pagebg
Ինժեներ–կոնստրուկտոր (Ֆասադային համակարգեր)

GLASSWORK

Վայրը`

Հայաստան,Երևան

Վերջնաժամկետ`

05/10/2025

Աշխատավարձ`

300.000-600.000

Աշխատանքի տեսակը`

Լրիվ դրույք

Կրթություն`

Բարձրագույն / բակալավր

Կատեգորիա`

Ճարտարապետություն, Շինարարություն, Դիզայն

Աշխատանքային պարտականությունները

  • Օդափոխվող ֆասադային համակարգերի նախագծում (այսուհետ՝ ՕՖՀ ) տարբեր տեսակի երեսպատումներով (գրանիտե սալիկներ, կոմպոզիտ, ապակե մանրաթելային բետոն, մանրաթելային ցեմենտ, բնական քար, ցինկապատ պողպատ, HPL վահանակներ և այլն),
  • Տեխնիկական առաջարկների (ընդհանուր նախագծային լուծումների ալբոմ) և նախագծերի (հայեցակարգերի) պատրաստում հաճախորդին (ճարտարապետին) ներկայացնելու համար,
  • ՕՖՀ նախագծային և աշխատանքային փաստաթղթերի (ըստ գեոդեզիայի) մանրամասն գծագրերի (կասետի դասավորություններ, ենթահամակարգային կտրվածքներ և այլն) մշակում,
  • Մշակում է ՕՖՀ նախագծերի միավորները (միացումներ հարակից կառույցներին), տեղադրման աշխատանքների համար անհրաժեշտ գծագրերը և պարագաները, երեսպատման դասավորության դիագրամներ, տեղադրման հրահանգներ,
  • Ալյումինից և մետաղից պատրաստված ոչ ստանդարտ կառույցների եռաչափ մոդելների մշակում (անհրաժեշտության դեպքում),
  • Նյութերի և բաղադրիչների պատվիրման տեխնիկական պայմանների ձևավորում ( Excel ),
  • Ֆասադային համակարգերի ամրության հաշվարկների իրականացում,
  • Շինհրապարակում իրականացվող տեղադրման աշխատանքների վերահսկողություն,
  • Կապ է հաստատում պատվիրատուի կամ պատվիրատուի ներկայացուցիչների, ճարտարապետների հետ նախագծային անհարաժեշտ տվյալների ճշգրտման, տեխնիկական լուծումների վերաբերյալ փոխհամաձայնեցման նպատակով:

Պահանջվող որակավորումներ

  • Բարձրագույն տեխնիկական կրթություն (ցանկալի է շինարարություն, ինժեներական ոլորտի),
  • Մետաղական կամ այլ համակարգերի նախագծման փորձ առնվազն 2 տարի (ցանկալի է օդափոխվող ֆասադային համակարգերի),
  • Ֆասադային համակարգերի լուծումների իմացություն (ցանկալի է), AutoCad (2D , 3D ), Microsoft Office-ի իմացության մասնագիտական մակարդակ (Word, Excel),
  • Ամրության ստատիկ հաշվարկներ կատարելու ունակություն (ցանկալի է),
  • Revit, SolidWorks, Inventor, Catia V5, Advance Steel, ATHENA և Apollon-ը CAD-PLAN-ից, StatUs, КОМПАС, Autodesk Robot Structural Analysis Professional, SCAD Office, Lira և այլն իմացությունը կդիտվի որպես առավելություն,
  • Փորձը 3D մոդելավորման ոլորտում (կդիտվի որպես առավելություն),
  • Նոր բաներ սովորելու ցանկություն, աշխատասիրություն, պատասխանատվություն, հաղորդակցման հմտություններ,
  • Նախագծային փաստաթղթերի միասնական համակարգի (ESKD) ստանդարտների իմացություն,
  • Շինարարության ոլորտում կարգավորող փաստաթղթերի հետ աշխատելու իմացություն և կարողություն,
  • Լուսաթափանց և պողպատե կոնստրուկցիաների նախագծման փորձ (ցանկալի է):

Աշխատանքի նկարագրությունը

Իրականացնում է ֆասադային համակարգերի նախագծում, նյութածախսի հաշվարկ, ֆասադային համակարգերի պրոեկտների վերահսկողություն:

Դիմելու ընթացակարգը

Կարող եք դիմել այս աշխատանքին` ուղարկելով Ձեր ռեզյումեն հետևյալ էլ. հասցեին` [email protected] : Դուք նաև կարող եք դիմել տվյալ աշխատանքին` սեղմելով ԴԻՄԵԼ կոճակը:
Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին JobFinder.am կայքից:

Ընկերության մասին

Ժամանակակից ճարտարապետության մեջ առաջին իսկ հայացքից ուշադրություն են գրավում ապակյա լուծումները։ Ապակին 21-րդ դարում շինարարության մեջ ամենաշատ օգտագործվող տարրերից է։ Glasswork ընկերությունը հիմնադրվել է 2011թ.-ին Վրաստանում։ Ունենալով 5000 մ2 արտադրական տարածք, մի քանի տարվա ընթացքում արտադրական մակերեսները դարձել են 30.000 մ2։ 2018 թվականին Գլասսվորկ ապակու վերամշակման գործարան է հիմնադրվել նաև ՀՀ–ում ունենալով ևս 30.000 մ2:

Ընկերությունը տարածաշրջանում ապակու մշակման ծառայություններ տրամադրող և լսաթափանց կոնստրուկցիաներ արտադրող ամենախոշոր ընկերություններից է։ Կազմակերպության հզորությունները և փորձը թույլ են տալիս իրականացնել ցանկացած բարդության նախագծեր։

Մեր առաքելությունը
Մեր կազմակերպության առաքելությունն է՝ մանր և միջին ձեռնարկատիրական գործունեության խթանմամբ նպաստել տնտեսության տարբեր ճյուղերի զարգացմանը։

Մեր տեսլականը
Տրամադրել մեր գործընկերներին անսահման հնարավորություններ և լուծումներ ապահովելով աշխատանքի անվտանգություն, բարձր որակ, հոգատար վերաբերմունք շրջակա միջավայրի նկատմամբ։

Մեր արժեքները

  • Վստահություն
  • Հարգանք և հոգատարություն
  • Պատասխանատվություն
  • Թափանցիկություն
  • Պարկեշտություն