pagebg
Լցակայանում լիցքավորող

Արմ Պետրոլ ՍՊԸ

Վայրը`

Հայաստան,Երևան

Վերջնաժամկետ`

18/08/2025

Աշխատանքի տեսակը`

Լրիվ դրույք

Սեռ`

Արական

Կրթություն`

Միջնակարգ

Կատեգորիա`

Մանրածախ առևտուր

Աշխատանքային պարտականությունները

  • Լիցքավորել բենզին, դիզել, հեղուկ գազ,
  • Աշխատանքային օրվա ընթացքում կրել ընկերությանը պատկանող համազգեստը,
  • Սպասարկել հաճախորդներին ըստ պահանջի, ցուցաբերել հարգալից վերաբերմունք:

Պահանջվող որակավորումներ

  • Թիմում աշխատելու ունակություն,
  • Ոչ կոնֆլիկտային վարք,
  • Աշխատանքի նկատմամբ ունենալ պատասխանատվության զգացում:

Աշխատանքի նկարագրությունը

ԱՐՄ ՊԵՏՐՈԼ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆ աշխատանքի Է հրավիրում լիցքավորողների՝ ք․Երևանի տարբեր հատվածներում գտնվող բենզալցակայաններում աշխատելու համար։

Գրաֆիկ՝ 24-ժամյա հերթափոխային, գիշերը 3-4 ժամ հատկացվում է Ձեր քնելու համար, լցակայանում լինելու եք 3-5 հոգով (ըստ լցակայանի)

Աշխատավարձը՝ բարձր

Մանրամասների համար զանգահարել նշված համարով։

ՈՒնենք 15 լցակայաններ՝ Երևան քաղաքում, Արմավիրի մարզում, Արտաշատում։ Ձեր աշխատանքի վայրը կքննարկենք մեր գրասենյակում

ՓՈՐՁԸ ՊԱՐՏԱԴԻՐ ՉԷ, ՀԱՄԱՐՁԱԿ ԴԻՄԵ՛Ք:) ՄԵՆՔ ԿՍՈՎՈՐԵՑՆԵՆՔ ՀԱՇՎԱԾ ԺԱՄԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ
Սափրված լինելը պարտադիր է!

ՄԵՐ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Ձեր աշխատասիրությունից ելնելով՝ Դուք հնարավորություն կունենաք հետագայում (շատ դեպքերում մինչև մեկ ամսից) ավելի բարձր պաշտոնի (մենեջերի օգնական, մենեջեր) անցնելու և ստանալ ավելի բարձր աշխատավարձ

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ ԿԱՐՈՂ ԵՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՆԱԵՎ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻՆ

Սիրով սպասում ենք քեզ:)

Դիմելու ընթացակարգը

Կարող եք դիմել այս աշխատանքին` ուղարկելով Ձեր ռեզյումեն հետևյալ էլ. հասցեին` [email protected] : Դուք նաև կարող եք դիմել տվյալ աշխատանքին` սեղմելով ԴԻՄԵԼ կոճակը:
Բոլոր հետաքրքրող հարցերի համար խնդրում ենք զանգահարել 043 082 083

Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին JobFinder.am կայքից:

Ընկերության մասին

Արմ Պետրոլ ընկերությունը հիմնադրվել է 2001 թվականին և մինչ օրս զբաղվում է վառելիքի մանրածախ և մեծածախ վաճառքով, ինչպես նաև իրականացնում է հեղուկ գազի ներմուծում ՌԴ-ից։ Արմ Պետրոլ ընկերությանն են պատկանում 14 բենզալցակայաններ, նաև ԷԼԻՏ ավտոլվացման կետերն իրենց հարմարավետ սպասասրահ-սրճարաններով։ Ընկերությունում աշխատում են շուրջ 200 աշխատակիցներ։

Մենք ուրախ կլինենք Ձեզ տեսնել մեր ջերմ թիմում:)

Նմանատիպ աշխատանքներ

company_logo
Գաստրոմարկետի տնօրեն
V.A.S. Group LLC
Լրիվ դրույք
15/08/2025
ԴԻՏԵԼ
company_logo
Վաճառող-գանձապահ
Ավոլտա Հայաստան
Լրիվ դրույք
10/08/2025
ԴԻՏԵԼ