pagebg
Վարկային պորտֆելի հավաքագրման մասնագետ

LMS LLC

Վայրը`

Հայաստան, Երևան

Վերջնաժամկետ`

11/01/2025

Աշխատանքի տեսակը`

Լրիվ դրույք

Կրթություն`

Կատեգորիա`

Բանկային, Հաշվապահական, Ֆինանսական

Աշխատանքային պարտականությունները

  •      Վարկերի հավաքագրման նպատակով կապ հաստատել պարտապանների հետ
  •    Հաճախորդների տվյալների բազայի կառավարում,
  •    Համապատասխան տեղեկատվություն տրամադրել պարտապաններին,
  •    Ապահովել արդյունավետ հաղորդակցություն պարտապանների հետ,
  •    Վարկերի հավաքագրման նպատակով պարտապաններին առաջարկել իրավիճակային լուծումներ:

Պահանջվող որակավորումներ
  •    Հաղորդակցման և բանակցելու գերազանց հմտություններ,
  •    Գաղտնի տեղեկատվության հետ աշխատելու ունակություն,
  •    Սթրեսային իրավիճակներում աշխատելու ունակություն,
  •    Համակարգչային գիտելիքներ, ինտերնետի իմացություն,     
  •    Խնդիրներ լուծելու գերազանց ունակություն,
  •      Հայերենի գերազանց իմացություն,
  •    Հաճախորդների սպասարկման փորձը ցանկալի է,
  •    Բարձրագույն կրթությունը պարտադիր չէ:
Աշխատանքի նկարագրությունը

LMS ՍՊԸ-ն փնտրում է մոտիվացված անձանց, ովքեր ցանկանում են աշխատել միջազգային ընկերությունում և ստանալ բարձր աշխատավարձ։

Մենք առաջարկում ենք Վարկային պորտֆելի հավաքագրման մասնագետի հաստիքը ժամկետանց վարկառուների հետ աշխատելու և վարկերի հավաքագրում իրականացնելու նպատակով։

Դիմելու ընթացակարգը
Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում, կարող են ուղարկել ինքնակենսագրական [email protected] էլեկտրոնային հասցեին։ Հաղորդագրության վերնագիր դաշտում նշելով «Վարկային պորտֆելի կառավարման մասնագետ»։

Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին Ջոբֆայնդեր կարիերայի կայքից:
Ընկերության մասին

LMS ՍՊԸ-ն վարկերի հավաքագրման ծառայություն մատուցող առաջատար ընկերություն է, որը մասնագիտացած է հաճախորդներին ժամկետանց վարկերի հարցում օգնելու գործում: Մենք տիրապետում ենք վարկերի վերականգնման մարտահրավերներին և կիրառում ենք մի շարք ռազմավարություններ՝ դրանց դիմակայելու համար:

Մեր մոտեցումները ձևավորված են տարիների միջազգային փորձով, ինչը հնարավորություն է տալիս ընտրված լուծումները հարմարեցնել տարբեր տարածաշրջանների և մշակույթների: Օգտագործելով բազմամյա միջազգային փորձը՝ LMS-ի ղեկվար օղակը մշակել է ծառայությունների մատուցման արդյունավետ համակարգ, որն ընդգրկում է բիզնես գործընթացների բոլոր փուլերը՝ շուկայում առկա նորագույն տեխնոլոգիաներով:

Շուկայի առաջատարության հետ մեկտեղ ընկերության հիմնական նպատակն է մոտիվացնել թիմի արժեքավոր անդամներին և ապահովել նրանց կարիերայի զարգացումը: