pagebg
  • Տվյալ հայտարարությունը այլևս ակտիվ չէ
Գանձապետական գործառնությունների ձևակերպման բաժնի առաջատար մասնագետ

Ardshinbank CJSC

Վայրը`

Հայաստան,Երևան

Վերջնաժամկետ`

05/05/2024

Աշխատանքի տեսակը`

Լրիվ դրույք

Կրթություն`

Բարձրագույն / բակալավր

Կատեգորիա`

Բանկային, Հաշվապահական, Ֆինանսական

Աշխատանքային պարտականությունները

    • Արժութային միջբանկային առքուվաճառքի, կանխիկ-անկախիկ, միջբանկային վարկային և ավանդային պայմանագրերի հաշվառում և վարում, ձևակերպումների իրականացում,
    • Արժեթղթերի ձեռքբերման և վաճառքի, ռեպո համաձայանագրերի անհրաժեշտ ձևակերպումների իրականացում և պայմանագրերի վարում,
    • Ածանցյալ գործիքների (սվոփ, սփոթ, ֆյուչերս, ֆորվարդ) կիրառմամբ պայմանավորված ձևակերպումների իրականացում, պայմանագրերի հաշվառում և վարում,
    • Արժեթղթերի կենտրոնացված հաշվառման համակարգով (DEPEND) կատարվող գործառնությունների իրականացում,
    • Արժեթղթերի հաշվառման և հաշվարկային միասնական համակարգում հաշվառվող արժեթղթերի պահառության ծառայությունների իրականացում, հաշվի սպասարկում, քաղվածքների տրամադրում,
    • Բորսայական, դեպո հաշիվների բացում և վարում ,հաճախորդներին դեպո հաշիվների քաղվածների տրամադրում,
    • Գանձապետարանի կողմից իրականացվող գործարքների համար SWIFT և այլ միջավայրում հաղորդագրությունների պատրաստում (Creation),
    • Բանկի ներքին իրավական ակտերով, որոշումներով և հրամաններով իրեն վերապահված այլ գործառույթների և իր գործառույթներին առնչվող այլ հանձնարարականների կատարում:


    Պահանջվող որակավորումներ
    • Բարձրագույն (տնտեսագիտական կամ տեխնիկական կրթությունը ցանկալի է),
    • Վերջին 5 տարվա ընթացքում առնվազն 1 տարվա փորձ ֆինանսաբանկային ոլորտում (նախընտրելի է պասիվային գործառնությունների ձևակերպումների (ուղեկցման) ուղղվածությամբ),
    • MS Office, Lotus Notes, LSoft կամ համանման ծրագրեր,
    • Հայերեն (գերազանց), ռուսերեն (լավ), անգլերեն (լավ),
    • Բանկային ոլորտի արժեթղթերով կատարվող գործառնությունները կարգավորող օրենսդրության լավ իմացություն:
    Աշխատանքի նկարագրությունը
    Արդշինբանկն իր թիմը համալրելու նպատակով փնտրում է մասնագիտական բարձր որակավորում ունեցող Գանձապետական գործառնությունների ձևակերպման բաժնի պետ: Եթե համապատսախանում եք նեքոնշյալ պայմաններին, ապա մենք սպասում ենք Ձեզ:
    • Մրցակցային բարձր աշխատավարձ,
    • Աշխատավարձի տարեկան վերանայում,
    • Մասնագիտական աճի հնարավորություն,
    • Եռամսյակային, տարեկան բոնուսներ,
    • Ճկուն աշխատանքային գրաֆիկ,
    • Հեռավար աշխատանքի հնարավորություն,
    • Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր,
    • Բժշկական ապահովագրություն:
    Դիմելու ընթացակարգը

    Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են անցնել հղումով՝  ·         Գանձապետական գործառնությունների ձևակերպման բաժնի առաջատար մասնագետ

    Սահմանված դիմում-հարցաթերթիկների ձևով չլրացված ռեզյումեները չեն դիտարկվի: Խնդրում ենք էլ. նամակի անվանման դաշտում նշել “Գանձապետական գործառնությունների ձևակերպման բաժնի առաջատար մասնագետ”, այլ կերպ Ձեր դիմումը կարող է չդիտարկվել: Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք:



    Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին Ջոբֆայնդեր կարիերայի կայքից:

    Ընկերության մասին

    Արդշինբանկը Հայաստանի առաջատար բանկն է։ Այն մատուցում է բազմաբնույթ ունիվերսալ բանկային ծառայություններ՝ տրամադրելով լուծումներ մանրածախ, փոքր ու միջին ձեռնարկատիրության, կորպորատիվ, ներդրումային, ինչպես նաև փրայվիթ բանկինգի ու ակտիվների կառավարման ոլորտներում։


      *   Մեր առաքելությունը՝ Նպաստել ազգային տնտեսության զարգացմանը, հանդիսանալ առաջին ընտրության բանկ և գործատու:
      *   Մեր տեսլականը՝ Լինել ֆինանսական շուկայում առաջատար և արդիական բանկ, բիզնեսի և անհատների հետ կառուցելով կայուն երկարաժամկետ հարաբերություններ, բարձրորակ և համալիր ծառայությունների մատուցման միջոցով:
      *   Մեր արժեքները՝ Որակ, վստահելիություն, հասանելիություն, արդիականություն, արդյունավետություն, պատասխանատվություն:

    Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

    Նմանատիպ աշխատանքներ

    company_logo
    Ներքին դիտարկումների բաժնի աշխատակից
    Armeconombank OJSC
    Լրիվ դրույք
    25/08/2024
    ԴԻՏԵԼ
    company_logo
    Հանրային կապերի և բրենդի կառավարման ուղղության առաջատար մասնագետ
    Ardshinbank CJSC
    Լրիվ դրույք
    31/07/2024
    ԴԻՏԵԼ
    company_logo
    Պրոդուկտների մշակման և մեթոդաբանության ուղղության Պատասխանատու
    Ardshinbank CJSC
    Լրիվ դրույք
    07/08/2024
    ԴԻՏԵԼ
    company_logo
    Փրայվիթ հաճախորդների հետ աշխատանքի մենեջեր
    Ardshinbank CJSC
    Լրիվ դրույք
    07/08/2024
    ԴԻՏԵԼ
    company_logo
    Պրեմիում հաճախորդների հետ աշխատանքի ուղղության Ֆինանսական խորհրդատու
    Ardshinbank CJSC
    Լրիվ դրույք
    07/08/2024
    ԴԻՏԵԼ