pagebg
Հաճախորդների վերլուծությունների բաժնի վերլուծաբան

Evocabank CJSC

Վայրը`

Հայաստան,Երևան

Վերջնաժամկետ`

01/11/2025

Աշխատանքի տեսակը`

Լրիվ դրույք

Կրթություն`

Կատեգորիա`

Բանկային, Հաշվապահական, Ֆինանսական

Աշխատանքային պարտականությունները

Աշխատանքային պարտականություններ`

  • Գործող կամ պոտենցիալ հաճախորդների վարկունակության գնահատում,
  • Վարկառուի ֆինանսատնտեսական գործունեության վերլուծության իրականացում,
  • Ցուցանիշների, գործակիցների և միտումների վերլուծություն,
  • Հաճախորդների ֆինանսական հաշվետվությունների ամբողջական վերլուծություն,
  • Տվյալների հենքի հավաքագրում և վերլուծություն` ռիսկերի կառավարման մոդելների կիրառման նպատակով,
  • Հաշվետվությունների պատրաստում և ներկայացում,
  • Ֆինանսական վերլուծությունների և վարկային ռիսկի հետ կապված առաջարկությունների ներկայացում:

Պահանջվող որակավորումներ

Ներկայացվող պահանջներ`

  • Բարձրագույն կրթություն տնտեսագիտության կամ ֆինանսների ոլորտում,
  • Բանկում կամ ֆինանսական համակարգում առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ՝ որպես ֆինանսական վերլուծաբան և/կամ վարկային մասնագետ,
  • ՀՀ բանկային և հարկային օրենսդրության, վարկավորման գործընթացների իմացություն,
  • Ֆինանսական հաշվետվությունների վերլուծության և ֆինանսական գործակիցների գերազանց իմացություն,
  • ֆինանսական մոդելավորման տեխնիկաների իմացություն, գործնական և վերլուծական ճկուն միտք։

Աշխատանքի նկարագրությունը

Աշխատատեղի նկարագրություն`

Evoca-ն փնտրում է Հաճախորդների վերլուծությունների բաժնի վերլուծաբանի, ով պատասխանատու է լինելու վարկային հայտերի ամբողջական և խորը վերլուծության համար, ինչպես նաև դրանց հիման եզրակացությունների տրամադրման համար։

Ի՞նչ արտոնություններ կստանաք Դուք`

Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը:

Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝

  • Բժշկական ապահովագրություն,
  • Ճամփորդական ապահովագրություն,
  • Evoca-ի պրոդուկտների և ծառայությունների արտոնյալ պայմաններ,
  • Տոնական և տարեվերջյան բոնուսներ,
  • Բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ,
  • Վճարվող հանգստյան օրեր,
  • Սպորտ փաթեթ,
  • Անգլերեն լեզվի դասընթացներ,
  • Շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային կոնֆերանսներին,
  • Գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում):

Դիմելու ընթացակարգը

Կարող եք դիմել այս աշխատանքին` ուղարկելով Ձեր ռեզյումեն հետևյալ էլ. հասցեին` [email protected] : Դուք նաև կարող եք դիմել տվյալ աշխատանքին` սեղմելով ԴԻՄԵԼ կոճակը:
Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին JobFinder.am կայքից:

Ընկերության մասին

Evocabank provides fast, simple, innovative services and stands out by active use of the latest information technologies. Our focus is on developing mobile services. We will work in mobile-first format, taking into account convenience of using it via app first when designing a new service. The world is becoming digital and we should be ready for that.

Նմանատիպ աշխատանքներ

company_logo
Օպերատոր-գանձապահ
Evocabank CJSC
Լրիվ դրույք
01/11/2025
ԴԻՏԵԼ
company_logo
Օպերատոր-գանձապահ (երեկոյան հերթափոխ)
Evocabank CJSC
Լրիվ դրույք
01/11/2025
ԴԻՏԵԼ
company_logo
Կորպորատիվ հաճախորդների հետ հարաբերությունների մենեջեր
Evocabank CJSC
Լրիվ դրույք
01/11/2025
ԴԻՏԵԼ
company_logo
Ֆինանսական վերլուծաբան
Evocabank CJSC
Լրիվ դրույք
01/11/2025
ԴԻՏԵԼ
company_logo
Ավագ Ֆինանսական վերլուծաբան
Evocabank CJSC
Լրիվ դրույք
01/11/2025
ԴԻՏԵԼ