pagebg
  • Տվյալ հայտարարությունը այլևս ակտիվ չէ
Փրայվիթ հաճախորդների հետ աշխատանքների ուղղության մասնագետ

Ardshinbank CJSC

Վայրը`

Հայաստան,Երևան

Վերջնաժամկետ`

27/09/2023

Աշխատանքի տեսակը`

Լրիվ դրույք

Կրթություն`

Բարձրագույն / բակալավր

Կատեգորիա`

Բանկային, Հաշվապահական, Ֆինանսական

Աշխատանքային պարտականությունները

  • Private հաճախորդների ներգրավման նպատակով հանդիպումների, այցելությունների կազմակերպում, Բանկի կողմից առաջարկվող ծառայությունների ներկայացում,
  • Պոտենցիալ և առկա Private հաճախորդների և գործընկերների տվյալների բազայի վարում,
  • Private հաճախորդների՝ բոլոր բանկային ծառայությունների մասով վաճառքի իրականացում ընդունված բիզնես պլանին համապատասխան,
  • Պոտենցիալ և առկա Private հաճախորդների և գործընկերների տվյալների բազայի վարում,
  • Առկա Private հաճախորդների բազայի սպասարկում, այդ թվում ընթացակարգերով սահմանված մոնիթորինգների իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրում և մոնիթորինգի իրականացում,
  • Private հաճախորդների բնութագիր-անձնագրի վարում և պարբերաբար թարմեցում,
  • Առկա Private հաճախորդների բազայի սպասարկում, այդ թվում ընթացակարգերով սահմանված մոնիթորինգների իրականցման համար անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրում և մոնիթորինգի իրականացում,
  • Private հաճախորդների վերաբերյալ KYC, AML պահանջներից բխող պարբերաբար պահանջվող հարցաշարերի, տեղեկատվության, հիմնադիր և այլ փաստաթղթերի ապահովում և թարմացում,
  • Բանկի ներքին իրավական ակտերով, որոշումներով և հրամաններով իրեն վերապահված այլ գործառույթների և իր գործառույթներին առնչվող այլ հանձնարարականների կատարում:

Պահանջվող որակավորումներ
  • Բարձրագույն (տնտեսագիտական, տեխնիկական կրթությունը նախընտրելի է),
  • Վերջին 5 տարվա ընթացքում առնվազն 3 ամսվա աշխատանքային փորձ սպասարկման ոլորտում (նախընտրելի է ֆինանսաբանկային ոլորտում), կամ բանկի նախաորակաորման ծրագրի դրական գնահատական,
  • MS Office-ի լավ իմացություն, LSBank-ի իմացությունը նախընտրելի է,
  • Հայերեն, ռուսերեն (գերազանց) և անգլերեն (լավ),
  • Վաճառքի մեթոդների իմացություն և կիրառում:
Աշխատանքի նկարագրությունը
Արդշինբանկն իր թիմը համալրելու նպատակով փնտրում է մասնագիտական բարձր որակավորում ունեցող ռուսերենի գերազանց իմացությամբ Փրայվիթ հաճախորդների հետ աշխատանքների ուղղության մասնագետ։ Եթե համապատսախանում եք նեքոնշյալ պայմաններին, ապա մենք սպասում ենք Ձեզ:
Լրացուցիչ տեղեկություն
Մրցակցային բարձր աշխատավարձ,
  • Աշխատավարձի տարեկան վերանայում,
  • Մասնագիտական աճի հնարավորություն,
  • Եռամսյակային, տարեկան բոնուսներ,
  • Ճկուն աշխատանքային գրաֆիկ,
  • Հեռավար աշխատանքի հնարավորություն,
  • Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր,
  • Բժշկական ապահովագրություն:
Դիմելու ընթացակարգը

Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են դիմել ստորև սեղմելով՝


Փրայվիթ հաճախորդների հետ աշխատանքների ուղղության մասնագետ

Սահմանված դիմում-հարցաթերթիկների ձևով չլրացված ռեզյումեները չեն դիտարկվի:

Խնդրում ենք էլ. նամակի անվանման դաշտում նշել “

"Փրայվիթ հաճախորդների հետ աշխատանքների ուղղության մասնագետ”, այլ կերպ Ձեր դիմումը կարող է չդիտարկվել:

Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք:

 

Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին Ջոբֆայնդեր կարիերայի կայքից:

Ընկերության մասին

Արդշինբանկը Հայաստանի առաջատար բանկն է։ Այն մատուցում է բազմաբնույթ ունիվերսալ բանկային ծառայություններ՝ տրամադրելով լուծումներ մանրածախ, փոքր ու միջին ձեռնարկատիրության, կորպորատիվ, ներդրումային, ինչպես նաև փրայվիթ բանկինգի ու ակտիվների կառավարման ոլորտներում։


  *   Մեր առաքելությունը՝ Նպաստել ազգային տնտեսության զարգացմանը, հանդիսանալ առաջին ընտրության բանկ և գործատու:
  *   Մեր տեսլականը՝ Լինել ֆինանսական շուկայում առաջատար և արդիական բանկ, բիզնեսի և անհատների հետ կառուցելով կայուն երկարաժամկետ հարաբերություններ, բարձրորակ և համալիր ծառայությունների մատուցման միջոցով:
  *   Մեր արժեքները՝ Որակ, վստահելիություն, հասանելիություն, արդիականություն, արդյունավետություն, պատասխանատվություն:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Նմանատիպ աշխատանքներ

company_logo
Ֆինանսիստ
Errand HR Agency
Լրիվ դրույք
30/05/2025
ԴԻՏԵԼ