pagebg
Տեխնիկական աջակցման մասնագետ

Ucom

Վայրը`

Հայաստան,Երևան

Վերջնաժամկետ`

05/02/2026

Աշխատանքի տեսակը`

Լրիվ դրույք

Կրթություն`

Կատեգորիա`

Վաճառք

Աշխատանքի նկարագրությունը

Մենք փնտրում ենք տեխնիկական աջակցման մասնագետ Ucom ընկերությունում աշխատելու համար։

Եթե պատրաստ ես օգտագործել գիտելիքներդ, փորձդ և ունակություններդ՝ օգնելու մարդկանց մշտական և որակյալ կապ ունենալ, ապա հրավիրում ենք միանալ մեր թիմին։


Աշխատանքային պարտականությունները

Աշխատանքի պարտականություններ`

  • Ի՞նչ ես անելու որպես տեխնիկական աջակցման մասնագետ,
  • Պատասխանելու ես հեռախոսազանգերին՝ լուծելով առաջացած տեխնիկական խնդիրները,
  • Հարցերի միջոցով բացահայտելու ես առաջացած խնդիրները,
  • Խնդիրներին տալու ես հնարավորինս արագ ու արդյունավետ լուծումներ,
  • Անհրաժեշտության դեպքում փոխանցելու ես խնդիրը համապատասխան բաժիններ,
  • Հետևելու ես բաժանորդի կողմից ներկայացված խնդրի լուծման ընթացքին:

Պահանջվող որակավորումներ

Պահանջվող որակավորումներ`


  • Ունես բարձրագույն կրթություն տեխնիկական ոլորտում,
  • Քեզ ծանոթ են հետևյալ պրոտոկոլները՝ IPv4, TCP/UDP, DHCP & ARP,
  • Կարողանում ես բացահայտել անսարքությունները,
  • Ճկուն ես, արագ ես կողմնորոշվում և ունես համակարգչային ընդհանուր գիտելիքներ,
  • Ունես գիտելիքներ բջջային սարքերի ծրագրերի վերաբերյալ,
  • Ունես հայերեն գրագետ խոսք, ռուսերենի կամ անգլերենի իմացությունը  ցանկալի է:

Դիմելու ընթացակարգը

Կարող եք դիմել այս աշխատանքին` ուղարկելով Ձեր ռեզյումեն հետևյալ էլ. հասցեին` [email protected] :
Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին JobFinder.am կայքից:

Ընկերության մասին

Ucom-ը Հայաստանում հեռահաղորդակցության ոլորտում կոնվերգենտ ծառայություններ մատուցող առաջատար օպերատոր է։ Ընկերությունն առաջարկում է ժամանակակից թվային լուծումներ՝ ֆիքսված և շարժական կապի, ինտերնետի և հեռուստատեսության ոլորտում։ Մենք մշտապես ներդնում ենք նորարարական տեխնոլոգիաներ՝ մեր բաժանորդներին ապահովելու արագ, հուսալի և բարձրորակ ծառայություններով։

Ucom-ի շարունակական զարգացումը, տեխնոլոգիական արդիականացումը և նորարար լուծումների ներդրումը ընկերությանը թույլ են տալիս առաջարկել բարձրորակ, հուսալի և ժամանակակից ծառայություններ հարյուր հազարավոր բաժանորդների՝ ամբողջ երկրում։

Այս ամենը հնարավոր է դառնում մեր թիմի ավելի քան 1400 անդամների միասնական աշխատանքի, նվիրվածության և պրոֆեսիոնալիզմի շնորհիվ։

Ucom-ում մենք՝ գլխավոր տնօրեն պրն․ Ռալֆ Յիրիկյանի առաջնորդությամբ, հավատում ենք, որ կորպորատիվ մշակույթը ձևավորվում է մարդկանց միջոցով։ Ucom-ը այն աշխատավայրն է, որտեղ՝

  • մեր բոլոր ջանքերի կենտրոնում մարդիկ են՝ #մարդիկմարդկանցհամար
  • հաջողում ենք համատեղ աշխատանքի շնորհիվ՝ #թևութիկունք
  • յուրաքանչյուրիս համար կարևոր է արդյունքը՝ #մերգործիտեր։

Եթե կիսում ես մեր արժեքները, միացի՛ր մեր դինամիկ, նորարար և ստեղծագործ թիմին։ Միացի՛ր մարդկանց, որոնք աշխատում են մարդկանց համար։

Ucom-ը մշտապես ձգտում է բարելավել դիմորդների փորձառությունը՝ ապահովելով պարզ, անմիջական և թափանցիկ հարցազրույցների գործընթաց։

Դիմել օնլայն

Եթե արդեն գրանցված եք համակարգում, ապա կարող եք դիմել մուտք լինելուց հետո

Պարտադիր դաշտերը նշվում են աստղանիշով։

Կցվող ֆայլերը պետք է լինեն հետևյալ ֆորմատի - docx.; pdf; jpeg; png

Ակտիվ աշխատանքներ

company_logo
Վաճառքի և սպասարկման մասնագետ
Ucom
Լրիվ դրույք
07/02/2026
ԴԻՏԵԼ
Լրիվ դրույք
07/02/2026
ԴԻՏԵԼ

Նմանատիպ աշխատանքներ

company_logo
Վաճառողուհի
"Grand Candy" LLC
Լրիվ դրույք
15/02/2026
ԴԻՏԵԼ
company_logo
Բարմեն-վաճառող
Cinemastar Company LLC
Լրիվ դրույք
02/03/2026
ԴԻՏԵԼ
company_logo
B2B Վաճառքի մենեջեր (Լոգիստիկայի ոլորտում)
Errand HR Agency
Լրիվ դրույք
24/02/2026
ԴԻՏԵԼ
company_logo
Կատեգորիայի մենեջեր
Gulf Armenia
Լրիվ դրույք
23/02/2026
ԴԻՏԵԼ
company_logo
Վաճառքի վերլուծաբան
Ekoprof LLC
Լրիվ դրույք
23/02/2026
ԴԻՏԵԼ