pagebg
Պանրի Տեխնոլոգ

Yeremyan Projects

Վայրը`

Հայաստան,Երևան

Վերջնաժամկետ`

04/08/2025

Աշխատանքի տեսակը`

Լրիվ դրույք

Կրթություն`

Կատեգորիա`

Արտադրություն

Աշխատանքային պարտականությունները


1. Արտադրական գործընթացի կազմակերպում

ü  Կազմակերպել և կառավարել պանրի արտադրության գործընթաց

ü  Կազմել և կիրառել պանրի արտադրության տեխնոլոգիական քարտեր (թարմ և հնեցվող պանիրների)։

ü  Պլանավորել արտադրական հերթականությունները ըստ հումքի տեսակի, հասունացման ժամկետների ու պահեստավորման հզորությունների,

ü  Մշակել և կիրառել տեխնոլոգիական կորուստները նվազեցնելու գործընթաց

ü  Ապահովել ըստ պանրի տեսակի և տեխնոլոգիական հրահանգի քիմիական և ֆիզիկական ցուցանիշները:                        

ü  Կազմակերպել և հետևել  պինդ և աղաջրային պանիրների հասունացման գործընթացները,ըստ տեխնոլոգիական հրահանգների:

3. Վերահսկում և վելուծություն

ü  Վերլուծել և կանխել թերի և անորակ արտադրանքի պատճառները

ü  Վերահսկել տեխնոլոգիական գործընթացներում օգտագործվող չափաբաժինները, թթվային նյութերը, աղի քանակը և այլն

ü  Ըստ անհրաժեշտության, ներկայացնել վերլուծական հաշվետվություններ։

4. Սանիտարահիգիենիկ վերահսկում

ü  Կազմակերպել արտադրական գոտիների, սարքավորումների և տարաների մաքրման և ախտահանման պլաններ,

ü  Իրականացնել վերահսկողություն մաքրման և խաչաձև վարակման կանխարգելման նկատմամբ միջոցառումներ

5. Հումքի և նյութերի կառավարում

ü  Գնահատել կաթի և այլ մուտքային հումքի որակը ըստ ընդունման ստանդարտների

ü  Համագործակցել լաբորատորիայի, պահեստի և այլ բաժինների հետ՝ հումքի շրջանառության վերահսկման և աշխատանքի արդյունավետ կազմակերպման նպատակով։

6. Աշխատակիցների կառավարում և զարգացում

ü  Ապահովել արտադրամասի աշխատակիցների աշխատանքի արդյունավետ կազմակերպումը

ü  Տալ տեխնոլոգիական հանձնարարականներ արտադրական խմբերին

ü  Կազմակերպել պարբերական վերապատրաստումներ տեխնոլոգիական գործընթացների և որակի պահանջների վերաբերյալ։


Требования

ü  Բարձրագույն տեխնոլոգիական կրթություն (սննդի տեխնոլոգիա, կաթի/պանրի արտադրություն),

ü  Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ պանրի արտադրության ոլորտում,

ü  Ճշգրիտ գիտելիքներ կաթնաթթվային մթերքների և հնեցման տեխնոլոգիաների վերաբերյալ,

ü  Նորարարական մոտեցում պանրի տարբեր տեսակների մշակման և փորձարկման գործում,

ü  Համակարգչային ծրագրերի իմացություն՝ ներառյալ արտադրական ERP համակարգեր (ցանկալի է)։

Արդյունքներ և պատասխանատվություն

ü  Բարձր որակի և կայունության պանրի արտադրություն ստանդարտներին համապատասխան,

ü Արտադրական կորուստների նվազեցում և արդյունավետության բարձրացում,

ü Ապրանքատեսականիի զարգացում և նոր տեսակի պանիրների փորձարարական մշակում։

Описание вакансии

Պաշտոնի նպատակ

Ապահովել պանրի (թարմ և հնեցվող տեսակների) արտադրության ամբողջական տեխնոլոգիական գործընթացի արդյունավետ կառավարումը՝ երաշխավորելով որակական, անվտանգության և արտադրական չափանիշներին համապատասխանություն:


Դիմելու ընթացակարգը

Կարող եք դիմել այս աշխատանքին` ուղարկելով Ձեր ռեզյումեն հետևյալ էլ. հասցեին` [email protected] : Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին JobFinder.am կայքից:

Ընկերության մասին

Yeremyan Projects runs its businesses exclusively within the framework of its own corporate social responsibility acknowledging and assessing the positive and negative effects and risks thereof to ensure that its business management has a positive impact on the country’s social-economic growth thereby benefiting the sustainable development of society and the business sector. For more information please visit https://www.yeremyanprojects.com/ 

Նմանատիպ աշխատանքներ

company_logo
Հավաքարար / Մաքրուհի
"Grand Candy" LLC
Լրիվ դրույք
16/07/2025
ԴԻՏԵԼ
company_logo
Ավագ մեխանիկ
SPS Cigaronne LLC
Լրիվ դրույք
30/07/2025
ԴԻՏԵԼ
company_logo
Հոսքագծի օպերատոր / Էրեբունի
Yeremyan Projects
Լրիվ դրույք
27/07/2025
ԴԻՏԵԼ
company_logo
Վարորդ-առաքիչ
"Grand Candy" LLC
Լրիվ դրույք
09/07/2025
ԴԻՏԵԼ
company_logo
Բանվորուհի
"Grand Candy" LLC
Լրիվ դրույք
08/07/2025
ԴԻՏԵԼ