pagebg
Արտագնա Տուր Մենեջեր

Errand HR Agency

Վայրը`

Հայաստան,Երևան

Վերջնաժամկետ`

22/08/2025

Աշխատանքի տեսակը`

Լրիվ դրույք

Կրթություն`

Կատեգորիա`

Տուրիզմ, Հյուրանոցային գործ

Աշխատանքային պարտականությունները

  • 1. Զբոսաշրջային հիմնական ուղղությունների տիրապետում,
  • 2. Դեսպանատան դիմում-հարցաթերթիկների լրացում,
  • 3. Գործընկերների հետ նամակագրություն, նոր գործընկերների ներգրավում,
  • 4. Զարգացնել և ներկայացնել նոր տուր ուղություններ,
  • 5. Տեղեկատվական նյութերի կազմում,
  • 6. Պատվերի ողջ ընթացքի վերահսկում,
  • 7. Խմբային և անհատական տուր փաթեթների կազմում, երթուղիների մշակում,
  • 8. Առանձին տուրիստական ծառայությունների վաճառքի կազմակերպում, մասնավորապես՝ կացություն, էքսկուրսիաներ,տրանսֆերներ և այլն։

Պահանջվող որակավորումներ

  • 1. Բարձրագույն կրթություն,
  • 2. Ոլորտում նվազագույնը 1 տարվա աշխատանքային փորձ,
  • 3. Օտար լեզուների իմացություն (անգլերեն, ռուսերեն),
  • 4. Համակարգչային գրագիտություն` MS office իմացություն,
  • 5. Հաղորդակցական գերազանց հմտություններ,
  • 6. Արագ կողմնորոշվելու, սովորելու կարողություն,
  • 7. Ազնվություն,
  • 8. Պատասխանատվության զգացում,
  • 9. Amadeus և Sabre ծրագրերի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
  • 10. CRM համակարգերից օգտվելու իմացությունը կդիտվի որպես առավելություն։

Աշխատանքի նկարագրությունը

Errand HR Agency-ի գործընկեր՝ տուրիստական ըկերությունը, փնտրում է՝ առնվազն 1 տարվա փորձով տուր մենեջեր։

Դիմելու ընթացակարգը

Կարող եք դիմել այս աշխատանքին` ուղարկելով Ձեր ռեզյումեն հետևյալ էլ. հասցեին` [email protected] : Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին JobFinder.am կայքից:

Ընկերության մասին

Գաղտնիք չէ, որ ցանկացած կազմակերպության հաջողությունը սկիզբ է առնում ճիշտ ընտրված, տաղանդավոր, աշխատասեր և պրոֆեսիոնալ մարդկային ռեսուրսներից։ Քաջատեղյակ լինելով աշխատաշուկայում առկա խնդիրներին և կարիքներին` ստեղծվեց Errand HR Agency-ն: Ընկերության նպատակն է օգնել գործատուներին գտնել առավել համապատասխան տաղանդներ և օգնել տաղանդներին գտնել իրենց երազանքի աշխատանքը։ Մենք մատուցում ենք այնպիսի ծառայություններ, ինչպիսիք են հավաքագրումը, headhunting-ը, խորհրդատվությունը, փաստաթղթաշրջանառությունը, թիմի վերապատրաստումը և զարգացումը, թիմբիլդինգների կազմակերպումը և այլ համապատասխան ծառայություններ՝ ըստ կազմակերպության պահանջի։ Errand HR Agency-ն գործունեություն է ծավալում ինչպես տեղական շուկայում, այնպես էլ արտերկրում։ Մենք չափազանց բարձր ենք գնահատում մեր գործընկերների հետ երկարաժամկետ համագործակցելու կարևորությունը:

Նմանատիպ աշխատանքներ

company_logo
Ներգնա Տուր Մենեջեր
Errand HR Agency
Լրիվ դրույք
22/08/2025
ԴԻՏԵԼ
company_logo
Հյուրընկալ/ ադմինիստրատոր
Վաղարշ և որդիներ կոնցեռն ՍՊԸ
Լրիվ դրույք
18/08/2025
ԴԻՏԵԼ
company_logo
Մատուցող/Մատուցողուհի
Քորթյարդ Բայ Մարիոթ Երևան
Լրիվ դրույք
15/08/2025
ԴԻՏԵԼ