pagebg
Ճարտարագետ-նախագծող

PROFAL LLC

Վայրը`

Հայաստան,Երևան

Վերջնաժամկետ`

10/08/2025

Աշխատանքի տեսակը`

Լրիվ դրույք

Կրթություն`

Բարձրագույն / բակալավր

Կատեգորիա`

Ինժեներական, Տեխնոլոգիական

Աշխատանքային պարտականությունները

  • Մասնագիտացված ծրագրով աշխատանքային գծագրերի ստեղծում,
  • Նախագծերի քննարկում  կոնստրուկտորական թիմի հետ,
  • Կոնստրուկտորական լուծումների առաջադրում,
  • Չափագրությունների իրականացում,
  • Տեխնիկական գծագրերի պատրաստում սահմանված ժամկետներում,
  • Հնարավոր խնդիրների առաջացման կանխատեսում և դրանց օպտիմալ լուծումների առաջադրում,
  • Հաճախորդների հետ քննարկումների իրականացում գծագրերի շուրջ։

Պահանջվող որակավորումներ

  • Բարձրագույն մասնագիտական կրթություն,
  • Ծրագրերի իմացություն՝ MS Word, MS Excel (գերազանց) , AutoCad, հատուկ ծրագրերի       իմացությունը կդիտվի առավելություն,
  • Անգլերեն, Ռուսերեն լեզուների իմացությունը կդիտարկվի որպես առավելություն,
  • Պատասխանատվություն, ուշադիրություն, ջանասիրություն,
  • Բծախնդրություն, սովորելու ունակություն, զարգանալու ցանկություն:

Աշխատանքի նկարագրությունը

«Պրոֆ Ալ» Ընկերությունը փնտրում է Ճարտարագետ-նախագծողների՝  ինժեներական թիմը համալրելու համար:

Դիմելու ընթացակարգը

Կարող եք դիմել այս աշխատանքին` ուղարկելով Ձեր ռեզյումեն հետևյալ էլ. հասցեին`[email protected] :

Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին JobFinder.am կայքից:

Ընկերության մասին

Շուրջ քսաներկու տարի հայաստանյան շուկայում զբաղվելով բազմոլորտ գործունեությամբ` «ՊՐՈՖԱԼ» ընկերությունն այսօր մի շարք ծառայություններ և տարանուն արտադրանք է առաջարկում հայ սպառողին: «ՊՐՈՖԱԼ»-ը հայտնի է բնակարանային, գրասենյակային կահույքի արտադրությամբ և ոճավորմամբ, ալյումինե և մետաղապլաստե պրոֆիլներով դռների, պատուհանների, շենքերի ճակատային մասերի, երդիկների, ավտոտնակի դարպասների, արևապաշտպան շերտավարագույրների, բարձրորակ մետաղական կղմինդրների, բնական հումքից պատրաստված կախովի առաստաղների ներկրմամբ և արտադրությամբ: Հայաստանում «ՊՐՈՖԱԼ»-ն ունի տասից ավելի արտադրամասեր, որոնք կառուցված են ժամանակակից գործարանների նախագծով և ապահովում են եվրոպական չափանիշներին համապատասխան որակյալ արտադրանք: Օգտագործելով միջազգային հանրահայտ ընկերությունների բարձրորակ նյութերն ու կիրառելով ժամանակակից սարքավորումները` «ՊՐՈՖԱԼ»-ի անձնակազմը դրանք համադրում է աշխատանքային բազմամյա փորձի ու յուրատիպ ոճի հետ, որի արդյունքում ստեղծվում է որակյալ արտադրանք:

Նմանատիպ աշխատանքներ

company_logo
Ինժեներ Նախագծող
Errand HR Agency
Լրիվ դրույք
09/08/2025
ԴԻՏԵԼ
company_logo
Նախագծերի ղեկավար (օդափոխության համակարգերի)
Consel Ltd
Լրիվ դրույք
03/08/2025
ԴԻՏԵԼ
company_logo
Սառեցնող համակարգերի ճարտարագետ
Consel Ltd
Լրիվ դրույք
03/08/2025
ԴԻՏԵԼ
company_logo
Գլխավոր ինժեներ
ՆՈՅ ԻՆՎԵՍՏ ՀՈԼԴԻՆԳ
Լրիվ դրույք
25/07/2025
ԴԻՏԵԼ
company_logo
Ինժեներ՝ լուսաթափանց կոնստրուկցիաների (ապակե և ալյումինե կոնստրուկցիաներ)
GLASSWORK
Լրիվ դրույք
23/07/2025
ԴԻՏԵԼ