pagebg
  • Տվյալ հայտարարությունը այլևս ակտիվ չէ
Կորպորատիվ հաճախորդների վարկային ռիսկի կառավարման ուղղություն - Ավագ վերլուծաբան

Ardshinbank CJSC

Վայրը`

Հայաստան,Երևան

Վերջնաժամկետ`

28/07/2024

Աշխատանքի տեսակը`

Լրիվ դրույք

Կրթություն`

Բարձրագույն / բակալավր

Կատեգորիա`

Այլ

Աշխատանքային պարտականությունները

  • Վարկային պատմության համապատասխանության ուսումնասիրություն,
  • Վարկային հայտում առկա տեղեկատվության համապատասխանության ուսումնասիրություն,
  • Վարկի նպատակի արժանահավատության վերլուծություն,
  • Վարկային միջոցների անհրաժեշտության առաջացման պատճառների հիմնավորման հավաստիության ստուգում,
  • Գործունեության պատմության վերլուծություն,
  • Վարկի կառուցվածի ուսումնասիրություն,
  • Կորպորատիվ և ՓՄՁ հաճախորդներին վարկանիշի շնորհում և վարկանիշի պարբերական վերագնահատում ,
  • Վարկային ռիսկի գնահատում,
  • Մարման աղբյուրի գնահատում,
  • Ֆինանսական գործակիցների վերլուծություն և գնահատում,
  • Մրցակիցների, շուկայում մասնակիցների վերլուծություն,
  • Գործարար ակտիվության վերլուծություն,
  • Ձեռնարկության կառավարման համակարգի/ֆինանսական արդյունավետության վերլուծություն,
  • Փոխկապակցված անձանց բացահայտում,
  • Սոցիալ-էկոլոգիական ռիսկի գնահատում,
  • Արտարժութային կախվածության գնահատում,
  • Ռիսկերի գնահատման համար այլընտրանքային աղբյուրներից տեղեկատվության հավաքագրում,
  • Վարկավորման գործընթացի և ռիսկերի գնահատման պարզեցման և ավտոմատացման համակարգերի կիրառմամբ առաջարկությունների մշակում,
  • ԿԲՏ կողմից կատարված մոնիթորինգի հսկողություն, ֆինանսական վիճակի մոնիթորինգի դեպքում վարկանիշի վերագնահատման անհրաժեշտության դեպքում նոր վարկանիշի շնորհում
  • Բանկի ներքին իրավական ակտերով, որոշումներով և հրամաններով իրեն վերապահված այլ գործառույթների և իր գործառույթներին առնչվող այլ հանձնարարականների կատարում
  • Բանկի՝ Համապատասխանության ապահովման ոլորտը կարգավորող ներքին իրավական ակտերով սահմանված պահանջների պահպանում և կատարում, դրանց շրջանակում համագործակցում Բանկի Համապատասխանության ապահովման վարչության հետ:

Պահանջվող որակավորումներ
  • Վերջին 4 տարվա ընթացքում առնվազն 2 տարվա փորձ ֆինանսաբանկային համակարգի վարկային ոլորտում /նախընտրելի է 6 ամսվա փորձ վարկային ռիսկի կառավարման ոլորտում/,
  • Բարձրագույն (տնտեսագիտական կրթությունը նախընտրելի է),
  • MS Office, LS-Bank (կամ համանման ծրագիր),
  • Վարկունակության գնահատման տեխնոլոգիաների իմացություն,
  • Հայերեն (գերազանց), ռուսերեն (գերազանց), անգլերեն (լավ):
Աշխատանքի նկարագրությունը
Արդշինբանկն իր թիմը համալրելու նպատակով փնտրում է մասնագիտական բարձր որակավորում ունեցող Կորպորատիվ հաճախորդների վարկային ռիսկի կառավարման ուղղության ավագ վերլուծաբանի։ Եթե համապատասխանում եք ներքոնշյալ պայմաններին, ապա մենք սպասում ենք Ձեզ:
  • Մրցակցային բարձր աշխատավարձ,
  • Աշխատավարձի տարեկան վերանայում,
  • Մասնագիտական աճի հնարավորություն,
  • Եռամսյակային, տարեկան բոնուսներ,
  • Ճկուն աշխատանքային գրաֆիկ,
  • Հեռավար աշխատանքի հնարավորություն,
  • Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր,
  • Բժշկական ապահովագրություն:



Դիմելու ընթացակարգը

Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են դիմել ստորև սեղմելով https://ardshinbank.hirebee.ai/en/jobs/korporativ-hachakhordneri-varkayin-rhiski-karhavarman-owghghowtyan-avag-verlowtsaban?source_id=other-100:


 Սահմանված դիմում-հարցաթերթիկների ձևով չլրացված ռեզյումեները չեն դիտարկվի: Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք։

Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին Ջոբֆայնդեր կարիերայի կայքից:

Ընկերության մասին

Արդշինբանկը Հայաստանի առաջատար բանկն է։ Այն մատուցում է բազմաբնույթ ունիվերսալ բանկային ծառայություններ՝ տրամադրելով լուծումներ մանրածախ, փոքր ու միջին ձեռնարկատիրության, կորպորատիվ, ներդրումային, ինչպես նաև փրայվիթ բանկինգի ու ակտիվների կառավարման ոլորտներում։


  *   Մեր առաքելությունը՝ Նպաստել ազգային տնտեսության զարգացմանը, հանդիսանալ առաջին ընտրության բանկ և գործատու:
  *   Մեր տեսլականը՝ Լինել ֆինանսական շուկայում առաջատար և արդիական բանկ, բիզնեսի և անհատների հետ կառուցելով կայուն երկարաժամկետ հարաբերություններ, բարձրորակ և համալիր ծառայությունների մատուցման միջոցով:
  *   Մեր արժեքները՝ Որակ, վստահելիություն, հասանելիություն, արդիականություն, արդյունավետություն, պատասխանատվություն:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Նմանատիպ աշխատանքներ

company_logo
Խաղաթղթավար (շաֆլեր)
Evolution
Կես դրույք
03/11/2024
ԴԻՏԵԼ
company_logo
Russian Speaking Game Presenter
Evolution
Կես դրույք
01/11/2024
ԴԻՏԵԼ
company_logo
Game Presenter-Night Shift
Evolution
Կես դրույք
01/11/2024
ԴԻՏԵԼ
company_logo
Русскоязычный Game Presenter
Evolution
Կես դրույք
27/10/2024
ԴԻՏԵԼ
company_logo
Live Խաղավար
Evolution
Լրիվ դրույք
25/10/2024
ԴԻՏԵԼ