pagebg
Սննդի բաժնի մենեջերի օգնական

Ջրաշխարհ

Վայրը`

Հայաստան, Երևան

Վերջնաժամկետ`

14/06/2025

Աշխատանքի տեսակը`

Լրիվ դրույք

Կրթություն`

Բարձրագույն / բակալավր

Կատեգորիա`

Ռեստորան, Սննդի սպասարկում

Աշխատանքային պարտականությունները

«Ջրաշխարհ» աշխատանքի է հրավիրում փորձառու սննդի բաժնի մենեջերի օգնականի։

Սննդի կետերի, ռեստորանային համալիրի աշխատանքների կազմակերպում և կոորդինացում,

Սպասարկման որակի բարձրացմանը ուղղված աշխատանքների կազմակերպում,

Հաճախորդների համար բարձրակարգ սննդի և ժամանցի ապահովում,

Բանկետների, ֆուրշետների և այլ միջոցառումների կազմակերպում,

Սանիտարական նորմերի ապահովում,

Աշխատակազմի վերահսկում,

Հետևել խոհանոցին անհրաժեշտ սննդամթերքի ժամանակին մատակարարմանը։

Պահանջվող որակավորումներ
  • Բարձրագույն կրթություն,
  • Աշխատանքային փորձ տվյալ բնագավառում,
  • Թիմում աշխատելու, ինչպես նաև աշխատակիցների թիմ ղեկավարելու հմտություն,
  • Գերազանց հաղորդակցման և կազմակերպչական հմտություններ,
  • Հաճախորդների հետ աշխատելու ունակություն,
  • Ճշտապահություն և ժամանակը կառավարելու ունակություն,
  • Ճկունություն և արագ կողմնորոշվելու ունակություն,
  • Օտար լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն,
  • Համակարգչային գրագիտություն։
Աշխատանքի նկարագրությունը
  • Գրաֆիկը վեցօրյա է, ժամերը՝ 11։00-19։00
  • Աշխատավարձը մրցունակ է։
Դիմելու ընթացակարգը
Կարող եք դիմել այս աշխատանքին` ուղարկելով Ձեր ռեզյումեն հետևյալ էլ. հասցեին` [email protected] : Դուք նաև կարող եք դիմել տվյալ աշխատանքին` սեղմելով ԴԻՄԵԼ կոճակը: Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին Jobfinder.am կայքից:
Ընկերության մասին

Երևանի «Ջրաշխարհ»-ը բացվել է 2001 թվականին։ Զբաղեցնում է 2.5 հետկար տարածք։ Ջրաշխարհը գտնվում է Երեւան քաղաքի գեղատեսիլ տարածքում և պատրաստ է միաժամանակ ընդունել և սպասարկել մինչև 2 հազար մարդու: Մենք առաջարկում ենք բոլոր պայմանները լավ հանգստի համար ՝ ջրային տարբեր տեսարժան վայրեր, ջակուզի, լողավազաններ, մանկական գոտիներ, VIP հանգստի գոտիներ, պրոֆեսիոնալ մերսման ծառայություններ, դաջվածք, լուսանկարչական ծառայություն, սրճարաններ, ռեստորաններ, հուշանվերների խանութ, հարմար ավտոկայանատեղի: «Ջրաշխարհ»-ը համապատասխանում է եվրոպական չափանիշներին, ջրի որակը ապահովվում է ժամանակակից սարքավորումներով, իսկ հաճախորդների անվտանգության մասին հոգ կտանեն փրկարարների և մարզիչների փորձառու թիմը: Սա հիանալի տեղ է ամառային տապից խուսափելու և ընտանիքի և ընկերների հետ անմոռանալի ժամանակ անցկացնելու համար:

Նմանատիպ աշխատանքներ

company_logo
Խոհարար
Ջրաշխարհ
Լրիվ դրույք
14/06/2025
ԴԻՏԵԼ
company_logo
Մանղալի մասնագետ՝ խոհարար
Ջրաշխարհ
Լրիվ դրույք
14/06/2025
ԴԻՏԵԼ
company_logo
Բարմեն
Ջրաշխարհ
Լրիվ դրույք
14/06/2025
ԴԻՏԵԼ