Աշխատանքային պարտականությունները
- ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան հաշվապահական հաշվառման իրականացում, սահմանված կարգով և ժամկետներում պետական մարմիններին հաշվետվությունների ներկայացում,
- Հաշվետվությունների կազմում, հաշիվ/ապրանքագրերի դուրս գրում, ձևակերպում,
- Աշխատավարձի և աշխատակազմի հետ կապված այլ ծախսերի հաշվարկում և ձևակերպում,
- Ընկերության գործունեությանն առնչվող իր իրավասության մեջ մտնող այլ հանձնարարությունների կատարում։
Պահանջվող որակավորումներ
- Բարձրագույն կրթություն հաշվապահական, տնտեսագիտական կամ այլ համապատասխան բնագավառում
- Առնվազն 3 տարվա հաշվապահի փորձառություն
- Հաշվապահական հաշվառման և հարկային օրենսդրության իմացություն
- MS Office փաթեթի իմացություն
- ՀԾ -7 իմացություն
- E-invoicingծրագրի իմացություն
- ՀՀԱ ասոցիացիայի կամ ACCA քննական մակարդակների առկայությունը կդիտվի առավելաություն:
Աշխատանքի նկարագրությունը
Հաշվապահական հաշվառման վարում ՀՀ օրենսդրությանը և միջազգային ստանդարտներին համապատասխան։
Դիմելու ընթացակարգը
Կարող եք դիմել այս աշխատանքին` ուղարկելով Ձեր ռեզյումեն հետևյալ էլ. հասցեին` [email protected] :
Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին Ջոբֆայնդեր կարիերայի կայքից: