pagebg
  • Տվյալ հայտարարությունը այլևս ակտիվ չէ
Վճարահաշվարկային գործառնությունների բաժնի պետ

Ardshinbank CJSC

Վայրը`

Հայաստան,Երևան

Վերջնաժամկետ`

24/09/2023

Աշխատանքի տեսակը`

Լրիվ դրույք

Կրթություն`

Բարձրագույն / բակալավր

Կատեգորիա`

Բանկային, Հաշվապահական, Ֆինանսական

Աշխատանքային պարտականությունները

  • Բաժնի աշխատանքների կազմակերպում և համակարգում, բաժնի աշխատակիցների աշխատատեղի նկարագրերով նախատեսված գործառույթների պատշաճ կատարման և Բանկի ներքին իրավական ակտերի, որոշումների և հրամանների պահանջներին համապատասխանության նկատմամբ հսկողություն,
  • SWIFT միջազգային վճարահաշվարկային համակարգով իրականացվող վճարումների սպասարկման, SWIFT միջավայրում հաղորդագրությունների պատրաստման գործընթացի ապահովում և կազմակերպում, թերի/սխալ վավերապայմանաներով ստացած փոխանցումների հարցումների կատարման կազմակերպում, թղթակից բանկերից ստացած հարցադրումների, պարզաբանումների պատրաստման կոորդինացում,
  • SWIFT միջավայրում հաղորդագրությունների ստուգում (Verification),
  • Բանկի Գործառնական օր ծրագրում թղթակցային հաշիվների բացում, փակում` համապատասխան իրավական հիմքերի ստուգում, տվյալների մուտքագրում Գործառնական օր ծրագրում,
  • Bankmail վճարահաշվարկային համակարգով վճարումների սպասարկում, դրանց ձևակերպումների իրականացման հաստատում/ստուգում, թերի/սխալ վավերապայմանաներով ստացած մուտքային փոխանցումների վերլուծություն, պատասխան գրությունների bankmail հաղորդագրությունների պատրաստում,
  • Միջազգային վճարահաշվարկային համակարգերի սպասարկման և փոխհաշվարկների իրակացման կազմակերպում,
  • Գործառնական օր ծրագրում ձևակերպվող գործարքների ստու­գում/հաստա­տում, գործարք­ների հիմքերը հավաստող փաստաթղթերի ստուգում, թղթակցային հաշիվների կողմից ուղարկված քաղվածքների ստուգման/համադրման գործընթացի կազմակերպում, տարբե­րու­թյունների վերլուծություն, արտաքին գործընկերների հետ աշխատանքների կորդինացում,
  • Գործառնական օր ծրագրում ներմուծված միջբանկային ավանդային, վարկային, արտաքին գործընկերներից ներգրավված միջոցների պայմանագրերի տվյալների ստուգում, ձևակերպվող գործարքների ստուգում/հաստատում,
  • Բանկի կողմից թողարկված կոնտր երաշխիքների, ակրեդիտիվների հաշվառման ստուգում,
  • Բաժնի աշխատանքների արդյունավետության բարձրացման վերաբերյալ առաջարկությունների ներկայացում,
  • Բաժնին վերաբերող կանոնակարգող ներքին իրավական ակտերի մշակում,
  • Բանկի ներքին իրավական ակտերով, որոշումներով և հրամաններով իրեն վերապահված այլ գործառույթների և իր գործառույթներին առնչվող այլ հանձնարարականների կատարում:

Պահանջվող որակավորումներ
  • Բարձրագույն (տնտեսագիտական կամ տեխնիկական կրթությունը նախընտրելի է),
  • Վերջին 7 տարիների ընթացքում առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ ֆինանսաբանկային ոլորտում (նախընտրելի է վճարահաշվարկային գործառնությունների ձևակերպումների ուղղվածությամբ),
  • MS Office-ի, LSBank-ի լավ իմացություն,
  • Հայերեն (գերազանց), ռուսերեն (գերազանց), անգլերեն (գերազանց),
  • Բանկային ոլորտի վճարահաշվարկային գործառնությունները կարգավորող օրենսդրության լավ իմացություն:
Աշխատանքի նկարագրությունը
Արդշինբանկն իր թիմը համալրելու նպատակով փնտրում է մասնագիտական բարձր որակավորում ունեցող Վճարահաշվարկային գործառնությունների բաժնի պետ /հասցե՝ ք. Երևան, Սասնա Ծռեր 3/։ Եթե համապատսախանում եք նեքոնշյալ պայմաններին, ապա մենք սպասում ենք Ձեզ:
  • Մրցակցային բարձր աշխատավարձ,
  • Աշխատավարձի տարեկան վերանայում,
  • Մասնագիտական աճի հնարավորություն,
  • Եռամսյակային, տարեկան բոնուսներ,
  • Ճկուն աշխատանքային գրաֆիկ,
  • Հեռավար աշխատանքի հնարավորություն,
  • Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր,
  • Բժշկական ապահովագրություն:
Դիմելու ընթացակարգը

Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են դիմել ստորև սեղմելով Վճարահաշվարկային գործառնությունների բաժնի պետ:

Սահմանված դիմում-հարցաթերթիկների ձևով չլրացված ռեզյումեները չեն դիտարկվի: Խնդրում ենք էլ. նամակի անվանման դաշտում նշել “Վճարահաշվարկային գործառնությունների բաժնի պետ”, այլ կերպ Ձեր դիմումը կարող է չդիտարկվել: Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք:  

Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին Ջոբֆայնդեր կարիերայի կայքից:

Ընկերության մասին

Արդշինբանկը Հայաստանի առաջատար բանկն է։ Այն մատուցում է բազմաբնույթ ունիվերսալ բանկային ծառայություններ՝ տրամադրելով լուծումներ մանրածախ, փոքր ու միջին ձեռնարկատիրության, կորպորատիվ, ներդրումային, ինչպես նաև փրայվիթ բանկինգի ու ակտիվների կառավարման ոլորտներում։


  *   Մեր առաքելությունը՝ Նպաստել ազգային տնտեսության զարգացմանը, հանդիսանալ առաջին ընտրության բանկ և գործատու:
  *   Մեր տեսլականը՝ Լինել ֆինանսական շուկայում առաջատար և արդիական բանկ, բիզնեսի և անհատների հետ կառուցելով կայուն երկարաժամկետ հարաբերություններ, բարձրորակ և համալիր ծառայությունների մատուցման միջոցով:
  *   Մեր արժեքները՝ Որակ, վստահելիություն, հասանելիություն, արդիականություն, արդյունավետություն, պատասխանատվություն:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Նմանատիպ աշխատանքներ

company_logo
Ֆինանսիստ
Errand HR Agency
Լրիվ դրույք
30/05/2025
ԴԻՏԵԼ