pagebg
Գրասենյակի մենեջեր

Effect Group CJSC

Վայրը`

Հայաստան,Երևան

Վերջնաժամկետ`

05/09/2025

Աշխատանքի տեսակը`

Լրիվ դրույք

Կրթություն`

Բարձրագույն / բակալավր

Կատեգորիա`

Վարչական/Գրասենյակային

Աշխատանքային պարտականությունները

    • 1. Մշակել, ներդնել և վերահսկել տեխնիկական սարքավորումների շահագործման ընթացակարգերը,
    • 2. Կազմակերպել բաժնի աշխատակիցների գործառույթների ճիշտ բաշխումն ու դրանց արդյունավետ կատարումը,
    • 3. Վերահսկել տարածքների մաքրությունը՝ ապահովելով որակի սահմանված չափորոշիչների պահպանումը,
    • 4. Պատասխանատվություն կրել ստորաբաժանման տեխնիկական սարքավորումների և գույքի պահպանության և շահագործման համար,
    • 5. Հիմնային տեխնիկական խնդիրներին արագ լուծումներ գտնել՝ համագործակցելով համապատասխան ծառայություններ մատուցող կազմակերպությունների հետ,
    • 6. Կոորդինացնել և վերահսկել էլեկտրական և սանտեխնիկական համակարգերի վերանորոգման կամ փոխարինման աշխատանքները,
    • 7. Իրականացնել նյութական պահեստի վերահսկողություն և ապահովել գույքի ամսական ինվենտարիզացիայի անցկացումը,
    • 8. Հաշվառել և ցուցակագրել ստորաբաժանման համար անհրաժեշտ աշխատանքային պարագաներն ու նյութերը, ինչպես նաև ապահովել դրանց ժամանակին ձեռքբերումը՝ համադրաբար աշխատելով գնումների մասնագետի հետ,
    • 9. Ապահովել հովացման, ջեռուցման և ջրամատակարարման համակարգերի անխափան և անվտանգ աշխատանքը։

Պահանջվող որակավորումներ

  • 1. Տեխնիկական կամ ինժեներական կրթություն,
  • 2. Աշխատանքային փորձ տվյալ կամ հարակից պաշտոնում,
  • 3. Ժամանակի կառավարման և գործընթացների կազմակերպման հստակ հմտություններ,
  • 4. Արտակարգ իրավիճակներում արագ և ճկուն որոշումներ կայացնելու ունակություն,
  • 5. Անգլերեն և/կամ ռուսերեն լեզուների իմացությունը՝ ցանկալի,
  • 6. Ղեկավարման, թիմային համակարգման և առաջնորդության ունակություններ։

Աշխատանքի նկարագրությունը

Մենք փնտրում ենք պատասխանատու, կազմակերպված և նախաձեռնող մասնագետի, ով կհամալրի տնտեսական սպասարկման համակարգողի հաստիքը և կնպաստի գործառնական գործընթացների արդյունավետությանը։

Դիմելու ընթացակարգը

Կարող եք դիմել այս աշխատանքին` ուղարկելով Ձեր ռեզյումեն հետևյալ էլ. հասցեին` [email protected] : Դուք նաև կարող եք դիմել տվյալ աշխատանքին` սեղմելով ԴԻՄԵԼ կոճակը:
Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին JobFinder.am կայքից:

Ընկերության մասին

Նմանատիպ աշխատանքներ

company_logo
Ադմինիստրատիվ բաժնի աշխատակից
SUN HOLDING
Լրիվ դրույք
20/09/2025
ԴԻՏԵԼ
company_logo
Կոմերցիոն բաժնի աշխատակից
Մաքուր Տուն ՍՊԸ
Լրիվ դրույք
15/09/2025
ԴԻՏԵԼ