pagebg
  • Տվյալ հայտարարությունը այլևս ակտիվ չէ
Բիզնես գործընթացների կառավարման և մեթոդոլոգիայի ուղղության վերլուծաբան

Ardshinbank CJSC

Վայրը`

Հայաստան,Երևան

Վերջնաժամկետ`

26/09/2023

Աշխատանքի տեսակը`

Լրիվ դրույք

Կրթություն`

Բարձրագույն / բակալավր

Կատեգորիա`

Բանկային, Հաշվապահական, Ֆինանսական

Աշխատանքային պարտականությունները

    • Բանկի փաստաթղթային համակարգի ռեեստրների ստեղծում, էլեկտրոնային փաստաթղթերի գրանցում, ռեեստրների (գրադարանների) վարում, արխիվացում,
    • Ռեեստրներում գրանցված փաստաթղթերի (նյութերի) հասանելիության սկզբունքների մշակում, ներդնում, էլեկտրոնային հասանելիության ապահովում դրանց կիրառողներին,
    • Բանկի ներքին իրավական ակտերի ստանդարտացման և միասնականության ապահովում համաձայն գործող ստանդարտներին (պահանջներին),
    • Բանկի բիզնես փաստաթղթերի (ներքին իրավական ակտեր, աշխատատեղերի նկարագրեր, ձևեր և այլն), և վարչակազմակերպական կառուցվածքային միավորների կոդավորոման ապահովում՝ համաձայն ներդրված մեթոդաբանության,
    • Ստորաբաժանումների կառուցվածքի և գործառույթների ռեեստրի վարում,
    • Վարչակազմակերպական կառուցվածքի և կառուցվածքային միավորների գործառույթների փոփոխությունների արտացոլում Բանկի փաստաթղթային բազայում (համապատասխանության և միասնականության ապահովում),
    • Բիզնես գործընթացների նկարագրության մեթոդների ուսումնասիրություն, լավագույն փորձի ներդրում բանկում և շարունակական զարգացում,
    • Ռեեստրների վարման աշխատանքների օպտիմալացման առաջարկների ներկայացում, իրագործում,
    • Բանկի ներքին իրավական ակտերով, որոշումներով և հրամաններով իրեն վերապահված այլ գործառույթների և իր գործառույթներին առնչվող այլ հանձնարարականների կատարում:

    Պահանջվող որակավորումներ

      • Բարձրագույն (տնտեսագիտական, իրավաբանական կամ տեխնիկական կրթությունը նախըտրելի է),
      • Վերջին 5 տարվա մեջ առնվազն 2 տարվա փորձ ֆինանսաբանկային ոլորտում,
      • MS Օffice, Internet Research,
      • Հայերեն (գերազանց), ռուսերեն (լավ), անգլերեն (լավ),
      • Բանկային օրենսդրության իմացություն, ISO 9001 շարքի ստանդարտների իմացությունը՝ ցանկալի է:
      Աշխատանքի նկարագրությունը

        Արդշինբանկն իր թիմը համալրելու նպատակով փնտրում է մասնագիտական բարձր որակավորում ունեցող Բիզնես գործընթացների կառավարման և մեթոդոլոգիայի ուղղության վերլուծաբան։ Եթե համապատսախանում եք նեքոնշյալ պայմաններին, ապա մենք սպասում ենք Ձեզ:


        • Մրցակցային բարձր աշխատավարձ,
        • Աշխատավարձի տարեկան վերանայում,
        • Մասնագիտական աճի հնարավորություն,
        • Եռամսյակային, տարեկան բոնուսներ,
        • Ճկուն աշխատայքային գրաֆիկ,
        • Հեռավար աշխատանքի հնարավորություն,
        • Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր,
        • Բժշկական ապահովագրություն:
        Դիմելու ընթացակարգը
        Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են դիմել ստորև սեղմելով՝  Բիզնես գործընթացների կառավարման և մեթոդոլոգիայի ուղղության վերլուծաբան 
        Սահմանված դիմում-հարցաթերթիկների ձևով չլրացված ռեզյումեները չեն դիտարկվի:
        Խնդրում ենք էլ. նամակի անվանման դաշտում նշել “Բիզնես գործընթացների կառավարման և մեթոդոլոգիայի ուղղության վերլուծաբան”, այլ կերպ Ձեր դիմումը կարող է չդիտարկվել:
        Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք: 

        Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին Ջոբֆայնդեր կարիերայի կայքից:
        Ընկերության մասին

        Արդշինբանկը Հայաստանի առաջատար բանկն է։ Այն մատուցում է բազմաբնույթ ունիվերսալ բանկային ծառայություններ՝ տրամադրելով լուծումներ մանրածախ, փոքր ու միջին ձեռնարկատիրության, կորպորատիվ, ներդրումային, ինչպես նաև փրայվիթ բանկինգի ու ակտիվների կառավարման ոլորտներում։


          *   Մեր առաքելությունը՝ Նպաստել ազգային տնտեսության զարգացմանը, հանդիսանալ առաջին ընտրության բանկ և գործատու:
          *   Մեր տեսլականը՝ Լինել ֆինանսական շուկայում առաջատար և արդիական բանկ, բիզնեսի և անհատների հետ կառուցելով կայուն երկարաժամկետ հարաբերություններ, բարձրորակ և համալիր ծառայությունների մատուցման միջոցով:
          *   Մեր արժեքները՝ Որակ, վստահելիություն, հասանելիություն, արդիականություն, արդյունավետություն, պատասխանատվություն:

        Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

        Նմանատիպ աշխատանքներ

        company_logo
        Ֆինանսիստ
        Errand HR Agency
        Լրիվ դրույք
        30/05/2025
        ԴԻՏԵԼ