pagebg
Հաշվապահ (ներքին հաշվառման)

Dragon Garden

Վայրը`

Հայաստան,Երևան

Վերջնաժամկետ`

26/12/2025

Աշխատանքի տեսակը`

Լրիվ դրույք

Կրթություն`

Բարձրագույն / բակալավր

Կատեգորիա`

Բանկային, Հաշվապահական, Ֆինանսական

Աշխատանքի նկարագրությունը

Dragon Garden ռեստորանը իր ընտանեկան թիմը համալրելու նպատակով փնտրում է iiko իմացությամբ ներքին հաշվառման հաշվապահի։

Աշխատանքային պարտականությունները

  • Իրականացնել ռեստորանի ներքին հաշվառումը iiko ծրագրի միջոցով,
  • Հաշվառել դեբիտորական և կրեդիտորական պարտքերը,
  • Հաշվել աշխատակիցների աշխատավարձը,
  • Վերահսկել պահեստի շարժը,
  • Իրականացնել բանկային փոխանցումներ,
  • Կատարել պաշտոնից բխող այլ հանձնարարություններ։

Պահանջվող որակավորումներ

  • Բարձրագույն կրթություն՝ ցանկալի է տնտեսագիտության կամ մաթեմատիկական ոլորտում,
  • Աշխատանքային փորձ՝ 2 տարի և ավել որպես հաշվապահ,
  • iiko ծրագրի գերազանց իմացությունը՝ պարտադիր,
  • MS Excel ծրագրի իմացությունը՝ պարտադիր,
  • POS չեկերի, բանկային քաղվածքների հետ աշխատանքային փորձ,
  • Զարգացած տրամաբանություն, անալիտիկ մտածելակերպ,
  • Սեղմ ժամկետներում արագ կողմնորոշվելու ունակություն,
  • Տվյալների հավաքագրման, մշակման կարողություն։
  • iiko ծրագրի ներդրման փորձը ընկերություններում կդիտարկվի որպես առավելություն։

Դիմելու ընթացակարգը

Կարող եք դիմել այս աշխատանքին` ուղարկելով Ձեր ռեզյումեն հետևյալ էլ. հասցեին` [email protected] :
Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին JobFinder.am կայքից:

Ընկերության մասին

Dragon Garden GROUP-ը գործում է 2017 թվականից։ Տարիների ընթացքում այն իր շուրջն է համախմբել արդեն ավելի քան 230 աշխատողներ, որոնցից յուրաքանչյուրը զգում է աշխատանքային ջերմ մթնոլորտ։ Dragon Garden GROUP-ը կարևորություն է տալիս իր աշխատակիցների մասնագիտական աճին, ջերմ աշխատանքային մթնոլորտին, այդպիսով և, ջանք չի խնայում օգնել յուրաքանչյուրին դառնալ հաջողակ և հասնել աշխատանքային մեծ նպատակների։


Նմանատիպ աշխատանքներ

company_logo
Հաշվետար-օպերատոր
V.A.S. Group LLC
Լրիվ դրույք
28/11/2025
ԴԻՏԵԼ