pagebg
  • Տվյալ հայտարարությունը այլևս ակտիվ չէ
Բանկի շահերի դատական պաշտպանության ուղղության Իրավախորհրդատու

Ardshinbank CJSC

Վայրը`

Հայաստան, Երևան

Վերջնաժամկետ`

12/04/2024

Աշխատանքի տեսակը`

Լրիվ դրույք

Կրթություն`

Բարձրագույն / բակալավր

Կատեգորիա`

Բանկային, Հաշվապահական, Ֆինանսական

Աշխատանքային պարտականությունները

  1. Բանկի շահերի պաշտպանություն ՀՀ վարչական դատարանում, ինչպես նաև անհրաժեշտությամբ պայմանավորված առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական, սնանկության, հակակոռուպցիոն դատարաններում, մասնավորապես՝
    1. Դատավարական անհրաժեշտ փաստաթղթերի կազմում և ներկայացում,
    2. Բանկի այլ ստորաբաժանումներից անհրաժեշտ փաստաթղթերի հավաքագրում,
    3. Գործի առանձնահատկությունից բխող դատական պաշտպանության մարտավարության մշակում,
    4. Դատական գործերի թղթային և էլեկտրոնային ֆայլերի և թղթապանակաների կազմում և վարում,
    5. Դատական նիստերին ներկայացուցչության ապահովում,
    6. Բանկի շահերից բխող անհրաժեշտ այլ միջնորդությունների, դիրքորոշումների ներկայացում:
  2. Բանկի շահերի պաշտպանություն ՀՀ վերաքննիչ դատարաններում, մասնավորապես՝
    1. վերաքննիչ բողոքների, վերաքննիչ բողոքների պատասխանների կազմում և ներկայացում,
    2. Դատական ներկայացուցչության ապահովում ՀՀ վերաքննիչ դատարաններում:
  3. Բանկի շահերի պաշտպանություն ՀՀ վճռաբեկ դատարանում, մասնավորապես՝
    1. վճռաբեկ բողոքների, վճռաբեկ բողոքների պատասխանների կազմում և ներկայացում,
  4. Բանկի շահերի պաշտպանություն ՀՀ Սահմանադրական դատարանում:
  5. ԻԾ վարույթում գտնվող դատական գործերի հաշվետվության վարում, էլեկտոնային ելից մատյանների վարում ու թարմացում:
  6. Դատական պաշտպանության վերաբերյալ իրավական ակտերի փոփոխությունների, ՀՀ վճռաբեկ դատարանի, ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումների մասին իրազեկվածության ապահովում:
  7. Դատական պաշտպանության վերաբերյալ իրավական ակտերի փոփոխությունների մասին օրինագծերի վերաբերյալ եզրակացությունների տրամադրում:
  8. Դատական վեճերի արդյունքների ամփոփում և այդ հիմքով Բանկի որոշակի գործառույթների վերանայման առաջարկների ներկայացում:
  9. Ստորաբաժանմանը հասցեագրված տարաբնույթ փաստաթղթերի ուսումնասիրություն և դրանց վերաբերյալ պատասխան գրությունների կազմում:
  10. Օրենքների և այլ իրավական ակտերի գործնականում կիրառման վերաբերյալ եզրակացությունների և իրավաբանական մեկնաբանությունների տրամադրում:
  11. Բանկի ներքին իրավական ակտերով, որոշումներով և հրամաններով իրեն վերապահված այլ գործառույթների և իր գործառույթներին առնչվող այլ հանձնարարականների կատարում։

Պահանջվող որակավորումներ
  • Բարձրագույն իրավաբանական կրթություն (մագիստրոսի կոչումը ցանկալի է),
  • 3 տարվա մասնագիտական փորձ,
  • Փաստաբանի որակավորում,
  • MS Office,
  • Հայերեն (գերազանց), ռուսերեն (գերազանց), անգլերեն (գերազանց),
  • Վարչական, քաղաքացիական, բանկային, օրենսդրության իմացություն:
Աշխատանքի նկարագրությունը

