pagebg
(B2B) Վաճառքի մասնագետ

PROFAL LLC

Վայրը`

Հայաստան,Երևան

Վերջնաժամկետ`

05/10/2025

Աշխատանքի տեսակը`

Լրիվ դրույք

Կրթություն`

Բարձրագույն / բակալավր

Կատեգորիա`

Վաճառք

Աշխատանքային պարտականությունները

  • Փնտրել և ներգրավել նոր շինարարական նախագծեր,
  • Կազմակերպել և համակարգել նոր շինարարական նախագծից մինչև հաջողված կապալի պայմանագիր(վաճառք) ամբողջ գործընթացը,
  • Կազմակերպել և վարել բանակցություններ ընկերության արտադրանքը հավանական գնորդներին պատշաճ ներկայացնելու նպատակով,
  • Վեր հանել գործընկերոջ պահանջները , կազմել առաջարկ՝ պահանջների հիման վրա,
  • Գրանցել պատվերներ և հետևել պատվերների դիմաց կատարած վճարմումներին,
  • Հավանական և գործող գործընկերների առջև հանգես գալ ընկերության հետ կապված բոլոր տեսակի հարցերի մասով պատասխանատու կոորդինացնող անձ,
  • Աջակցել նախագծերի պլանավորմանը,
  • Հստակ և արդյունավետ վարել, հետևել և վերահսկել բանավոր և գրավոր հաղորդակցումը նախագծերի շահագրգիռ կողմերի, թիմի անդամների և ղեկավարների միջև,
  • Պատվերի/նախագծի ավարտի և վճարման գործընթացի հետ կապված ամփոփից գործողությունների համակարգում շահագրգիռ բաժինների հետ միասին,
  • Վերահսկել և ապահովել երկկողմանի ուղարկվող բոլոր փաստաթղթերի ճշգրտությունը հանդիպումների, բանակցությունների ընթացքում, ինչպես նաև գրավոր նամակագրություն, փաստաթղթեր և այլն,
  • Ժամանակին լրացնել պահանջված հաշվետվություները և պատշաճ կատարել հաստիքային պարտավորություններից բխող այլ պահանջները:

Պահանջվող որակավորումներ

  • Բարձրագույն կրթություն կառավարման, նախագծերի կառավարման , հաղորդակցության , մարքեթինգի, ծառայությունների և այլ կապակցված ոլորտներում,
  • Աշխատանքային փորձ առնվազն 1 տարվա,
  • Հարակից ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն,
  • Մեծ ծավալի գրավոր և բանավոր տեղեկատվության հետ աշխատելու ունակություն,
  • Մանրուքների հանդեպ ուշադրություն,
  • Բարձր պատասխանատվության զգացում,
  • Արագ կողմնորոշվելու կարողություն,
  • Հաղորդակցման ունակություն,
  • Վերջնաժամկետների պահպանում,
  • Օտար լեզուների իմացությունը ցանկալի է:

Աշխատանքի նկարագրությունը

«Պրոֆ Ալ» Ընկերությունը փնտրում է B2B վաճառքի մասնագետ՝  վաճառքի թիմը համալրելու համար: B2B վաճառքի մասնագետը պատասխանատու է լինելու ընկերության արտադրանքների վաճառքի գործընթացի կազմակերպման և իրագործման համար, որը ուղղված է իրավաբանական անձանց, շինարարական ընկերություններին, դիզայներական բյուրոներին, ճարտարապետներին և բիզնես հաճախորդներին։ Նրա գլխավոր նպատակը վաճառքի ծավալների աճի ապահովումն է՝ շահութաբեր համագործակցությունների զարգացմամբ։

Դիմելու ընթացակարգը

Կարող եք դիմել այս աշխատանքին` ուղարկելով Ձեր ռեզյումեն հետևյալ էլ. հասցեին` [email protected] : Դուք նաև կարող եք դիմել տվյալ աշխատանքին` սեղմելով ԴԻՄԵԼ կոճակը:
Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին JobFinder.am կայքից :

Ընկերության մասին

Շուրջ քսաներկու տարի հայաստանյան շուկայում զբաղվելով բազմոլորտ գործունեությամբ` «ՊՐՈՖԱԼ» ընկերությունն այսօր մի շարք ծառայություններ և տարանուն արտադրանք է առաջարկում հայ սպառողին: «ՊՐՈՖԱԼ»-ը հայտնի է բնակարանային, գրասենյակային կահույքի արտադրությամբ և ոճավորմամբ, ալյումինե և մետաղապլաստե պրոֆիլներով դռների, պատուհանների, շենքերի ճակատային մասերի, երդիկների, ավտոտնակի դարպասների, արևապաշտպան շերտավարագույրների, բարձրորակ մետաղական կղմինդրների, բնական հումքից պատրաստված կախովի առաստաղների ներկրմամբ և արտադրությամբ: Հայաստանում «ՊՐՈՖԱԼ»-ն ունի տասից ավելի արտադրամասեր, որոնք կառուցված են ժամանակակից գործարանների նախագծով և ապահովում են եվրոպական չափանիշներին համապատասխան որակյալ արտադրանք: Օգտագործելով միջազգային հանրահայտ ընկերությունների բարձրորակ նյութերն ու կիրառելով ժամանակակից սարքավորումները` «ՊՐՈՖԱԼ»-ի անձնակազմը դրանք համադրում է աշխատանքային բազմամյա փորձի ու յուրատիպ ոճի հետ, որի արդյունքում ստեղծվում է որակյալ արտադրանք:

Նմանատիպ աշխատանքներ

company_logo
B2B Վաճառքի Մենեջեր
Errand HR Agency
Լրիվ դրույք
12/10/2025
ԴԻՏԵԼ
company_logo
Ավտոլվացող
"Grand Candy" LLC
Լրիվ դրույք
23/09/2025
ԴԻՏԵԼ
company_logo
Վաճառողուհի
"Grand Candy" LLC
Լրիվ դրույք
18/09/2025
ԴԻՏԵԼ
company_logo
Խանութ Սրահի Վաճառքի Մենեջեր
Errand HR Agency
Լրիվ դրույք
05/10/2025
ԴԻՏԵԼ
company_logo
B2B Վաճառքի մենջեր
Հիդրոպեպտիդե ԱՄ ՍՊԸ
Լրիվ դրույք
22/09/2025
ԴԻՏԵԼ