pagebg
Վաճառքի խորհրդատու (Երևանի մասնաճյուղերում)

Գոլդշին

Վայրը`

Հայաստան,Երևան

Վերջնաժամկետ`

17/08/2025

Աշխատավարձ`

վաճառքից տոկոսներ + բոնուսներ՝ սկսված նվազագույնը 270.000-ից

Աշխատանքի տեսակը`

Լրիվ դրույք

Սեռ`

Արական

Կրթություն`

Բարձրագույն / բակալավր

Կատեգորիա`

Վաճառք

Աշխատանքային պարտականությունները

  • Վաճառքի գործընթացի կազմակերպում,
  • Օգնել գնորդին ապրանքի ընտրության հարցում, իրականացնել հաշվարկներ,
  • Տրամադրել անհրաժեշտ խորհրդատվություն վաճառվող ապրանքների տեսականու, դրանց սպառողական հատկանիշների և առանձնահատկությունների վերաբերյալ,
  • Պատվերի գրանցում 1C ծրագրով,
  • Մասնակցել ապրանքների վաճառքի խթանմանը՝ տեղեկացնելով գործող զեղչային համակարգերի և ակցիաների մասին,
  • Անմիջական ղեկավարի կողմից այլ հանձնարարականների կատարում:

Պահանջվող որակավորումներ

  • Բարձրագույն կրթուրթյուն/ցանկալի է մաթեմատիկական ուղղվածության/,
  • Մաթեմատիկական գիտելիքներ՝ հաշարկներ իրականացնելու համար,
  • 1C 8.3 ծրագրի իմացություն,
  • Վաճառքի հմտություններ,
  • Ճկուն մտածելակերպ և արագ կողմնորոշում,
  • Աշխատասիրություն,
  • Ազնվություն և պատասխանատվություն:

Աշխատանքի նկարագրությունը

Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկ.- ուրբ.՝ 09:00-18:00, շաբաթ՝ 09:00 16:00:

Աշխատավարձը գործարքային՝ վաճառքից տոկոսներ + բոնուսներ՝ նվազագույնը 270.000 ՀՀ դրամից սկսած:

Բարձր աշխատավարձը երաշխավորվում է:

Դիմելու համար անհրաժեշտ է ուղարկել ինքնակենսագրկան:

Աշխատանքը Երևանում է:

Դիմելու ընթացակարգը

Կարող եք դիմել այս աշխատանքին` ուղարկելով Ձեր ռեզյումեն հետևյալ էլ. հասցեին` [email protected] : Դուք նաև կարող եք դիմել տվյալ աշխատանքին` սեղմելով ԴԻՄԵԼ կոճակը:

Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին JobFinder.am կայքից:

Ընկերության մասին

Գոլդշին ընկերությունը տանիքի ծածկերի արտադրության ոլորտում առաջատարներից մեկն է ՀՀ-ում: Գոլդշինը հիմնադրվել է 2009 թ-. ին և իր ուրույն տեղն է զբաղեցնում է հայկական շուկայում: Մենք խորը մասնագիտացված ենք տանիքի ծածկույթի արտադրության մեջ, իր աքսեսուարներով եւ ջրահեռացման համակարգերով, սենդվիչ պանելների արտադրությամբ և առաջարկում ենք որակյալ և երկարակյաց ապրանքատեսականի, որը կծառայի Ձեզ տարիներ շարունակ:

Գոլդշինը առաջարկում է՝ լավագույնը, որակյալը, ապահովը և գեղեցիկը: Տրամադրում ենք եզակի՝ մինչև 50 տարվա գործարանային երաշխիք:

Ի դեպ,Գոլդշին ընկերությունը հանդիսանում է հարավկորեական KG DONGBU STEEL համաշխարհային թիթեղներ արտադրող ընկերության ամենախոշոր պաշտոնական առևտրային գործընկերը ՀՀ-ում , և որի կողմից էլ ստացել է հավաստագիր:

Մենք իրականացնում ենք ՝

Անվճար խորհրդատվություն.

Պրոֆեսիոնալ սպասարկում,

Անվճար առաքում,

Տեղում ապառիկը վաճառք: Լրացուցիչ տեղեկատվության համար զանգահարել 044344344, 011344344, 093344346 Գոլդշինը Ձեր կողքին է՝ անկախ եղանակային պայմաններից:

Նմանատիպ աշխատանքներ

company_logo
Վաճառքի Մենեջերներ (B2C, B2B)
GSS Solar
Ազատ գրաֆիկ
09/08/2025
ԴԻՏԵԼ
company_logo
Ֆիրմային խանութի վաճառողուհի
Դարոյնք ՍՊԸ
Լրիվ դրույք
23/08/2025
ԴԻՏԵԼ
company_logo
Խորհրդատու-վաճառողուհի (Կենտրոն, Մեգամոլ)
HERMITAGE
Լրիվ դրույք
21/08/2025
ԴԻՏԵԼ
company_logo
Վաճառքի Մենեջեր/Առաքիչ
Տոնյանս Ֆեմիլի Քոմփանի
Լրիվ դրույք
14/08/2025
ԴԻՏԵԼ
company_logo
B2B Վաճառքի Մենեջեր
Errand HR Agency
Լրիվ դրույք
09/08/2025
ԴԻՏԵԼ