Արդշինբանկն իր թիմը համալրելու նպատակով փնտրում է մասնագիտական բարձր որակավորում ունեցող Բանկի շահերի դատական պաշտպանության ուղղության Իրավախորհրդատու։ Եթե համապատասխանում եք ներքոնշյալ պայմաններին, ապա մենք սպասում ենք Ձեզ:

  • Մրցակցային բարձր աշխատավարձ,
  • Աշխատավարձի տարեկան վերանայում,
  • Մասնագիտական աճի հնարավորություն,
  • Եռամսյակային, տարեկան բոնուսներ,
  • Ճկուն աշխատանքային գրաֆիկ,
  • Հեռավար աշխատանքի հնարավորություն,
  • Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր,
  • Բժշկական ապահովագրություն:
Դիմելու ընթացակարգը

Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են դիմել ստորև սեղմելով Բանկի շահերի դատական պաշտպանության ուղղության Իրավախորհրդատու


 Սահմանված դիմում-հարցաթերթիկների ձևով չլրացված ռեզյումեները չեն դիտարկվի: Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք:  


 Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին Ջոբֆայնդեր կարիերայի կայքից:

Ընկերության մասին

Բանկը մասնակցում է Համաշխարհային Բանկի (գյուղատնտեսության բարեփոխումների աջակցության եւ ձեռնարկությունների զարգացման գծով), Միգրացիայի միջազգային կոմիտեի, “Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման Ազգային Կենտրոն” Հիմնադրամի վարկային ծրագրերին: Բանկը հանդիսանում է արժեթղթերի շուկայի մասնակից` Հայաստանի Հանրապետության ԿԲ-ի, ֆինանսների եւ Էկոնոմիկայի նախարարության եւ "Արդշինբանկի" միջեւ կնքված անժամկետ եռակողմ պայմանագրերի հիման վրա, ինչպես նաեւ ՀՀ ԿԲ կողմից թողարկվող պետական պարտատոմսերի շուկայի դիլեր: Բանկը հանդիսանում է Հայաստանի բանկերի միության, Հայ-վրացական գործարար համագործակցության ասոցիացիայի, “Հայաստանի ֆոնդային բորսա” ինքնակարգավորվող կազմակերպության անդամ, Master Card Europay միջազգային վճարային համակարգի աֆիլյանտ անդամ, SWIFT միջազգային ֆինանսական հեռահաղորդակցման համակարգի, “Հայինկասացիա” ՓԲԸ եւ “ArCa” ՓԲԸ բաժնետեր: Բանկի բաժնետերերն են “Բիզնես ներդրումների կենտրոն” ՍՊԸ-ն, Միջազգային Ֆինանսական Կորպորացիան (IFC), “Միջազգային բիզնես կենտրոն” ՀՁ ՓԲԸ-ն, “Ռեգիոն’” ԻՖԿ ՓԲԸ-ն, ֆիզիկական անձինք:

Նմանատիպ աշխատանքներ

company_logo
Վարկային մասնագետ - Սարդարապատ
Ardshinbank CJSC
Լրիվ դրույք
05/05/2024
ԴԻՏԵԼ
company_logo
Հեռավար սպասարկման բաժին - Սպասարկող մասնագետ
Ardshinbank CJSC
Լրիվ դրույք
05/05/2024
ԴԻՏԵԼ
company_logo
ՓՄՁ բիզնեսի թիմի վերլուծաբան/Իջևան
Ardshinbank CJSC
Լրիվ դրույք
05/05/2024
ԴԻՏԵԼ
company_logo
ՓՄՁ բիզնեսի թիմի վերլուծաբան/Արմավիր
Ardshinbank CJSC
Լրիվ դրույք
05/05/2024
ԴԻՏԵԼ
company_logo
ՓՄՁ բիզնեսի թիմի վերլուծաբան/Երևան
Ardshinbank CJSC
Լրիվ դրույք
05/05/2024
ԴԻՏԵԼ