pagebg
  • Տվյալ հայտարարությունը այլևս ակտիվ չէ
Նախաորակավորման ծրագիր – Ջերմուկ մասնաճյուղ

Ardshinbank CJSC

Վայրը`

Հայաստան,Ջերմուկ

Վերջնաժամկետ`

11/08/2024

Աշխատանքի տեսակը`

Լրիվ դրույք

Կրթություն`

Բարձրագույն / բակալավր

Կատեգորիա`

Բանկային, Հաշվապահական, Ֆինանսական

Աշխատանքային պարտականությունները

N/A - 

Պահանջվող որակավորումներ

Ֆինանսաբանկային համակարգում աշխատանքային փորձ չունեցող երիտասարդ անձինք, որոնք.

  • ունեն բարձրագույն կրթություն (առնվազն բակալավրի աստիճան),
  • ԲՈՒՀ-ն ավարտել են վերջին 5 տարիների ընթացքում (ԲՈՒՀ-ն ավարտելու տարեթվից անցել է ոչ ավել, քան 5 տարի) կամ գտնվում են ԲՈՒՀ-ի ավարտական կուրսում,
  • ուսման ընթացքում ցուցաբերել են բարձր առաջադիմություն:
Աշխատանքի նկարագրությունը

    Նախաորակավորման Ծրագիրը հնարավորություն է ընձեռում ֆինանսաբանկային համակարգում աշխատանքային փորձ չունեցող, նպատակասլաց և մեծ ներուժ ունեցող երիտասարդներին `

    • ստանալ գործնական գիտելիքներ բանկային գործի վերաբերյալ, ծանոթանալ Բանկի կողմից մատուցվող ծառայությունների կազմակերպման սկզբունքներին և ընթացակարգերին,
    • ձեռք բերել թիմային աշխատանքի հմտություններ և աշխատել լավագույն մասնագետների հետ,
    • ծանոթանալ բանկի աշխատելաոճին և բիզնես միջավայրին,
    • ուսանել և ինքնադրսևորվել մասնագիտական ոլորտում՝ հետագայում դառնալով բարձր որակավորում ունեցող մասնագետ,
    • երկամսյա ծրագրի ավարտից հետո անցնել ամփոփիչ գնահատում, որի դրական արդյունքների դեպքում հնարավորություն է ընձեռվում առավելագույն գնահատված մասնակցին համալրելու այդ պահին առկա թափուր աշխատատեղը՝ այլ հավասար պայմաններում ունենալով առավելություն Ծրագրին չմասնակցած անձանց նկատմամբ:
    Դիմելու ընթացակարգը

    Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են դիմել ստորև սեղմելով   

    Նախաորակավորման ծրագիր –   Ջերմուկ մասնաճյուղ
    հաղորդագրության անվանման դաշտում նշելով «Նախաորակավորման ծրագիր_Ջերմուկ»:

    Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հայտերի նախնական քննարկման արդյունքում ընտրված այն մասնակիցները, ովքեր համապատասխանում են վերոնշյալ բոլոր պայմաններին։

    Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին Ջոբֆայնդեր կարիերայի կայքից:

    Ընկերության մասին

    Արդշինբանկը Հայաստանի առաջատար բանկն է։ Այն մատուցում է բազմաբնույթ ունիվերսալ բանկային ծառայություններ՝ տրամադրելով լուծումներ մանրածախ, փոքր ու միջին ձեռնարկատիրության, կորպորատիվ, ներդրումային, ինչպես նաև փրայվիթ բանկինգի ու ակտիվների կառավարման ոլորտներում։


      *   Մեր առաքելությունը՝ Նպաստել ազգային տնտեսության զարգացմանը, հանդիսանալ առաջին ընտրության բանկ և գործատու:
      *   Մեր տեսլականը՝ Լինել ֆինանսական շուկայում առաջատար և արդիական բանկ, բիզնեսի և անհատների հետ կառուցելով կայուն երկարաժամկետ հարաբերություններ, բարձրորակ և համալիր ծառայությունների մատուցման միջոցով:
      *   Մեր արժեքները՝ Որակ, վստահելիություն, հասանելիություն, արդիականություն, արդյունավետություն, պատասխանատվություն:

    Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

    Նմանատիպ աշխատանքներ

    company_logo
    Սպասարկող մասնագետ/Վանաձոր Զանգերի Կենտրոնում
    Ardshinbank CJSC
    Լրիվ դրույք
    04/12/2024
    ԴԻՏԵԼ
    company_logo
    Վաճառքի խումբ-Սպասարկող մասնագետ
    Ardshinbank CJSC
    Լրիվ դրույք
    04/12/2024
    ԴԻՏԵԼ
    company_logo
    Զանգերի Կենտրոն Սպասարկող մասնագետ
    Ardshinbank CJSC
    Լրիվ դրույք
    04/12/2024
    ԴԻՏԵԼ
    company_logo
    Ֆինանսական խորհրդատու/Սարդարապատ մասնաճյուղ
    Ardshinbank CJSC
    Լրիվ դրույք
    04/12/2024
    ԴԻՏԵԼ
    company_logo
    Պրոդուկտ մենեջեր / համակարգող
    Ardshinbank CJSC
    Լրիվ դրույք
    03/12/2024
    ԴԻՏԵԼ