ԷԿՈ ԲԻԼԴԻՆԳ ՍՊԸ
Վայրը`
Հայաստան,Երևան
Վերջնաժամկետ`
07/02/2026
Աշխատավարձ`
130․000
Աշխատանքի տեսակը`
Այլ
Սեռ`
Արական
Կրթություն`
Կատեգորիա`
Ճարտարապետություն, Շինարարություն, Դիզայն
Նախընտրելի տարիք`
30 - 55
Էկո Բիլդինգ խոշոր շինարարական ընկերությունը հերթափոխային աշխատանքի է հրավիրում անվտանգության աշխատակիցների (1 օր աշխատանքային, 2 օր հանգիստ)։
Կարող եք դիմել այս աշխատանքին` ուղարկելով Ձեր ռեզյումեն հետևյալ էլ. հասցեին` [email protected] :
Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին Ջոբֆայնդեր կարիերայի կայքից:
«Էկո Բիլդինգ» ընկերությունը հիմնադրվել է 2017 թվականին՝ նպատակ ունենալով բերել նոր որակ և մոտեցում հայկական շինարարական ոլորտ։ Հիմնադրումից ի վեր մենք իրականացնում ենք բազմապրոֆիլ շինարարական նախագծեր՝ համագործակցելով ինչպես մասնավոր, այնպես էլ պետական սեկտորի հետ։ 2017-2019 թթ․ «Լիդիան Արմենիա» ընկերության հետ համատեղ իրականացրել ենք մեր առաջին նախագծերը, ինչպես նաև համագործակցել և աշխատել ենք այլ գործընկերների հետ: 2020թ. Վայոց Ձորում հաջողությամբ կառուցել ենք տարածաշրջանի ամենամեծ արևային էլեկտրակայաններից մեկը՝ 30 ՄՎտ հզորությամբ։ 2020թ. Ի վեր սկսեցինք ընդլայնել մեր գործունեությունը՝ ներգրավվելով ավելի լայնածավալ շինարարական աշխատանքներում՝ շարունակաբար վստահություն ձեռք բերելով մեր գործընկերների շրջանում։ Այժմ կատարում ենք բազմաբնույթ և խոշոր մասշտաբի շինարարական, նաև ասֆալտապատման ծրագրեր`մասնավոր և պետական սեկտորների հետ։ Ներկայումս հանդիսանում ենք ՀՀ խոշոր շինարարական ընկերություններից մեկը: «Էկո Բիլդինգ»-ը նորարար լուծումների, բարձր որակի և կայուն զարգացման մասին է։