pagebg
Արժեթղթերի բրոքեր

Evocabank CJSC

Վայրը`

Հայաստան,Երևան

Վերջնաժամկետ`

01/11/2025

Աշխատանքի տեսակը`

Լրիվ դրույք

Կրթություն`

Բարձրագույն / բակալավր

Կատեգորիա`

Բանկային, Հաշվապահական, Ֆինանսական

Աշխատանքային պարտականությունները

Աշխատանքային պարտականություններ`

  • հաճախորդների հանձնարարականների ընդունում`արժեթղթերի գնման և վաճառքի վերաբերյալ,
  • ֆինանսական շուկաներում գործարքների իրականացում,
  • հաճախորդներին խորհրդատվական ծառայությունների տրամադրում՝ ներդրումային ռազմավարությունների, ռիսկերի գնահատման և շուկայի վերլուծության վերաբերյալ,
  • ֆինանսական շուկաներում տեղի ունեցող զարգացումների նկատմամբ մոնիթորինգի իրականացում,
  • առկա և պոտենցիալ հաճախորդների հետ հարաբերությունների կառուցում՝ անահատական ներդումային լուծումների առաջարկում:

Պահանջվող որակավորումներ

Ներկայացվող պահանջներ`

  • բարձրագույն կրթություն տնտեսագիտության կամ ֆինանսների ոլորտում,
  • առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ ֆինանսական կազմակերպությունում, որպես արժեթղթերի բրոքեր,
  • ֆինանսական վերլուծական գործքիների, Bloomberg/Reuters հարթակների տիրապետում,
  • վերլուծական զարգացած հմտություններ,
  • ՀԾ համակարգի տիրապետում:

Աշխատանքի նկարագրությունը

Աշխատատեղի նկարագրություն`

Evoca-ն փնտրում է արժեթղթերի բրոքերի, ով պատասխանատու կլինի հաճախորդների կողմից տրված պատվերները ընդունելու և շուկայում իրականացնելու համար՝ ապահովելով գործարքների ճշգրտությունն ու իրավաչափությունը։

Ի՞նչ արտոնություններ կստանաք Դուք`

Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը: Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝

  • բժշկական ապահովագրություն,
  • ճամփորդական ապահովագրություն,
  • Evoca-ի պրոդուկտների և ծառայությունների արտոնյալ պայմաններ,
  • տոնական և տարեվերջյան բոնուսներ,
  • բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ,
  • վճարվող հանգստյան օրեր,
  • սպորտ փաթեթ,
  • անգլերեն լեզվի դասընթացներ,
  • շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային կոնֆերանսներին, գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում):

Դիմելու ընթացակարգը

Խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը (CV) [email protected] էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով «Արժեթղթերի բրոքեր»։ 
Դուք նաև կարող եք դիմել տվյալ աշխատանքին` սեղմելով ԴԻՄԵԼ կոճակը:
Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին JobFinder.am  կարիերայի կայքից:

Ընկերության մասին

Evocabank provides fast, simple, innovative services and stands out by active use of the latest information technologies. Our focus is on developing mobile services. We will work in mobile-first format, taking into account convenience of using it via app first when designing a new service. The world is becoming digital and we should be ready for that.

Նմանատիպ աշխատանքներ

company_logo
Օպերատոր-գանձապահ
Evocabank CJSC
Լրիվ դրույք
01/11/2025
ԴԻՏԵԼ
company_logo
Օպերատոր-գանձապահ (երեկոյան հերթափոխ)
Evocabank CJSC
Լրիվ դրույք
01/11/2025
ԴԻՏԵԼ
company_logo
Կորպորատիվ հաճախորդների հետ հարաբերությունների մենեջեր
Evocabank CJSC
Լրիվ դրույք
01/11/2025
ԴԻՏԵԼ
company_logo
Ֆինանսական վերլուծաբան
Evocabank CJSC
Լրիվ դրույք
01/11/2025
ԴԻՏԵԼ
company_logo
Ավագ Ֆինանսական վերլուծաբան
Evocabank CJSC
Լրիվ դրույք
01/11/2025
ԴԻՏԵԼ