pagebg
  • Տվյալ հայտարարությունը այլևս ակտիվ չէ
Պրեմիում հաճախորդների սպասարկման բաժնի սպասարկող մասնագետ

Ardshinbank CJSC

Վայրը`

Հայաստան,Երևան

Վերջնաժամկետ`

25/11/2024

Աշխատանքի տեսակը`

Լրիվ դրույք

Կրթություն`

Բարձրագույն / բակալավր

Կատեգորիա`

Բանկային, Հաշվապահական, Ֆինանսական

Աշխատանքային պարտականությունները

  • Հաշվետեր և ոչ հաշվետեր Premium հաճախորդների գծով Բանկի ներքին իրավական ակտերի, որոշումների և հրամանների պահանջների համաձայն՝ հաշվարկադրամարկղային գործառնությունների իրականացում,
  • Հաճախորդների հաշիվների բացում, վարում, փակում, նույնականացում և դասակարգում ըստ ռիսկային խմբերի` համաձայն համապատասխան ներքին իրավական ակտերի պահանջների,
  • Ավանդային հաշիվների բացում, սպասարկում և փակում` Բանկի ներքին իրավական ակտերի, որոշումների և հրամանների պահանջներին համապատասխան,
  • Բանկի ներքին իրավական ակտերի, որոշումների և հրամանների պահանջներին համապատասխան արտարժույթի անկանխիկ առքուվաճառքի իրականացում,
  • Վճարային համակարգերով Բանկի համապատասխան ներքին իրավական ակտերով, որոշումներով և հրամաններով սահմանված կարգով գործառնությունների իրականացում,
  • Հաճախորդների կողմից ներակայացված վճարային փաստաթղթերի ընդունում, Բանկի ներքին իրավական ակտերի, որոշումների և հրամանների պահանջներին համապատասխան ստուգում և «Գործառնական օր» ծրագրում մուտքագրում,
  • Բանկի ներքին իրավական ակտերով, որոշումներով և հրամաններով սահմանված կարգով քարտային հաշիվների սպասարկում, փակում, վարկային գծերի սահմանաչափերի փոփոխություն, հաճախորդի տվյալների փոփոխություն,
  • Հաճախորդների տվյալների (այդ թվում կոնտակտային) և դրանց փոփոխությունների մուտքագրում «Գործառնական օր» համակարգում ,
  • Բանկի ներքին իրավական ակտերով, որոշումներով և հրամանների պահանջներին համապատասխան վճարային քարտերի վաճառքի և սպասարկման հետ կապված այլ գործառույթների իրականացում,
  • Բանկի ներքին իրավական ակտերով, որոշումներով և հրամաններով վերապահված այլ գործառույթների և գործառույթներին առնչվող այլ հանձնարարականների կատարում:

Պահանջվող որակավորումներ

Դիմիր եթե.

  • Ունես բարձրագույն (տնտեսագիտական կամ տեխնիկական կրթությունը նախընտրելի է),
  • Ունես վերջին 3 տարիների ընթացքում առնվազն 3 ամսվա փորձ սպասարկման ոլորտում (նախընտրելի է ֆինանսական , բանկային) կամ Բանկում գործող Նախաորակավորման ծրագրի մասնակցության դրական արդյունքի առկայություն,
  • Ունես MS Office, LSoft կամ համանման ծրագրերի իմացություն,
  • Ունես հայերեն (գերազանց), ռուսերեն (լավ), անգլերեն (լավ) իմացություն,
  • Ունես բանկային ծառայություննների ընդհանուր իմացություն, ՀՀ արժույթի և արտարժույթի ճանաչում, գործարար էթիկայի կանոնների իմացություն, հաճախորդների ներգրավման և սպասարկման հմտություններ:
Աշխատանքի նկարագրությունը

Արդշինբանկն իր թիմը համալրելու նպատակով փնտրում է մասնագիտական բարձր որակավորում ունեցող Պրեմիում հաճախորդների սպասարկման բաժնի սպասարկող մասնագետ։ Եթե համապատասախանում եք ներքոնշյալ պայմաններին, ապա մենք սպասում ենք Ձեզ:

Աշխատելով մեր թիմում դու կունենաս.

