pagebg
  • Տվյալ հայտարարությունը այլևս ակտիվ չէ
Հեռավար սպասարկման բաժնի ֆինանսական խորհրդատու (անհատական մենեջեր)

Ardshinbank CJSC

Վայրը`

Հայաստան, Երևան

Վերջնաժամկետ`

15/10/2023

Աշխատանքի տեսակը`

Լրիվ դրույք

Կրթություն`

Կատեգորիա`

Բանկային, Հաշվապահական, Ֆինանսական

Աշխատանքային պարտականությունները

  • Սահմանված կարգով հեռավար ծառայությունների մատուցում և բանկային գործարքների կատարում,
  • Անհատական սակագնային փաթեթների շրջանակում հաճախորդների ներգրավում, գրանցում և սպասարկում,
  • Միջազգային և այլ բանկեր փոխանցումների գործարքների մասով հաճախորդների հետ անհրաժեշտ պարզաբանումների իրականացում և փոխանցումների ուղեկցում,
  • Հաճախորդի հանձնարարականների հիման վրա(Push notification և այլն) գործարքների կատարման ապահովում,
  • Ծառայությունների և սակագնային փաթեթների միացում/ փոփոխում,
  • Հաճախորդների հետ առցանց հաղորդակցում՝ բանկային ծառայությունների մասին անհրաժեշտ տեղեկատվության տրամադրելու նպատակով,
  • Առցանց ստացված հաճախորդների բողոքների, հայտերի և այլ դիմումների ընդունում և կարգավորման վերաբերյալ խորհրդատվության տրամադրում,
  • «Հաճախորդի քարտի» , մատյանների վարում և ըստ անհրաժեշտության արդիականացում,
  • Հաճախորդների խնդիրների բացահայտում, կարգավորումների նախաձեռնում (ոչ աշխատանքային օրերին և ժամերին խնդիրների և հայտերի ներկացում զանգերի կենտրոն) և կարգավորման նկատմամբ վերահսկողություն,
  • I-Banking, Mobile և այլ առցանց համակարգերով կատարված գործարքների վերաբերյալ խորհրդատվության տրամադրում, աջակցում, կարգավորումների իրականացում,
  • Հաճախորդների հետ առցանց հաղորդակցում, ստացված նամակների/հայտերի սպասարկում,
  • Բաժնին վերաբերող հաշվետվությունների և այլ փաստաթղթերի կազմում,
  • Բանկի ներքին իրավական ակտերով, որոշումներով և հրամաններով իրեն վերապահված այլ գործառույթների և իր գործառույթներին առնչվող այլ հանձնարարականների կատարում,
  • Այլ հանձնարարականների կատարում:

Պահանջվող որակավորումներ
  • Բարձրագույն կրթություն (տնտեսագիտական կամ տեխնիկական կրթությունը նախընտրելի է),
  • Վերջին 3 տարվա ընթացքում առնվազն 6 ամսվա աշխատանքային փորձ ֆինանսաբանկային ոլորտում (նախընտրելի է հաճախորդների սպասարկման ուղղվածությամբ),
  • MS Office
  • Հայերեն (գերազանց), ռուսերեն (գերազանց), անգլերեն (լավ)
  • Բանկային ծառայությունների, սակագների գերազանց իմացություն:
Աշխատանքի նկարագրությունը

Արդշինբանկն իր թիմը համալրելու նպատակով փնտրում է մասնագիտական բարձր որակավորում ունեցող Հեռավար սպասարկման բաժնի ֆինանսական խորհրդատու (անհատական մենեջեր): Եթե համապատսախանում եք նեքոնշյալ պայմաններին, ապա մենք սպասում ենք Ձեզ:

  • Մրցակցային բարձր աշխատավարձ,
  • Աշխատավարձի տարեկան վերանայում,
  • Մասնագիտական աճի հնարավորություն,
  • Եռամսյակային, տարեկան բոնուսներ,
  • Ճկուն աշխատանքային գրաֆիկ,
  • Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր,
  • Բժշկական ապահովագրություն:
Դիմելու ընթացակարգը
Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են դիմել ստորև սեղմելով՝ 
Սահմանված դիմում-հարցաթերթիկների ձևով չլրացված ռեզյումեները չեն դիտարկվի: Խնդրում ենք էլ. նամակի անվանման դաշտում նշել Հեռավար սպասարկման բաժնի ֆինանսական խորհրդատու (անհատական մենեջեր)”, այլ կերպ Ձեր դիմումը կարող է չդիտարկվել: Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք: 

 Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին Ջոբֆայնդեր կարիերայի կայքից։
Ընկերության մասին

Բանկը մասնակցում է Համաշխարհային Բանկի (գյուղատնտեսության բարեփոխումների աջակցության եւ ձեռնարկությունների զարգացման գծով), Միգրացիայի միջազգային կոմիտեի, “Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման Ազգային Կենտրոն” Հիմնադրամի վարկային ծրագրերին: Բանկը հանդիսանում է արժեթղթերի շուկայի մասնակից` Հայաստանի Հանրապետության ԿԲ-ի, ֆինանսների եւ Էկոնոմիկայի նախարարության եւ "Արդշինբանկի" միջեւ կնքված անժամկետ եռակողմ պայմանագրերի հիման վրա, ինչպես նաեւ ՀՀ ԿԲ կողմից թողարկվող պետական պարտատոմսերի շուկայի դիլեր: Բանկը հանդիսանում է Հայաստանի բանկերի միության, Հայ-վրացական գործարար համագործակցության ասոցիացիայի, “Հայաստանի ֆոնդային բորսա” ինքնակարգավորվող կազմակերպության անդամ, Master Card Europay միջազգային վճարային համակարգի աֆիլյանտ անդամ, SWIFT միջազգային ֆինանսական հեռահաղորդակցման համակարգի, “Հայինկասացիա” ՓԲԸ եւ “ArCa” ՓԲԸ բաժնետեր: Բանկի բաժնետերերն են “Բիզնես ներդրումների կենտրոն” ՍՊԸ-ն, Միջազգային Ֆինանսական Կորպորացիան (IFC), “Միջազգային բիզնես կենտրոն” ՀՁ ՓԲԸ-ն, “Ռեգիոն’” ԻՖԿ ՓԲԸ-ն, ֆիզիկական անձինք:

Նմանատիպ աշխատանքներ

company_logo
Վարչության աշխատակազմի համակարգող
Evocabank CJSC
Լրիվ դրույք
24/12/2023
ԴԻՏԵԼ
company_logo
Քարտերի թողարկման և գործարքների մշակման բաժնի մասնագետ
Ardshinbank CJSC
Լրիվ դրույք
03/12/2023
ԴԻՏԵԼ
company_logo
Բնապահպանական, սոցիալական և կորպորատիվ կառավարման ուղղության պատասխանատու
Ardshinbank CJSC
Լրիվ դրույք
03/12/2023
ԴԻՏԵԼ
company_logo
Համապատասխանության ապահովման ուղղության պատասխանատու
Ardshinbank CJSC
Լրիվ դրույք
03/12/2023
ԴԻՏԵԼ
company_logo
Քարտերի թողարկման և գործարքների մշակման բաժնի գլխավոր մասնագետ
Ardshinbank CJSC
Լրիվ դրույք
03/12/2023
ԴԻՏԵԼ