գրանցամատյանի վարում,
  • Մոնիթորինգների հաշվետվությունների նախապատրաստում և ներկայացում,
  • Բանկի ներքին իրավական ակտերով, որոշումներով և հրամաններով իրեն վերապահված այլ գործառույթների և իր գործառույթներին առնչվող այլ հանձնարարականների կատարում։

    Պահանջվող որակավորումներ

      • արձրագույն (տնտեսագիտական կրթությունը նախընտրելի է),
      • Վերջին 3 տարվա ընթացքում առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ ֆինանսաբանկային ոլորտում, 
      • MS Office,
      • Հայերեն (գերազանց), ռուսերեն (լավ), անգլերեն (լավ),
      • Բանկային ոլորտը կանոնակարգող օրենսդրության ընդհանուր  իմացություն:
      Աշխատանքի նկարագրությունը

      Արդշինբանկն իր թիմը համալրելու նպատակով փնտրում է մասնագիտական բարձր որակավորում ունեցող վերլուծաբան։ Եթե համապատսախանում եք նեքոնշյալ պայմաններին, ապա մենք սպասում ենք Ձեզ:

        • Մրցակցային բարձր աշխատավարձ,
        • Աշխատավարձի տարեկան վերանայում,
        • Մասնագիտական աճի հնարավորություն,
        • Եռամսյակային, տարեկան բոնուսներ,
        • Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր,
        • Բժշկական ապահովագրություն։
        Դիմելու ընթացակարգը

        Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են անցնել հղումով՝ՓՄՁ հաճախորդների  մշտադիտարկման բաժնի վերլուծաբան։

        Ինքնակենսագրականների ընդունման վերջնաժամկետն է 2023թ. Մայիսի 12-ը: Հարցազրույցին կհրավիրվեն ստացված Ինքնակենսագրականների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք։ 

        Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին Ջոբֆայնդեր կարիերայի կայքից:

        Ընկերության մասին

        Արդշինբանկը Հայաստանի առաջատար բանկն է։ Այն մատուցում է բազմաբնույթ ունիվերսալ բանկային ծառայություններ՝ տրամադրելով լուծումներ մանրածախ, փոքր ու միջին ձեռնարկատիրության, կորպորատիվ, ներդրումային, ինչպես նաև փրայվիթ բանկինգի ու ակտիվների կառավարման ոլորտներում։


          *   Մեր առաքելությունը՝ Նպաստել ազգային տնտեսության զարգացմանը, հանդիսանալ առաջին ընտրության բանկ և գործատու:
          *   Մեր տեսլականը՝ Լինել ֆինանսական շուկայում առաջատար և արդիական բանկ, բիզնեսի և անհատների հետ կառուցելով կայուն երկարաժամկետ հարաբերություններ, բարձրորակ և համալիր ծառայությունների մատուցման միջոցով:
          *   Մեր արժեքները՝ Որակ, վստահելիություն, հասանելիություն, արդիականություն, արդյունավետություն, պատասխանատվություն:

        Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: