pagebg
Փրայվիթ հաճախորդների հետ աշխատանքի մենեջեր

Ardshinbank CJSC

Վայրը`

Հայաստան,Երևան

Վերջնաժամկետ`

28/11/2024

Աշխատանքի տեսակը`

Լրիվ դրույք

Կրթություն`

Բարձրագույն / բակալավր

Կատեգորիա`

Բանկային, Հաշվապահական, Ֆինանսական

Աշխատանքային պարտականությունները


  • Պոտենցիալ և առկա Private հաճախորդների և գործընկերների տվյալների բազայի վարում,
  • Private հաճախորդների բնութագիր-անձնագրի  վարում  և պարբերաբար թարմացում,
  • Առկա Private հաճախորդների բազայի սպասարկում, այդ թվում Ներքին իրավական ակտերով սահմանված մոնիթորինգների  իրականցման համար անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրում և մոնիթորինգի իրականացում,
  • Private հաճախորդների՝ բոլոր բանկային ծառայությունների մասով վաճառքի իրականացում ընդունված բիզնես պլանին համապատասխան,
  • Անհրաժեշտության դեպքում Private հաճախորդների հետ նախատեսվող գործարքների վերաբերյալ եզրակացությունների ներկայացում, էֆֆեկտիվ եկամտաբերության հաշվարկների կատարում և ներկայացում անմիջական ղեկավարին,
  • Վարկային պրոդուկտի տրամադրումից հետո, Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված կարգով մոնիթորինգի իրականացում,
  • Private հաճախորդների ակտիվային և պասիվային պորտֆելի վերլուծություն, տենդենցների վերլուծություն, գործարքների ակտիվացմանն ուղղված աշխատանքների գծով առաջարկությունների ներկայացում անմիջական ղեկավարին,
  • Private հաճախորդների ակտիվային և պասիվային պորտֆելների վարում, սպասարկում,
  • Ուղղության գործառնություններով պայմանավորված ավտոմատացման առաջարկների ներկայացում, Private հաճախորդների սպասարկման գծով բիզնես գործընթացների օպտիմալացման և ավտոմատացման մասով առաջարկների ներկայացում անմիջական ղեկավարին,
  • Private հաճախորդների վերաբերյալ KYC, AML պահանջներից բխող պարբերաբար պահանջվող հարցաշարերի, տեղեկատվության, հիմնադիր և այլ փաստաթղթերի ապահովում և թարմացում,
  • Ուղղության  աշխատանքներին վերաբերող հաշվետվությունների և այլ փաստաթղթերի կազմում,
  • Private հաճախորդների մասով ծառայությունների և սակագների փոփոխությունների նախաձեռնում, բանկային ծառայությունների բարելավման և նոր ծառայությունների առաջարկների նախաձեռնում և ներկայացում անմիջական ղեկավարին,
  • Բանկի ներքին իրավական ակտերով, որոշումներով և հրամաններով իրեն վերապահված այլ գործառույթների և իր գործառույթներին առնչվող այլ հանձնարարականների կատարում:

Պահանջվող որակավորումներ
  • Բարձրագույն (տնտեսագիտական կամ տեխնիկական կրթությունը նախընտրելի է),
  • Վերջին 5 տարիների ընթացքում առնվազն 3 ամսվա փորձ ֆինանսական կամ բանկային ոլորտում,
  • MS Office-ի լավ իմացություն, LSBank-ի իմացությունը նախընտրելի է,
  • Հայերեն, ռուսերեն (գերազանց) և անգլերեն (լավ),
  • Վաճառքի մեթոդների իմացություն և կիրառում:
Աշխատանքի նկարագրությունը
Արդշինբանկն իր թիմը համալրելու նպատակով փնտրում է մասնագիտական բարձր որակավորում ունեցող   Փրայվիթ հաճախորդների հետ աշխատանքի մենեջեր։  Եթե համապատսախանում եք նեքոնշյալ պայմաններին, ապա մենք սպասում ենք Ձեզ:

  • Մրցակցային բարձր աշխատավարձ,
  • Աշխատավարձի տարեկան վերանայում,
  • Մասնագիտական աճի հնարավորություն,
  • Եռամսյակային, տարեկան բոնուսներ,
  • Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր,
  • Բժշկական ապահովագրություն:
Դիմելու ընթացակարգը

Բոլոր այն անձինքովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են անցնել հղումով՝ https://ardshinbank.hirebee.ai/en/jobs/prayvit-hachakhordneri-het-ashkhatanki-menejer-28?source_id=other-293 

Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք: 

 

 Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին Ջոբֆայնդեր կարիերայի կայքից:

Ընկերության մասին

Արդշինբանկը Հայաստանի առաջատար բանկն է։ Այն մատուցում է բազմաբնույթ ունիվերսալ բանկային ծառայություններ՝ տրամադրելով լուծումներ մանրածախ, փոքր ու միջին ձեռնարկատիրության, կորպորատիվ, ներդրումային, ինչպես նաև փրայվիթ բանկինգի ու ակտիվների կառավարման ոլորտներում։


  *   Մեր առաքելությունը՝ Նպաստել ազգային տնտեսության զարգացմանը, հանդիսանալ առաջին ընտրության բանկ և գործատու:
  *   Մեր տեսլականը՝ Լինել ֆինանսական շուկայում առաջատար և արդիական բանկ, բիզնեսի և անհատների հետ կառուցելով կայուն երկարաժամկետ հարաբերություններ, բարձրորակ և համալիր ծառայությունների մատուցման միջոցով:
  *   Մեր արժեքները՝ Որակ, վստահելիություն, հասանելիություն, արդիականություն, արդյունավետություն, պատասխանատվություն:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Նմանատիպ աշխատանքներ

company_logo
Ուղիղ վաճառքների ուղղության հաճախորդների հետ հարաբերությունների մենեջեր
Ardshinbank CJSC
Լրիվ դրույք
28/11/2024
ԴԻՏԵԼ
company_logo
ՓՄՁ վարկերի կենտրոնացված ձևակերպումների բաժնի առաջատար մասնագետ 
Ardshinbank CJSC
Լրիվ դրույք
28/11/2024
ԴԻՏԵԼ
company_logo
ՓՄՁ վարկերի կենտրոնացված ձևակերպումների բաժնի գլխավոր մասնագետ 
Ardshinbank CJSC
Լրիվ դրույք
28/11/2024
ԴԻՏԵԼ
company_logo
Կորպորատիվ վարկերի կենտրոնացված ձևակերպումների բաժնի գլխավոր մասնագետ
ASHIB CJSC
Լրիվ դրույք
28/11/2024
ԴԻՏԵԼ
company_logo
Իրացվելիության և շուկայական ռիսկերի կառավարման ուղղության ռիսկ-մենեջեր
Ardshinbank CJSC
Լրիվ դրույք
28/11/2024
ԴԻՏԵԼ