Աշխատանքային պարտականությունները
• հաճախորդների ներգրավում, ակտիվ վաճառք,
• խորհրդատվություն վարկավորման գործընթացի վերաբերյալ (և՛ սպառողական, և՛ բիզնես վարկեր),
• հայտերի ընդունում և վերլուծություն,
• մասնաճյուղում որակյալ ծառայությունների մատուցման ապահովում,
• արտաքին գործընկերների հետ համագործակցություն,
• անհրաժեշտության դեպքում կառավարչի պարտականությունների ստանձնում,
• հաշվետվությունների պատրաստում և ներկայացում։
Պահանջվող որակավորումներ
• բարձրագույն կրթություն տնտեսագիտության կամ ֆինանսների ոլորտում,
• առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ բանկում՝ և՛ սպառողական, և՛ բիզնես վարկերի ներգրավման ու վերլուծության ոլորտում,
• ՀՀ բանկային օրենսդրության, վարկավորման գործընթացների գերազանց իմացություն,
• MS Word, MS Excel, ՀԾ-բանկ 4.0 ծրագրերի իմացություն,
• հաղորդակցման, հաճախորդների ներգրավման և վաճառքների իրականացման հմտություններ,
• բանակցությունների վարման և կոնֆլիկտների կառավարման հմտություններ,
• վերլուծական ճկուն միտք,
• հայերենի՝ գերազանց, ռուսերենի և անգլերենի լավ իմացություն:
Աշխատանքի նկարագրությունը
Կառավարչի տեղակալ – ավագ վարկային մասնագետ
«Կոտայք» մասնաճյուղում
Եթե դու՝
• ձգտում ես գտնել out-of-box լուծումներ և օգտագործել նորագույն տեխնոլոգիաներ,
• ունես միջանձնային և հաղորդակցման զարգացած հմտություններ, թիմում աշխատելու կարողություն,
• պատասխանատվության բարձր զգացում,
Ապա մենք սպասու'մ ենք քեզ:
Միացի'ր մեր թիմին և ստացի'ր.
1. առողջության ապահովագրություն,
2. Evocabank-ի ծառայությունների արտոնյալ պայմաններ, ապահովագրական ծառայությունների զեղչեր,
3. բարձր կատարողական, տոնական և տարեվերջյան բոնուսներ,
4. պարգևատրումներ ծննդյան օրերին, ամուսնանալիս և երեխա ունենալիս,
5. ազատ օրեր,
6. ընդմիջման հարմարավետ գոտի,
7. նորաոճ dress code,
8. նորարար և ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած միջավայր,
9. մասնագիտական թրեյնինգներ, անձնային զարգացում և կարիերայի աճ,
10. միջազգային կոնֆերանսներ և գործուղումներ արտերկիր,
11. անգլերենի ուսուցում Evocabank-ում,
12. կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն,
13. թիմբիլդինգ և կորպորատիվ միջոցառումներ:
Աշխատանքի վայր` ք. Աբովյան, «Կոտայք» մասնաճյուղ
Դիմելու ընթացակարգը
Ներկայացնել ինքնակենսագրություն (CV) հայերենով կամ անգլերենով
[email protected] էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով «Կառավարչի տեղակալ - ավագ վարկային մասնագետ Կոտայք մասնաճյուղում»:
Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական ընտրությունն անցած անձինք:
Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին Ջոբֆայնդեր կարիերայի կայքից: