Իրականացնել վերլուծություն անհատական ընկերությունների վերաբերյալ՝ ուսումնասիրելով նրանց ֆինանսական արդյունքները, ղեկավար թիմը, բիզնես մոդելը, մրցակցային դիրքավորումը և ոլորտային միտումները
Կիրառել Bloomberg հարթակի գործիքները և այլ հասանելի ռեսուրսներ՝ ընկերության հիմնական ցուցանիշների, ֆինանսական հարաբերությունների, շահույթի հաշվետվությունների և բաժնետոմսերի կատարողականի վերաբերյալ ամբողջական տվյալների հավաքագրման նպատակով
Վերլուծել տարբեր ոլորտների մասին տեղեկատվություն՝ հետևելով ոլորտային նորություններին, ցուցիչներին և հայտնաբերել նոր ռիսկեր և հնարավորություններ
Կազմել կանխատեսումներ ընկերությունների եկամտի, շահույթի և այլ ֆինանսական ցուցանիշների վերաբերյալ՝ հիմնվելով պատմական տվյալների, շուկայական միտումների և որակական վերլուծությունների վրա
Վերլուծել և գնահատել ներդրումային ռիսկեր՝ ներառյալ ֆինանսական, շուկայական, կարգավորող, աշխարհաքաղաքական և գործառնական ռիսկերը
Ձևակերպել ներդրումային առաջարկություններ և վերլուծական եզրակացություններ՝ հիմնված տվյալների վերլուծության, ֆինանսական մոդելավորման, միտումների վերլուծության և ռիսկերի գնահատման վրա
Պահանջվող որակավորումներ
Բարձրագույն կրթություն ֆինանսների, տնտեսագիտության կամ հարակից ոլորտում
Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ
Գերազանց վերլուծական և քննադատական մտածողություն
Տիրապետում Bloomberg հարթակին և ֆինանսական վերլուծական գործիքներին (ցանկալի է)
Անգլերեն, ռուսերեն լեզուների լավ իմացություն՝ գրավոր և բանավոր
Աշխատանքի նկարագրությունը
Wip-work in progress ընկերությունն իր միջազգային գործընկեր կազմակերպության համար փնտրում է փորձառու ֆինանսական վերլուծաբան։ Եթե դու սիրում ես թվերի հետ աշխատել, վերլուծել շուկաներն ու ձեռնարկությունների ֆինանսական ցուցանիշները, ապա մենք փնտրում ենք հենց քեզ։
Դիմելու ընթացակարգը
Կարող եք դիմել այս աշխատանքին` ուղարկելով Ձեր ռեզյումեն հետևյալ էլ. հասցեին`[email protected] : Դուք նաև կարող եք դիմել տվյալ աշխատանքին` սեղմելով ԴԻՄԵԼ կոճակը:
Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին Jobfinder.am կայքից: