pagebg
SMM և Սոց․ Մեդիա Կոորդինատոր

Clever Logistics and Transport LLC

Վայրը`

Հայաստան,Երևան

Վերջնաժամկետ`

20/09/2025

Աշխատավարձ`

100.000-120.000 դրամ, Կես դրույք

Աշխատանքի տեսակը`

Կես դրույք

Կրթություն`

Բարձրագույն / բակալավր

Կատեգորիա`

Բեռափոխադրումներ

Աշխատանքային պարտականությունները

  • Կառավարել և զարգացնել հաճախորդների բազան՝ ապահովելով ճիշտ սեգմենտավորում

  • Պլանավորել և իրականացնել թիրախավորված մարքեթինգային արշավներ (CRM, email, social media)

  • Ստեղծել և հրապարակել բովանդակություն Facebook, Instagram, LinkedIn և այլ հարթակներում

  • Վերլուծել սոցիալական մեդիայի ցուցանիշները՝ տրաֆիկ, լիդերի որակ, փոխակերպումներ

  • Կազմել մեդիա պլաններ և ապահովել դրանց արդյունավետ իրականացումը

  • Համագործակցել վաճառքի թիմի հետ՝ ապահովելով վաճառքների աճ և լիդերի որակի բարձրացում

  • Ներկայացնել ընկերության բեռնափոխադրման լուծումները պոտենցիալ հաճախորդներին

  • Իրականացնել շուկայական հետազոտություններ և բացահայտել նոր հնարավորություններ

  • Ընկերության պահանջներից ելնելով՝ ներգրավվել նաև հարակից գործառույթներում

Պահանջվող որակավորումներ

  • Բակալավրի աստիճան մարքեթինգի, բիզնեսի կառավարման, տվյալների վերլուծության կամ հարակից ոլորտում (նախընտրելի)

  • Տվյալների վերլուծության և մարքեթինգային ցուցանիշների մեկնաբանման հմտություններ

  • Ուժեղ հաղորդակցական և բանակցային հմտություններ

  • Ինքնակազմակերպվածություն, նախաձեռնողականություն և նպատակասլացություն

  • Շուկայի միտումների վերլուծության և նոր հնարավորությունների բացահայտման ունակություն

  • Microsoft Office Suite-ի իմացություն

  • Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների տիրապետում

Աշխատանքի նկարագրությունը

CLT ընկերությունը փնտրում է կես դրույքով CRM և Սոց․ Մեդիա Կոորդինատորի, ով պատասխանատու կլինի հաճախորդների հարաբերությունների կառավարման, սեգմենտավորման և սոցիալական մեդիայի հարթակներում բովանդակության ու գովազդային արշավների արդյունավետ կազմակերպման համար։ Պաշտոնը ենթադրում է թիմային համագործակցություն և անմիջական մասնակցություն ընկերության բիզնեսի զարգացման գործընթացներին։

Դիմելու ընթացակարգը

Դիմելու համար ուղարկեք Ձեր CV-ն [email protected] էլ. հասցեին՝ թեմա դաշտում նշելով “CRM և Սոց․ Մեդիա Կոորդինատոր” 

Դուք նաև կարող եք դիմել տվյալ աշխատանքին` սեղմելով ԴԻՄԵԼ կոճակը:
Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին JobFinder.am կայքից:

Ընկերության մասին

Քլեվր Լոգիստիկսը հիմնադրվել է 2011 թվականին: «Խելամիտ Լոգիստիկա և Բեռնափոխադրում» անվան բովանդակության համաձայն, ընկերությունը կառուցում է իր ռազմավարությունը՝ ընտրելով գրագետ և խելամիտ սկզբունքներ: Մեր գլխավոր նպատակն է ՝ բեռնափոխադրման ժամանակ լոգիստիկայի նորարարական լուծումների համադրումը տրանսպորտային տարբեր միջոցների և ճանապարհների հետ` փոխադրման ողջ ընթացքում: Քլեվր լոգիստիկս ընկերության ողջ անձնակազմը մշտպապես գտնվում է նորարական լուծումների և բեռնափոխադրման ոլորտի նորությունների կիզակետում։ Մեր մասնագետները մշտապես անցնում են վերապատրաստման հատուկ դասընթացներ՝ ձեռք բերելով նորանոր գիտելիքներ։ Արդյունքում մենք կարողանում ենք ստանալ այնպիսի որակ, որը գոհացնում է մեր բոլոր հաճախորդներին: Տարեցտարի մենք ընդլայնում ենք մեր հավատարիմ հաճախորդների ցանկը, միևնույն ժամանակ՝ առաջարկելով ծառայությունների նոր մակարդակ։ Մեր ընկերությունը կարողացել է հիմնել բեռնափոխարման եզակի բանաձև, որը հնարավորություն է տալիս ստանալ բեռը անվնաս, համեմատաբար կարճ ժամանակահատվածում և ավելի մատչելի արժեքով։

Նմանատիպ աշխատանքներ

company_logo
Լոգիստ Մենեջեր
Errand HR Agency
Լրիվ դրույք
11/09/2025
ԴԻՏԵԼ
company_logo
Ավտոշարասյան պատասխանատու
Spayka LLC
Լրիվ դրույք
11/09/2025
ԴԻՏԵԼ