pagebg
  • Տվյալ հայտարարությունը այլևս ակտիվ չէ
Բրենդ մենեջեր (ռեստորաններ)

Yeremyan Projects

Վայրը`

Հայաստան, Երևան

Վերջնաժամկետ`

19/08/2024

Աշխատանքի տեսակը`

Լրիվ դրույք

Կրթություն`

Կատեգորիա`

Գովազդ,Մարկետինգ, PR

Աշխատանքային պարտականությունները

Բրենդի ռազմավարության մշակում

  • Մշակել և իրականացնել բրենդի ռազմավարություն մի շարք ռեստորանային կոնցեպտների համար՝ ապահովելով ներդաշնակ կապ բիզնեսի համընդհանուր նպատակների և շուկայում հստակ դիրքավորման հետ։

Ռեստորանի կառավարում

  • Ապահովել և վերահսկել ‹‹Երեմյան Փրոջեքթս›› ընկերության բոլոր ռեստորանների փոխկապակցված և արդյունավետ բրենդի ներկայացումը՝ պահպանելով յուրաքանչյուր կոնցեպտի առանձնահատկությունները։

Արշավի պլանավորում և իրականացում

  • Մշակել և իրականացնել մարքեթինգային արշավներ` ներառյալ առաջխաղացումներ, միջոցառումներ և սեզոնային առաջարկներ՝ հաշվի առնելով յուրաքանչյուր ռեստորանային կոնցեպտի և թիրախային լսարանի առանձնահատկությունները։
  • Վերլուծել մարքեթինգային արշավների արդյունավետությունը և կատարել ճշգրտումներ։

Շուկայի ուսումնասիրություն

  • Պարբերաբար իրականացնել շուկայի ուսումնասիրություն՝ հասկանալու համար հաճախորդների վարքագիծը, նախապատվությունները, ռեստորանային ոլորտի նոր միտումները, ինչպես նաև կիրառել խորքային գործիքակազմ բրենդի ռազմավարությունը բարելավելու համար:

Ապրանքանիշի հետևողականություն

  • Հետևողականորեն ապահովել բրենդի հետ առնչվող հաղորդագրությունների ուղարկումը, վիզուալ բաղադրիչները և հաճախորդների փորձառությունը բոլոր մարքեթինգային հարթակներում և ռեստորաններում:

Համագործակցություն

  • Սերտորեն համագործակցել թվային մարքեթինգի մենեջերի, մարքեթինգի մենեջերների և ռեստորանների մենեջերների հետ՝ ապահովելով միասնական թիմային աշխատանք մարքեթինգում և բրենդի նախաձեռնությունների անխափան կատարման մեջ:

Կատարողականի մշտադիտարկում

  • Հետևել, ինչպես նաև վերլուծել յուրաքանչյուր ռեստորանի հիմնական կատարողականի ցուցանիշները PR մարքեթինգի տեսանկյունից ՝ տրամադրելով կանոնավոր հաշվետվություններ և օգտակար տեղեկատվություն ղեկավարությանը:
  • PR մարքեթինգի տեսանկյունից կատարողականը օպտիմալացնելու նպատակով՝ անհրաժեշտության դեպքում հանդես գալ ռազմավարություններում փոփոխություններ կատարելու առաջակություններով։

Բովանդակության մշակում

  • Համակարգել բովանդակություն ստեղծողների և դիզայներների աշխատանքը՝ ստեղծելով բարձրորակ մարքեթինգային նյութեր՝ այդ թվում մենյու, նշան-ցուցանակներ, սոցիալական մեդիայի բովանդակություն, գովազդային նյութեր և այլն:

Գործընկերություն և համագործակցություն

  • Ստեղծել ռազմավարական համագործակցություններ տեղական բիզնեսների, ինֆլյուենսերների և համայնքային կազմակերպությունների հետ՝ խթանելով բրենդի տեսանելիությունը և վստահելիության ցուցանիշի բարձրացումը:

Հաճախորդների հետադարձ կապ

  • Հավաքել և վերլուծել հաճախորդների կարծիքները, առանձնացնել լրացման կամ բարելավման ենթական բացթողումները, և հանդես գալ համապատասխան փոփոխություններ կատարելու առաջարկություններով։

Բյուջեի կառավարում

  • Պլանավորել և կառավարել յուրաքանչյուր ռեստորանի մարքեթինգային բյուջեն՝ ապահովելով ռեսուրսների արդյունավետ բաշխում, օպտիմալացված ծախսեր և առավելագույն ազդեցություն։

Պահանջվող որակավորումներ

Կրթություն

  • Բակալավրի աստիճան մարքեթինգի, բրենդինգի, բիզնեսի կառավարման կամ հարակից ոլորտում։ Մագիստրոսի աստիճանը կլինի առավելություն։

Փորձ

  • Նվազագույնը 5 տարվա փորձ բրենդի կառավարման և մարքեթինգի ոլորտում, նախընտրելի է ռեստորանային և/կամ հյուրընկալության ոլորտում:

Վերլուծական հմտություններ

  • Շուկայական տվյալների, մարքեթինգային արշավների կատարողականի և հաճախորդների մասին մանրամասն տեղեկատվության գեներացման և վերլուծության, որոշումներ կայացնելու գերազանց հմտություններ:
  • Բյուջետավորման և ծախսերի կառավարման փորձ։

Ծրագրի կառավարում

  • Զուգահեռաբար մի քանի բրենդի և նախաձեռնությունների ծրագրային կառավարման գերազանց հմտություններ։

Հաղորդակցում

  • Հաղորդակցման բանավոր և գրավոր գերազանց հմտություններ։

Ստեղծագործականություն

  • Նորարարական, ոլորտի միտումներին համապատասխան մտածելակերպ՝ ինքնատիպ և ազդեցիկ բրենդինգ և մարքեթինգային արշավներ մշակելու համար:

Ոլորտային գիտելիքներ

  • Ռեստորանային և/կամ հյուրընկալության ոլորտի խորը գիտելիքները, ներառյալ միտումներ, խնդիրներ և հնարավորություններ, կդիտվի որպես առավելություն:

Տեխնիկական հմտություններ

  • Մարքեթինգային ծրագրերի և գործիքակազմերի գերազանց իմացություն․ /Google Analytics-ը, CRM համակարգերը, սոցիալական մեդիայի կառավարման հարթակներ և այլն/։

Առաջնորդություն

  • Թիմ ղեկավարելու և ոգեշնչելու կարողություն։

Անձնական հատկանիշներ

  • Ճկունություն և հարմարվողականություն։
  • Ժամկետների կառավարման հմտություններ։
  • Ուշադրություն մանրուքների նկատմամբ։

Լեզուների իմացություն

  • Հայերենի, անգլերենի և ռուսերենի գերազանց իմացություն։
Աշխատանքի նկարագրությունը
«Երեմյան Փրոջեքթս»-ում փնտրում ենք Բրենդ Մենեջերի `Մարքեթինգի և հաղորդակցության թիմին միանալու համար։
Դիմելու ընթացակարգը

Կարող եք դիմել այս աշխատանքին` ուղարկելով Ձեր ռեզյումեն հետևյալ էլ. հասցեին` [email protected]

 Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին Ջոբֆայնդեր կարիերայի կայքից:

Ընկերության մասին

Yeremyan Projects runs its businesses exclusively within the framework of its own corporate social responsibility acknowledging and assessing the positive and negative effects and risks thereof to ensure that its business management has a positive impact on the country’s social-economic growth thereby benefiting the sustainable development of society and the business sector. For more information please visit https://www.yeremyanprojects.com/