  • Աշխատանք և կյանք բալանս. 24 վարձատրվող արձակուրդային օրեր, հավելյալ վարձատրվող հանգստյան օրեր (Day off) և ժամեր (Time off), ճկուն աշխատանքային գրաֆիկ, հեռավար աշխատելու հնարավություն:
  • Զարգացման հնարավորություն. Ուսուցման և զարգացման անհատական ծրագրեր, արտերկրում ուսուցման հնարավորություն, սկսնակ մասնագետների ուսուցում, ինչպես նաև վերապատաստումներ՝ ուղղված աշխատակիցների մասնագիտական գիտելիքների և հմտությունների զարգացմանը:
  • Հավելյալ արտոնություններ. Առողջության ապահովագրություն, կրիտիկական ապահովագրություն, արտոնյալ պայմաններով Բանկի պրոդուկտներից օգտվելու հնարավություն, գործընկեր կազմակերպությունների կողմից առաջարկվող զեղչեր, թեմատիկ նվերներ աշխատակիցներին, բիզնես գործուղումների հնարավարություն:
  • Թիմային ոգի. Թիմային հանդիպումներ, կորպորատիվ միջոցառումներ, ինտելեկտուալ և սպարտային խաղեր:
  • Նյութական արտոնություններ. Հիմնական աշխատավարձից զատ՝ ամսական, եռամսյակային և տարեկան բոնուսներ,ինչպես նաև աշխատավարձի տարեկան վերանայում:
Դիմելու ընթացակարգը

Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են դիմել ստորև սեղմելով 

https://ardshinbank.hirebee.ai/en/jobs/premiowm-hachakhordneri-spasarkman-bazhni-spasarkogh-masnaget-2?source_id=other-276

 Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք: 

Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին Ջոբֆայնդեր կարիերայի կայքից:

Ընկերության մասին

Արդշինբանկը Հայաստանի առաջատար բանկն է։ Այն մատուցում է բազմաբնույթ ունիվերսալ բանկային ծառայություններ՝ տրամադրելով լուծումներ մանրածախ, փոքր ու միջին ձեռնարկատիրության, կորպորատիվ, ներդրումային, ինչպես նաև փրայվիթ բանկինգի ու ակտիվների կառավարման ոլորտներում։


  *   Մեր առաքելությունը՝ Նպաստել ազգային տնտեսության զարգացմանը, հանդիսանալ առաջին ընտրության բանկ և գործատու:
  *   Մեր տեսլականը՝ Լինել ֆինանսական շուկայում առաջատար և արդիական բանկ, բիզնեսի և անհատների հետ կառուցելով կայուն երկարաժամկետ հարաբերություններ, բարձրորակ և համալիր ծառայությունների մատուցման միջոցով:
  *   Մեր արժեքները՝ Որակ, վստահելիություն, հասանելիություն, արդիականություն, արդյունավետություն, պատասխանատվություն:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Նմանատիպ աշխատանքներ

company_logo
Փրայվիթ հաճախորդների հետ աշխատանքի մենեջեր
Ardshinbank CJSC
Լրիվ դրույք
18/01/2025
ԴԻՏԵԼ
company_logo
ՆԱԽԱՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԾՐԱԳԻՐ/ԿԱՊԱՆ
Ardshinbank CJSC
Ուսուցում/Վերապատրաստում
18/01/2025
ԴԻՏԵԼ
company_logo
ՆԱԽԱՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԾՐԱԳԻՐ/ՄԵՂՐԻ
Ardshinbank CJSC
Ուսուցում/Վերապատրաստում
18/01/2025
ԴԻՏԵԼ
company_logo
ՆԱԽԱՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԾՐԱԳԻՐ/ՋԵՐՄՈՒԿ
Ardshinbank CJSC
Ուսուցում/Վերապատրաստում
18/01/2025
ԴԻՏԵԼ
company_logo
Նախաորակավորման Ծրագիր/Սիսիան
Ardshinbank CJSC
Լրիվ դրույք
18/01/2025
ԴԻՏԵԼ