pagebg
Մանրածախ վարկերի կենտրոնացված ձևակերպումների բաժնի առաջատար մասնագետ

Ardshinbank CJSC

Վայրը`

Հայաստան,Երևան

Վերջնաժամկետ`

26/09/2023

Աշխատանքի տեսակը`

Լրիվ դրույք

Կրթություն`

Բարձրագույն / բակալավր

Կատեգորիա`

Բանկային, Հաշվապահական, Ֆինանսական

Աշխատանքային պարտականությունները

  • Իրեն տրված իրավասությունների շրջանակներում մանրածախ վարկերի (վարկային գծերի, օվերդրաֆտների, երաշխիքների և այլ վարկային գործիքների) ձևակերպման համար անհրաժեշտ գրավային, երաշխավորության և վարկային (կրեդիտի, վարկային գծի, օվերդրաֆտի, երաշխիքի և այլն) պայմանագրերի, օֆերտաների` Բանկի ներքին իրավական ակտերին, որոշումներին և այլ ակտերի պահանջներին համապատասխանության ստուգում, նշագրում,
  • Իրեն տրված իրավասությունների շրջանակներում ընթացիկ մանրածախ վարկերի (վարկային գծերի, օվերդրաֆտների, երաշխիքների և այլ վարկային գործիքների) պայմանների փոփոխությունների դեպքում համապատասխան պայմանագրերի (համաձայնագրերի) ստուգում, նշագրում` Բանկի ներքին իրավական ակտերին, որոշումներին և այլ ակտերի պահանջների համպատասխան,
  • Իրեն տրված իրավասությունների շրջանակներում «Գործառնական օր» համակարգում մանրածախ վարկերի ձևակերպման համար մուտքագրված տվյալների ստուգում, հաստատում,
  • Իրեն տրված իրավասությունների շրջանակներում մանրածախ վարկերի (վարկային գծերի, օվերդրաֆտների, երաշխիքների և այլ վարկային գործիքների) ձևակերպման համար արկային փաթեթում անհրաժեշտ փաստաթղթերի առկայության ստուգում, այդ թվում՝ վարկի տրամադրման վերաբերյալ որոշում ընդունող մարմնի առկայության ստուգում, գրավի վկայականների, ապահովագրական վկայագրերի տվյալների ճշտության ստուգում,
  • Ընթացիկ վարկային գործերի բնօրինակ փաստաթղթերի (պայմանագրերի, համաձայնագրերի, ապահովագրական պոլիսների, գրավի վկայականների, լրացուցիչ պայմանների և այլն) հաշվառում և պահպանում,
  • Բանկի ներքին իրավական ակտերով, որոշումներով և հրամաններով իրեն վերապահված այլ գործառույթների և իր գործառույթներին առնչվող այլ հանձնարարականների կատարում:

Պահանջվող որակավորումներ
  • Բարձրագույն (տնտեսագիտական, տեխնիկական կամ իրավաբանական փորձը ցանկալի է),
  • Վերջին 5 տարիների ընթացքում առնվազն 2 տարվա փորձ ֆինանսաբանկային ոլորտի վարկային, գրավային պայմանագրերի ձևակերպումների բնագավառում,
  • MS Office, Lotus, LSoft կամ համանման ծրագրեր,
  • Հայերեն (գերազանց), ռուսերեն (լավ):
Աշխատանքի նկարագրությունը
Արդշինբանկն իր թիմը համալրելու նպատակով փնտրում է մասնագիտական բարձր որակավորում ունեցող Մանրածախ վարկերի կենտրոնացված ձևակերպումների բաժնի գլխավոր մասնագետ։ Եթե համապատսախանում եք նեքոնշյալ պայմաններին, ապա մենք սպասում ենք Ձեզ:

  • Մրցակցային բարձր աշխատավարձ,
  • Աշխատավարձի տարեկան վերանայում,
  • Մասնագիտական աճի հնարավորություն,
  • Եռամսյակային, տարեկան բոնուսներ,
  • Ճկուն աշխատայքային գրաֆիկ,
  • Հեռավար աշխատանքի հնարավորություն,
  • Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր,
  • Բժշկական ապահովագրություն:
Դիմելու ընթացակարգը

Բոլոր այն անձինքովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են անցնել հղումով՝   Մանրածախ վարկերի կենտրոնացված ձևակերպումների բաժնի առաջատար մասնագետ    

  Սահմանված դիմում-հարցաթերթիկների ձևով չլրացված ռեզյումեները չեն դիտարկվի: Խնդրում ենք էլ. նամակի անվանման դաշտում նշել  “Մանրածախ վարկերի կենտրոնացված ձևակերպումների բաժնի առաջատար մասնագետ”, այլ կերպ Ձեր դիմումը կարող է չդիտարկվել: Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք: 

Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին Ջոբֆայնդեր կարիերայի կայքից:

Ընկերության մասին

Բանկը մասնակցում է Համաշխարհային Բանկի (գյուղատնտեսության բարեփոխումների աջակցության եւ ձեռնարկությունների զարգացման գծով), Միգրացիայի միջազգային կոմիտեի, “Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման Ազգային Կենտրոն” Հիմնադրամի վարկային ծրագրերին: Բանկը հանդիսանում է արժեթղթերի շուկայի մասնակից` Հայաստանի Հանրապետության ԿԲ-ի, ֆինանսների եւ Էկոնոմիկայի նախարարության եւ "Արդշինբանկի" միջեւ կնքված անժամկետ եռակողմ պայմանագրերի հիման վրա, ինչպես նաեւ ՀՀ ԿԲ կողմից թողարկվող պետական պարտատոմսերի շուկայի դիլեր: Բանկը հանդիսանում է Հայաստանի բանկերի միության, Հայ-վրացական գործարար համագործակցության ասոցիացիայի, “Հայաստանի ֆոնդային բորսա” ինքնակարգավորվող կազմակերպության անդամ, Master Card Europay միջազգային վճարային համակարգի աֆիլյանտ անդամ, SWIFT միջազգային ֆինանսական հեռահաղորդակցման համակարգի, “Հայինկասացիա” ՓԲԸ եւ “ArCa” ՓԲԸ բաժնետեր: Բանկի բաժնետերերն են “Բիզնես ներդրումների կենտրոն” ՍՊԸ-ն, Միջազգային Ֆինանսական Կորպորացիան (IFC), “Միջազգային բիզնես կենտրոն” ՀՁ ՓԲԸ-ն, “Ռեգիոն’” ԻՖԿ ՓԲԸ-ն, ֆիզիկական անձինք:

Նմանատիպ աշխատանքներ

company_logo
Գանձապետական գործառնությունների ձևակերպման բաժնի առաջատար մասնագետ
Ardshinbank CJSC
Լրիվ դրույք
26/09/2023
ԴԻՏԵԼ
company_logo
Գործառնական ռիսկերի կառավարման մասնագետ
Evocabank CJSC
Լրիվ դրույք
01/10/2023
ԴԻՏԵԼ
company_logo
Կոնտակտային կենտրոնի մասնագետ (Ցերեկային հերթափոխ)
Evocabank CJSC
Լրիվ դրույք
08/10/2023
ԴԻՏԵԼ
company_logo
Ներդրումային գործառնությունների մասնագետ
Evocabank CJSC
Լրիվ դրույք
28/09/2023
ԴԻՏԵԼ
company_logo
Հեռավար սպասարկման բաժնի ֆինանսական խորհրդատու (անհատական մենեջեր)
Ardshinbank CJSC
Լրիվ դրույք
15/10/2023
ԴԻՏԵԼ